HA Accounting

HA Accounting

Share

27/05/2025

#տեղեկատվություն

📢 Կառավարության որոշումներով մի շարք փոփոխություններ են կատարվել նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման գործընթացում։

⏳ Թվային դրոշմավորման ժամկետի հետաձգում

ℹ️ Դրոշմավորման ենթակա այն ապրանքների համար, որոնց դեպքում նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին անցնելու համար սահմանված էր 2025 թվականի հունիսի 1-ը և սեպտեմբերի 1-ը, փոփոխության արդյունքում նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։

📌 Ժամկետների փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքին, մսամթերքին, երշիկեղենին, կենդանիների կերին, նավթավերամշակման արտադրանքին, ներկանյութերին, լաքերին և չորարարներին։

Միաժամանակ, 2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման պահանջ է սահմանվել նաև ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների համար։

☑️ Տեղեկացնենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով են դրոշմավորվելու նաև դեղերը, վիտամինները, oծանելիքը, կոսմետիկան, հիգիենայի և խնամքի միջոցները։

📑Հայաֆիկացումը կներառվի դրոշմավորման ծածկագրերում

ℹ️ Լրացում է կատարվել նաև դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափում, ինչի արդյունքում այդ տեղեկատվության մեջ ներառվել է նաև «Ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը»։

Այսինքն, ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունն այսուհետ հնարավոր է ներառել նույնականացման միջոցների տեղեկատվության մեջ, և ապրանքների վրա առանձին հայաֆիկացման պիտակներ չնախատեսել։

💻Սահմանվել են դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները

ℹ️ Սահմանվել են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ընթացքում դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները:

📄 Նյութի աղբյուրը՝ https://www.src.am/am/getNews/1038

📞 +(374) 91 60 01 60
✉️ [email protected]
🌐 https://haaccounting.am/

#հաշվապահականծառայություններ #հաշվապահություն #бухгалтерскийучет #бухгалтерскиеуслуги #бесплатнаяконсультация #դրոշմավորում #դրոշմանիշ

19/05/2025

⏰ Ժամանակն է վստահել հաշվապահական գործը մասնագետներին

🤯 Հոգնե՞լ եք թղթաբանությունից, հաշվետվություններից ու տուգանքների վտանգից։

💡 Դիմե՛ք HA Accounting-ին՝ վստահելի հաշվապահական աջակցության համար։

📌 Մեզ համար հաշվապահությունը պարզապես թվեր չեն, այլ գործիք՝ ձեր բիզնեսի կայունության և զարգացման համար։

📞 Զանգահարե՛ք հիմա՝ (+374) 91 60 01 60
✉️ [email protected]
🌐 https://haaccounting.am/

#հաշվապահականծառայություններ #հաշվապահություն #бухгалтерскийучет #бухгалтерскиеуслуги #бесплатнаяконсультация

Want your business to be the top-listed Accountant in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Կարապետ Ուլնեցի 58/1
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00