3D LAB

3D LAB

Share

Photos from 3D LAB's post 22/03/2023

💬🗒Եթե իմպլանտացիայից հետո առկա են ցավ, դիսկոմֆորտ, ապա անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտել և ճշտել դրանց առաջացման պատճառները: Ներոսկրային իմպլանտատի շարժողականությունը վկայում է անհաջող իմպլանտացիայի մասին: Այդպիսի իմպլանտատը ենթակա է հեռացման: Բարդությունները կարող են առաջանալ կենսաբանական, յաթրոգեն ( բժշկական սխալ) և մեխանիկական գործոնների ազդեցության հետևանքով:
Բարդություններից է նաև իմպլանտատի միգրացիան հայմորյան ծոց, այս բարդության ժամանակ իմպլանտատը հեռացվում է ծոցից:
Իմպլանտացիայի արդյունավետությունը գնահատվում է` ըստ Թ. Ալբրեկստոնի կողմից առաջարկված չափանիշների. 1.մշտական կամ անցողիկ ցավի, բորբոքման, պարեսթեզիայի (տարազգայություն) բացակայություն, 2.իմպլանտատի շարժողության բացակայություն, 3.հարիմպլանտատային ոսկրային հյուսվածքի ախտահարման բացակայություն ռենտգեն հետազոտության ժամանակ, 4.մեկ տարվա ընթացքում իմպլանտատի գործունեության հետևանքով ոսկրի ուղղահայաց կորուստը չի գերազանցում 1 մմ., իսկ հետագայում` 0,2 մմ. տարվա մեջ:

Photos from 3D LAB's post 17/03/2023

Սինուսլիֆտինգ

Ծնոտոսկրերի քանակական և որակական հատկություններով պայմանավորված `որոշ հարաբերական հակացուցումներ, մասնավորապես հայմորյան ծոցի հատակի ոսկրի ատրոֆիան, կարող են դժվարացնել իմպլանտատների տեղադրումը:
Եթե ծնոտոսկրի ծավալը (երկարությունն ու լայնությունը) 4 մմ-ից պակաս է, ապա կատարվում է սինուսլիֆտինգ և 6-8 ամիս անց` նոր ոսկր ձևավորվելուց և իմպլանտատների սկզբնական կայունացման համար պայմաններ ստեղծվելուց հետո, տեղադրում են իմպլանտատները: Համակարգչային շերտագրության, ախտորոշիչ մոդելների ուսումնասիրության հիման վրա որոշվում է իմպլանտատների տեղադրման տեղը, քանակը, ուղղությունը, չափը: Որոշվում է կտրվածքի տեղը և տեղաշարժվող ոսկրի չափը:
Այն դեպքում երբ վերծնոտային ծոցի հատակի ոսկրի բարձրությունը և լայնությունը 6-8մմ է, կատարվում է փակ սինուս-լիֆտինգ օստեոտոմների միջոցով, որն ավելի քիչ վնասվածքային է, իսկ բարդությունների հավանականությունը` քիչ:

15/03/2023

🗒Կաթնատամները երեխայի առողջության համար նույնքան կարևոր են, որքան հիմնական ատամները։
Կաթնատամների հիվանդությունները կարող են վնասել մշտականների սաղմերը, քանի որ դրանք տեղակայվում են կաթնատամների արմատների տակ։
3D , #համակարգչային #տոմոգրաֆիա, , , #տելեռենտգենոգրամա, #օրթոպանտոմոգրաֆիա

Photos from 3D LAB's post 13/03/2023

📄Նորմալ ատամների հավաքածուից
բացի, առկա հավելյալ ատամները կոչվում են գերկոմպլեկտային:
Առավելապես գերկոմպլեկտային ատամ լինում է վերին ծնոտի երկու
կենտրոնական կտրիչների արանքում։
Չծկթած գերկոմպլեկտ ատամի՝ կիստայի վերածվելու
վտանգ կա։ Մեծ մասամբ անհրաժեշտ է շուտ հեռացնել գերկոմպլեկտային ատամը:
Գերկոմպլեկտային
ատամներ կարող են լինել նաև
նախաաղորիքների և իմաստության ատամների շրջանում։
3D , #համակարգչային #տոմոգրաֆիա, , , #տելեռենտգենոգրամա, #օրթոպանտոմոգրաֆիա

31/01/2023

🥳Հարգելի գործընկերներ և բուժառուներ ,այսօր ցանկանում ենք ի սրտե շնորհակալություն հայտնել Ձեզ` 5 տարիների համատեղ աշխատանքի, հաճելի շփման, փոխըմբռնման և աջակցության համար։
Թող մեր համատեղ աշխատանքը բերի բազում նորանոր ձեռքբերումներ։
Մենք 5 տարեկան ենք🥳։
Հարգանքներով Ձեր 3D LAB

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Koryun Street 5/3
Yerevan
0070

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00