Build Up

Build Up

Share

31/01/2022

Demo day-ին մնացին հաշված օրեր 😍

9️⃣ հաջողակ ձեռներեցներ պատմելու են իրենց բիզնես ծրագրերի և զարգացման հեռանկարների մասին։

👉 Նոր ծանոթություններ, փիթչինգ, նեթվորքինգ և այս ամենին գումարած Դուք ունեք բացառիկ շանս Ձեր ներդրումը կատարելու Լոռու ՓՄՁ-ների զարգացման գործում։ 🤝

📌 Այս ամենը սպասում է Ձեզ փետրվարի 3-ին, ժամը՝ 16։30-ին։
Մանրամասների համար անցեք հղումով 👇
https://bit.ly/3GbnrOV

30/01/2022

😮 Նկատե՞լ եք՝ ինչքան հաճախ է վերջերս օգտագործվում քրաուդֆանդինգ (crowdfunding) տերմինը։

Քրաուդֆանդինգը դարձել է նորարար գաղափարները իրագործելու համար ֆինանսական միջոցներ ներգրավելու լավագույն ձևը։ 💰

👉Դուք ընդունում եք պատվերները, նախապես վճարվում, իսկ բավականաչափ գումար հավաքելուց հետո սկսում արտադրանքն ու առաքումը։

Կան բազմաթիվ քրաուդֆանդինգային հարթակներ, որտեղ կարող եք ներկայացնել Ձեր բիզնես գաղափարը և ստանալ բիզնեսի ֆինանսավորում։ 😍

Այստեղ կարող եք գտնել 8️⃣ լավագույն քրաուդֆանդինգային հարթակները 👇
https://bit.ly/3KGCwvo

24/01/2022

📌 ՓՄՁ-ները կարևոր դեր ունեն տնտեսության զարգացման գործում

Դրանց հիմնական 3️⃣ առավելություններն են 👇

☑️ Նոր աշխատատեղերի բացում և սոցիալապես ապահովված միջին խավի ստեղծում
☑️ տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններին ավելի արագ են արձագանքում և վայրէջքների նկատմամբ ավելի դիմացկուն են
☑️ շուկա են բերում նորամուծություններ՝ խթանելով մրցակցային միջավայրը։

Այնպես որ, երկար մի մտածեք՝ ՛՛Dream big, start small՛՛: 😍

17/01/2022

Այս տարի ձմեռային սպորտաձևերի օրը նշվում է այսօր 😍։

☃️ Ձյունառատ եղանակը հուսով ենք կարողանում եք վայելել, իսկ ի՞նչ կասեք այն բիզնեսի վերածելու մասին 🤔։

Այո, այո՛, Լոռիում ձմեռը ձյան պակաս չկա, իսկ ձմեռային սպորտաձևերի և տուրիզմի զարգացման կարիք հաստատ կա։

⛷️ Դահուկավազք, չմշկասահք, թռիչք զիփլայնով․ ահա՛ այն 3️⃣ ուղղությունները, որոնց մասին արժե մտածել Լոռիում բիզնես սկսելիս։

Դե ինչ, այս տարի վայելեք ձմեռը, իսկ հաջորդ ձմեռ Լոռին վերածեք ձմեռային տուրիզմի կենտրոնի 😉:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


H. Hakobyan 3
Yerevan
0039