EyeResident

EyeResident

Share

14/06/2022

Եկեք հասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում գլաուկոման.

Գլաուկոման աչքի խրոնիկ հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը։ Այն ընթանում է տեսանյարդի թելիկների ատրոֆիայով և տեսադաշտի սպեցիֆիկ նեղացումով. ներակնային ճնշման (ՆԱՃ) բարձրացումը հանդիսանում է ռիսկի գործոն։
Գլաուկոմայի զարգացման ռիսկի գործոններն են համարվում՝
➡️ տարիքը ( 50 և բարձր )
➡️ ժառանգականությունը
➡️ ամետրոպիաները ( կարճատեսություն և հեռատեսություն )
➡️ ռասան
➡️ բարձր ՆԱՃ-ը
➡️ աչքի տրավմաները
➡️ շաքարային դիաբետը
➡️ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները
➡️ միգրենը
➡️ հորմոնալ պրեպարատների երկարատև կիրառումը
➡️ վնասակար սովորությունները
➡️ վիրահատական միջամտությունները և նախկինում տարած բորբոքային պրոցեսները։

📌Ըստ էթիոլոգիայի գլաուկոման դասակարգվում է ՝ բնածին և ձեռքբերովի ձևերի։ Ձեռքբերովի գլաուկոման իր հերթին լինում է ՝ առաջնային, և երկրորդային։
📌 Ըստ առաջացման մեխանիզմի գլաուկոման լինում է՝ բաց անկյուն և փակ անկյուն։
Տարբերում ենք հիվանդության 4 փուլեր.
1. Սկսվող
2. Զարգացող
3. Զարգացած
4. Տերմիալ

Հաճախ գլաուկոման ընթանում է առանց ախտանիշների, և հայտնաբերվում հիվանդության ուշ փուլերում, երբ նյարդային հյուսվածքի խորը վնասման հետևանքով կորցրած տեսողությունը այլևս հնարավոր չի լինում ետ բերել։ Պացիենտները կարող են գանգատվել աչքերում ծանրության և դիսկոմֆորտի զգացողությունից, թեթև գլխացավերից և աչքի ցավից։
Գլաուկոմայի ախտորոշումը դրվում է հիմնվելով ՝
📎 պերիմետրիայի ( տեսադաշտի հետազոտության )
📎 օֆթալմոսկոպիայի ( տեսանյարդի սկավառակի փոփոխությունների բացահայտման )
📎 տոնոմետրիայի ( ՆԱՃ չափման ) տվյալների վրա։

Գլաուկոմայի բուժումը, կախված հիվանդության փուլից, իրականացվում է 3 մեթոդներով.

📍դեղորայքային
📍 լազերային
📍 վիրահատական

Կլինիկական օրդինատոր՝ Լուսինե Սումբուլյան

06/06/2022

Երիտասարդ ակնաբուժների միավորման ու զարգացման պորտալ

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Yerevan