Visit Yerevan

Visit Yerevan

Share

Photos from Visit Yerevan's post 17/11/2023

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Հայ զբոսավարների գիլդիա» ՀԿ նախաձեռնությամբ անցկացվել է քաղաքային զբոսավարների վերապատրաստման ծրագիր՝ Երևանի օրինակով:
5-օրյա դասընթացին մասնակցել են մայրաքաղաքի 6 քույր քաղաքներից, նաև մարզերից ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված զբոսավարներ: Ծրագրի մասնակիցները վերազինել են իրենց մասնագիտական ու գործնական գիտելիքները, ծանոթացել մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժին, այցելել քաղաքի թանգարաններ ու տեսարժան վայրեր:
Դասընթացներն անցկացրել են զբոսավարի միջազգային (WFTGA) որակավորում ունեցող մասնագետները:
Երևանի պատմության թանգարանում ամփոփիչ միջոցառմանը քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Seda Aghbalyan ու ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA նախագահ Սիսիան Պօղոսեանը զբոսավարներին հանձնել են հավաստագրերն ու ընդգծել, որ ծրագիրը լինելու է շարունակական:
«Մեր նպատակն է Երևանը դարձնել զբոսաշրջային կրթական կենտրոն: Վստահ եմ, որ, տարեցտարի զբոսաշրջիկների թվի ավելացմանը զուգահեռ, կավելանա նաև զբոսավարների թիվը: Քաղաքապետարանն էլ իր հերթին պատրաստ է աջակցել մայրաքաղաքի պատմության ու մշակույթի հանրահռչակման նախագծերին»,-նշել է Սեդա Աղբալյանը:

Ի՞ՆՉ ԳԻՏԵՔ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ 11/10/2023

Հոկտեմբերի 13-ին, ժամը 10:00-ին տեղի կունենա Երևանի քաղաքապետի երդմնակալությունը: Նորանկախ Հայաստանի մայրաքաղաքը կդիմավորի իր 13-րդ քաղաքապետին: Մինչ այդ առաջարկում ենք անցնել փոքրիկ հարցում՝ պարզելու՝ որքանո՞վ եք ծանոթ Երևանին: Օրինակ՝ գիտեիք, որ Երևանը հայերի 13-րդ մայրաքաղաքն է:
Ավելին՝ հղումով

Ի՞ՆՉ ԳԻՏԵՔ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ Ստուգե՜ք ձեր գիտելիքները Երևանի հազարամյա պատմության մասին:

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Argishti 1
Yerevan