SEOsphere

SEOsphere

Share

22/06/2021

❓ Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ SEO ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Նմանաբնույթ նամակներ օրվա կտրվածքով ստանում ենք տասնյակներով ։)
Եկեք վերջապես հասկանանք թե ինչումն է կայանում ծառայության իմաստը, որակի երաշխիքն ու արժեքը։

🔎 Առհասարակ, եթե Ձեզ անհրաժեշտ է Ձեր կայքը SEO անել, ու Դուք գտնում եք SEO մասնագետի, ներկայացնում եք կայքն ու գին եք հարցնում, նա էլ տեղում Ձեզ պատասխանում է, խորհուրդ ենք տալիս ՀԵՌՈւ ՄՆԱԼ նման "մասնագետներից"։ Հիմա կասեք, "ինչու՞"։
"Ոնց որ թե լավ գին է ասել, լավ մարդ էր երևում, ոնց որ մի քանի բան ասեց իրանց տերմինալգոիայից, երևի հասկանում է գործից ․․․" - սկսելու եք նման բաներ մտածել, բայց դա ամենևին էդպես չի։

🚩 SEO ծառայության ռեալ արժեքը իմանալու համար Դուք պիտի SEO մասնագետին ներկայացնեք հետևյալ կարևոր հարցերի պատասխանները․

1․ կա՞ արդյոք պատրաստի կայք, որը իրականացնում է գործունեություն
1․1 եթե կա կայքը, ապա ի՞նչ CMS-ի վրա է հավաքված կայքը (օրինակ՝ Wordpress, Joomla, Drupal, Wix, WooCommerce և այլն)
1․2 երբևէ կայքի վրա արվե՞լ է SEO

2․ ի՞նչ ոլորտում եք իրականացնում գործունեություն, կամ ավելի պարզ ասած՝ ի՞նչ բիզնես եք մատուցում

3․ ովքե՞ր են Ձեր մատուցած ծառայության կամ բիզնեսի մրցակիցները

4․ ի՞նչ լոկացիաներում եք ուզում առաջխաղացնել կայքը
4․1 անհրաժեշտ է Ձեզ լոկա՞լ թե գլոբալ SEO

5․ ի՞նչ լեզուներով է կայքը
5․1 ի՞նչ լեզուներով եք ուզում առաջխաղացնել կայքը

6․ ի՞նչպիսի մրցակցություն է տիրում Ձեր մատուցած ոլորտում (Ձեր պատկերացրածով)

🚩 ՀԱՎԵԼՅԱԼ
Նախընտրելի է նաև ներկայացնել այն keyword-ները(բանալի բառերը), թեկուզ մի քանիսը, որոնց որոնման արդյունքում ցանկանում եք հայտնվել որոնողական համակարգի առաջին էջում։
= = = = = = = = = = =

Ահա այն պահանջերը, որոնց հստակ պատասխաններից հետո SEO մասնագետը կփորձի ինքն էլ անձամբ ուսումնասիրել, տեսնել ու Ձեզ ներկայացնել SEO ծառայության արժեքը։
Ասեմ, որ դա ՍՏԱՏԻԿ և ՀԱՍՏԱՏՈւՆ թիվ չէ, քանի որ կան գործընկերներ, ովքեր պատրաստ են ավելի մեծ գումար հատկացնել ծառայությանը, որպեսզի հնարավորինս էֆֆեկտիվ, արագ ու մեծ քայլերով հասնեն արդյունքի։

❓ Կհարցնեք ․ "Այդ դեպքում ի՞նչքան նախատեսենք SEO ծառայության համար"

✅ Քիչ վերև կարդացեք գրված կետերը, ասեք Ձեր SEO մասնագետին, ու սպասեք իր պատասխանին։ Գումարը իրականում ուղիղ համեմատական կերպով կախված է վերոնշյալ կետերի ուսումնասիրությունից, քանզի Դուք էլ եք գիտակցում, որ օրինակ առաքման ծառայության մրցակցությունը Մոսկվայում ավելի մեծ է, քան Երևանում, ու ավելի փոքր, քան օրինակ Կալիֆոռնիայում ։)

Քանզի Դուք էլ եք գիտակցում, որ օրինակ "Forbes"-ից dofollow/nofollow լինք ստանալը ավելի թանկ արժե, քան ասենք news.am-ից ։)

Քանզի պարզից էլ պարզ է, որ կայքի բլոգերում նոր կեյվորդներով կայքը առաջխաղացնելու անհրաժեշտ է գրել նոր, ունիկալ քոնթենթ, որը սովորական ծառայության համար արժե օրինակ 100 դոլար, իսկ առողջության հետ կապված խիստ մասնագիտական քոնթենթը կարող է արժենալ մինչև 500 դոլար ու ավել ։)

🔅 ԱՄՓՈՓՈւՄ
Շատ երկար Ձեզ չտանջելու համար, ամփոփենք, որ վերոնշյալ կետերը SEO մասնագետին ներկայացնելուց հետո կստանաք հստակ պատասխան, հստակ ժամեկտներով ու արժեքով ։)

📈 Եվ վերջապես, եթե ուզում եք Ձեր կայքի SEO-ն վստահել իսկապես գործից գլուխ հանող մասնագետներին, ովքեր Ձեզ կտան պրոֆեսիոնալ ծառայություն ու հորիզոնականներ, դիմեք մեզ ։)
(093) 550 770

SEOsphere

16/06/2021

Բարև ։)

Մեր էջում կա՞ն SEO-ով հետաքրքրված անձիք։ Կարող եք + դնել )

Want your business to be the top-listed Advertising & Marketing Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


1/7 Tigran Petrosyan Street
Yerevan
0054