mar_galy

mar_galy

Share

02/02/2024

Արյունը հեղուկ հյուսվածք է, որը խիստ կենսական նշանակություն ունի բոլոր օրգան համակարգերի գործունեության համար, և հետևաբար նրանում առկա շեղումներն անդրադառնում են ամբողջ օրգանիզմի կենսունակության վրա։

Արյան համակարգի հիվանդությունները կարող են հանդիպել ցանկացած տարիքի և սեռի անձանց շրջանում։ Դրանք հիմնականում չունեն իրենց խիստ բնորոշ կլինիկական դրսևորումները։ Այդ հիվանդությունները լինում են չարորակ և ոչ չարորակ բնույթի: Ժառանգական բնույթի սակավարյունությունները առաջնահերթ դրսևորվում են մանկական տարիքում և փորձառու մանկաբույժի ցուցումով ուղղորդվում են մանկական արյունաբանի մոտ։

Հիվանդների գանգատները կարող են լինել `
🩸 ընդհանուր թուլություն,
🩸 հոգնածություն,
🩸 գլխացավեր և գլխապտույտ,
🩸 մաշկի գունատություն,
🩸 մարմնին տարածուն կապտուկներ,
🩸 քոր,
🩸 մշտական գիշերային քրտնարտադրություն,
🩸 մարմնի ջերմության մշտական բարձրացում,
🩸 քաշի կորուստ,
🩸 ոսկրային ցավեր,
🩸 արյունահոսական խանգարումներ,
🩸 ավշային հանգույցների չափսերի նկատելի մեծացում
🩸 փայծաղի չափսերի մեծացման արդունքում որովայնի շրջանում դիսկոմֆորտի և վաղ հագեցման զգացում:

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Yerevan