ReSchool / Armenia

ReSchool / Armenia

Share

25/10/2025

Բաց դռների օր

Հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 5֊ին, ժամը 14։30, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանում 2024 լսարանում, հրավիրում ենք ապագա մասկակիցներին մասնակցելու Ռե–Շկոլայի 2025–2026 տարեկան ծրագրի ներկայացմանը։

2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի մայիսը Ռե–Շկոլան Հայաստանում կանցկացնի դասընթաց՝ նվիրված Սյունիքի Որոտանի կիրճի եզակի բնակավայրերից մեկի ուսումնասիրությանը և պահպանման նախագծմանը։

Ծրագիրը նախատեսված է ճարտարապետների և բնական ու պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրվող այլ մասնագետների համար։

Մասնակիցները կձեռքբերեն գործնական դաշտային աշխատանքի փորձ, կծանոթանան տարածքների պահպանման և արժևորման ժամանակակից միջազգային մեթոդներին, ինչպես նաև կհաստատեն մասնագիտական համագործակցություն աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձագետների, գործընկերների հետ։

Նախագծին մասնակցելու են Ֆրանսիայից ժամանած առաջատար մասնագետներ՝ պատմական քաղաքների գլխավոր հատակագծերի հեղինակներ, ինչպես նաև Մոն Սեն Միշելի և Նոտր Դամի վերականգնողներ։

Ծրագրի ներկայացումը՝ հայերեն և ռուսերեն լոզուներով:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Yerevan