Infolex
❓ #Հարց. Չինաստանից 🇨🇳 պատվիրել եմ մի քանի հեշտ ջարդվող ապրանքներ (հայելի, լամպ)🔮՝ 220$ ընդհանուր արժողությամբ: Ապրանքս ուղարկվել է անթերի վիճակում, սակայն այն վնասված է հասել Երևան: #Փոխադրումն իրականացնող ընկերությունը 🚐 հայտարարում է, որ պատասխանատվություն չի կրում վնասվածքի համար: Ի՞նչ կարող եմ անել տվյալ իրավիճակում:
Նշեմ, որ նախապես հայտարարագրել եմ հեշտ ջարդվող ապրանքները:
✅ #Պատասխան. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև այն հանձնելը, եթե չի ապացուցում, որ բեռի վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր:
Այդ դեպքում պետք է վճարվի ապրանքի գինը և վերադարձվի փոխադրավարձը, եթե այն արժեքի մեջ չէր մտնում 💵:
Տվյալ դեպքում կանխատեսելի էր, որ հայելին/լամպը պետք է տեղափոխվեն այնպես, որպեսզի դրանք չջարդվեն, ինչը չի արվել:
#Հարց. "Եթե ավտովթար է տեղի ունեցել մյուս կողմի մեղքով, կարո՞ղ եմ բարոյական հատուցում ուզել":
Պատասխան. Համաձայն մեր օրենսդրության՝ հատուցում կարելի է պահանջել պետությունից և համայնքներից, եթե նրանց մարմինների կամ պաշտոնատար անձանց գործողության/անգործության հետևանքով խախտվել են անձի հիմնարար իրավունքները (օր.՝ անարդարացիորեն դատապարտվել է, կամ խախտվել է նրա սեփականության իրավունքը), կամ եթե նա ենթարկվել է խոշտանգման պետության պաշտոնատար անձանց կողմից։
Միակ հիմքը, որի ուժով կարելի է ոչ նյութական վնասի հատուցում պահանջել պետություն կամ համայնք չհամարվող անձից, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասն է (վիրավորանք, զրպարտություն)։
Այսպիսով, մեր օրենսդրությունը, որպես կանոն, հնարավոր չի համարում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ոչ նյութական վնասի հատուցում պահանջելը։ Ամեն դեպքում հնարավոր է պահանջել նյութական վնասի հատուցում, եթե կան համապատասխան հիմքեր։
#Հարց. Անձը գնել է կենցաղային տեխնիկա, որը նա ցանկանում է վերադարձնել վաճառողին։ Արդյոք նա ունի՞ նման իրավունք, ուրիշ ի՞նչ պահանջ նա կարող է ներկայացնել։
Պատասխան. Հարցի պատասխանը կախված է նրանից՝ ինչ պատճառով է վերադարձվում ապրանքը. հնարավոր երկու պատճառներն են՝
Ա. Ապրանքը ոչ պատշաճ որակի է (սարքին չէ, բացակայում են կոմպլեկտի մասերը, #սպառողը և վաճառողը պայմանավորվածություն էին ձեռք բերել մի ապրանքի շուրջ, բայց վաճառողին հանձնվել է մի ուրիշը, ...),
Բ. Ապրանքը պատշաճ որակի է, բայց ինչ-ինչ պատճառներով սպառողը չի ցանկանում շարունակել դրա շահագործումը (գույնը/ձևը չի հավանել, այն հարմար չէ օգտագործման մեջ, ...)։
Ոչ պատշաճ որակի ապրանք գնելու դեպքում հնարավոր է այն վերադարձնել՝ լուծելով առուվաճառքի պայմանագիրը։ Այդ դեպքում վաճառողը սպառողին հատուցում է ապրանքի վճարված գինը, ինչպես նաև նրա կրած մյուս վնասները։ Սպառողը կարող է ներկայացնել նաև այլ պահանջներ՝ ապրանքների թերությունների անհատույց հատուցում (եթե կատարվել են ծախսեր թերությունները վերացնելու համար՝ այդ ծախսերի հատուցում), գնի իջեցում, ապրանքի փոխարինում։
Վաճառողին այս դեպքում պետք է ներկայացնել գնման փաստը հավաստող ապացույց (օրինակ՝ ՀԴՄ կտրոն)։
Երկրորդ դեպքում սպառողը կարող է պահանջել վաճառողից փոխարինելու ոչ պատշաճ ապրանքը կամ վերադարձնել ապրանքը՝ պահանջելով հատուցել իրեն ապրանքի վճարված գինը։ Այս պահանջները կարող են ներկայացվել 14 օրվա ընթացքում՝ սկսած ապրանքը սպառողին հանձնելու օրվանից։ Այս դեպքում ևս վաճառողին պետք է ներկայացվի ապրանքը գնելու փաստը հավաստող փաստաթուղթ (օրինակ՝ ՀԴՄ կտրոն)։
Բացի այդ, ապրանքը պետք է լինի չօգտագործված (վերաբերում է սպառվող ապրանքներին), չպետք է վնասված լինեն դրա վրա փակցված կապարակնիքներն ու պիտակները, չպետք է փոփոխված լինեն դրա արտաքին տեսքը կամ հատկանիշները։
Որոշ դեպքերում վաճառողը կարող է մերժել վերադարձվող ապրանքի հետ ընդունումը, օրինակ՝ ապրանքը շուտ փչացող է, դա հնարավոր չէ՝ հիգիենիկ նկատառումներից ելնելով, վաճառված ապրանքը գիրք է կամ թերթ կամ այլ տպագիր նյութ, որոշ այլ հիմքերով։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Yerevan