Move2Armenia
08/10/2025
Ողջույն։
Այսօր կրկին չորեքշաբթի է՝ առասպելական չորեքշաբթի, և մենք շարունակում ենք Հայկ Նահապետի պատմությունը։
Հայկի և Բելի առասպելը տարբեր կողմերից կարելի է դիտարկել, և այսօր կխոսենք ➡️ կրոնական տեսանկյունից։
🔹Հիշո՞ւմ եք, արդեն քննել ենք, որ այս առասպելը պարունակում է հին հայերի՝ թեոգոնիայի՝ աստվածածնության մասին պատկերացումները։
Իսկապես, Հայկին պաշտել են՝ որպես Տիեզերքի ստեղծողի և ժամանակի աստծո, իր անունով են կոչվել երկնային զանազան լուսատուներ։
Օրինակ ➡️ իր "Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց" աշխատությունում Ղևոնդ Ալիշանը գրում է, որ մեր նախնիները Հայկ են կոչվել Մարս մոլորակը, իսկ Կշեռք համաստեղությունն անվանել են Շամփուրս Հայկա։
Եվ իհարկե, Հայկի անունով էր կոչվում Օրիոնի համաստեղությունը։ Գրիգոր Բրուտյանը գրում է, որ հին հայերը հաշվում էին ժամանակն այդ համաստեղության ամենավառ՝ Բետելգեյզե աստղի՝ երկնակամարում տեսանելի շարժով։ Իր հերթին Ալիշանը նշում է, որ մեր նախնիները Հայկին համարել են տոմարի հիմնադիրը, իսկ աստվածային այդ օրացույցը կոչել են Հայկի Շրջան։
Ասում են, որ այդ տոմարի օրանուններում կարելի է գտնել Հայկի որդիների, անգամ՝ դուստրերի (❗) անունները։
Քրիստոնեական ավանդույթում Հայկը դառնում է Նոյի որդի ➡️ Հաբեթի որդի ➡️ Գամերի որդի ➡️ Թիրասի որդի ➡️ Թորգոմի որդին:
🔹Եվ սա իսկապես հետաքրքիր է։
Ալիշանը գրում է, որ Հայկն ըմբոստացավ Բելի դեմ, քանի որ նա... իրեն աստված էր հռչակել։
Այս դրվագը շատ գեղեցիկ է նկարագրում Նաիրի Զարյանն իր "Արա Գեղեցիկ" պոեմում.
"Եվ Բել-Նեմրովթ ասաց.
– Ես եմ ինքնակալ միահեծան աստված,
Եվ իմն են տիեզերք, և լույս, և ժամանակ,
Ես ինչ որ մտածեմ, դուք հարկ է նույնը մտածեք,
Ես ինչ որ կամենամ, դուք հարկ է նույնը կամենաք։
Եվ Հայկ պատասխանեց. –Երբե՛ք։"
🔹Բայց ինչո՞ւ է Հայկն այդպես բարկանում։
Ալիշանը կարծում է, ու Նոյի զարմից սերող Հայկն ու իր տոհմը չէին ուրացել ճշմարիտ աստծո հավատքը։
Ուրեմն Հայկը պատահաբար չէր գնացել Արարադի երկիր. նա վերադառնում էր տուն՝ այնտեղ, որից բարեպաշտ Նոյի սերունդները տարածվել էին ողջ երկրով մեկ։
Այդ նույն պատմությունը կարող ենք գտնել 21-րդ դարի գրականությունում (❗):
Գուրգեն Խանջյանի "Թորգոմի տուն. Հայկ" պիեսը սկսվում է երկու եղբոր՝ ավագ Բելի և կրտսեր Հայկի հանդիպումով։
Հայկը ողջունում է Բելին՝ որպես Բել, Տիտանյան Բել և իր եղբայր Բել։ Բայց Բելը պահանջում է, որ Հայկն երկրպագի իրեն՝ որպես մի նոր աստծո։ Իր պահանջը նա բացատրում է նրանով, որ ո՛չ մարդիկ կընդունեն իր միահեծան իշխանությունը, ո՛չ էլ աստվածներն իրենց շարքերը կընդունեն, եթե Հայկը չենթարկվի իրեն։ Հայկն, իհարկե, մերժում է։
🔹Բայց չէ՞ որ Հայկն ինքն էլ աստված էր։ Ինչպե՞ս կարող էր որևիցե ճշմարիտ աստծո հետևորդը լինել։
Ալիշանը, ով առաջինն է ուսումնասիրել հայոց նախաքրիստոնեական կրոնը, այնուամենայնիվ, հեգնանքով (❗) է գրում հեթանոս աստվածների մասին՝ անվանելով նրանց չաստվածներ։
Բայց Հա՜յկը։ 😊 Նրա դից լինելն Ալիշանը բացատրում է մարդկանց խավարամտությամբ. հետագա սերունդներն ինքնակամ երկրպագում են իրենց առաջնորդին, թեև նա երբեք էլ չի պահանջել դա։
30/09/2025
🔥Добрый вечер, друзья. 13-го октября у нас спешл ивент🤗
🏔Armenia has been a forgotten or little-known country in the West and East until recently. Armenians themselves lived under Islamic Ottoman oppression for centuries, culminating with seventy years of isolation from Western countries. It was not until 1991 that Armenia began to immerge out of isolation.
Armenia now is a safe haven for many nations. Iranians are fleeing religious persecution, and find a new home in Armenia. Russians and Ukrainians both have found refuge during a time of war. Indians are finding education and work. Those from China and Philippines are establishing work and businesses. Americans, Canadians, and folks from all over Europe are discovering the history, archeology, Christian roots and values, along with the peace and freedom that Armenia offers. Diasporan Armenians are now repatriating, and heavily investing in their mother country.
Many who come to Armenia exclaim, “I feel like I am at home,” and “why did know one tell me about this place?”.
Dr. Pursley’s topic will uncover the biblical, historic, archeological, and strategic reasons that Armenia is not only the center of the world, but is the original home for all people.
Dr. Pursley will also recount his own discovery of Armenia, the importance of the Christian faith of the Armenians, the Armenian Genocide, and his academic studies that relate to these topics.
🔴Speaker
Dr. Jacob Pursley, is a native of Arkansas, in the USA. He lived in Turkey for fifteen years, and now resides in Yerevan, Armenia since 2017. Since 2008, Dr. Pursley has been bringing Christian Turks, Kurds, and Armenians together and helps facilitate reconciliation over the Armenian Genocide. Dr. Pursley has a school and guest homes in the Meghri and Agarak area of Syunik, Armenia (where the Trump route is located).
As an outsider who has lived in the Middle East, and Caucasus regions since 2002, Dr. Pursley has a unique perspective, and has been a voice for the Armenian people. He has been interviewed by Charlie Kirk, One American News Network, CBN, and Christianity Today, and World Magazine, among others. He was also featured in the documentaries The Armenian Spirit, and Armenia, A love story. In academics Dr. Pursley is an expert in Islam, Folk Religion, Christianity, Theology, Bible, and Intercultural communication.
🗓Date: October 13
🏛Location: 4 Tigran Mets Avenue, 4th floor (entrance from Tigran Mets Avenue)
🕖Time: 7:00 PM–9:00 PM
💰 Free
🇺🇸Language: English
GET TICKETS👉 https://www.eventbrite.com/e/an-american-christians-view-on-armenia-tickets-1746633089589?aff=oddtdtcreator
18/09/2025
Բարև՜։ Ես Սոնան եմ, և ես շատ եմ սիրում Հայաստանը։ 🏔️
Սիրում եմ այնպիսին, ինչպիսին այն կա՝ գողտրիկ քաղաքներով, սարերին ծվարած գյուղերով ու խորը ձորերով։
Եվ այնպիսին, ինչպիսին այն հայտնվում է հինավուրց առասպելներում՝ հեռու, խորհրդավոր, մի քիչ վայրի, բայց այնքա՜ն ցանկալի։
Փոքր ժամանակ մենք մուլտֆիլմեր էինք նայում Իքս մուտանտների և Սարդ-մարդու մասին, բայց իմ սիրելի հերոսներն էին Հայկ Նահապետը, Արա Գեղեցիկն ու Մուշեղ Մամիկոնյանը։
Նրանց մասին՝ հայ ժողովրդի պահպանած առասպելները, լեգենդներն ու հեքիաթներն ամենակարևոր բաներն են սովորեցնում։
🛡️Որ ազատությունը թանկ է հարստությունից, փառքից, հանգիստ կյանքից, անգամ՝ սիրո՛ւց։
🛡️Որ կան բաներ, որ "հարիր չեն դյուցազուններին"։ Որ հաղթանակին ամեն գնով չեն հասնում, որովհետև պատիվն ավելի կարևոր է։
🛡️Եվ որ հայրենի հողն անասելի ուժ էլ տալիս։
Այսօր ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան մուլտֆիլմերում էր։ Նույնիսկ ամենապարզ հասկացություններն են փոխվում՝ սևը դառնում է սպիտակ, իսկ սպիտակը՝ կարմիր, ու շատ բարդ է չկորցնել ինքդ քեզ։
Բայց ես էլի հավատում եմ, որ քաջ, բարի և ազնիվ հերոսների մասին առասպելները, որոնք նախկինում տատիկս էր պատմում, իսկ այսօր ազգագրագետները խնամքով գրանցում են, մասնագետները՝ խորապես ուսումնասիրում, իսկ ժամանակակից գրողները՝ նոր պատմություններ հյուսում, կօգնեն ինձ և բոլորին, ովքեր հիմա կարդում են այս տեքստը, չկորցնել մեր ուղին։
Այս հավատով էլ ամեն չորեքշաբթի ձեզ մի պատմություն եմ պատմելու՝ հինավուրց առասպել, հերոսական էպոս, կամ կախարդական հեքիաթ, որոնք, գուցե, հենց այն իմաստությունն են կրում, որի կարիքն այսօր ամենից շատ ունենք։
🧡 Հանդիպելու ենք հոկտեմբերի 1-ին՝ առաջին առասպելական չորեքշաբթին, Move2Armenia-ի ֆեյսբուքյան ալիքում, որտեղ գրելու եմ ռուսերեն։
Իսկ այստեղ խոստանում եմ հավելյալ՝ ավելի բարդ ու ծավալուն նյութերով կիսվել՝ արդեն հայերեն։
Ու թող նախնիների ուժը մեզ հետ լինի։ 🙏
✅️(Друзья, материалы на русском языке будут публиковаться на нашем телеграм-канале, подписывайтесь🤗 https://t.me/move2armenia)
02/09/2025
Друзья, приветики🧡
Всех с началом осени 🍂🫖☕️🍁🌽🌰🍄
(Любимая пора😌)
Приглашаем вас на наш осенний набор курса для начинающих «Армянский язык за три месяца»🇦🇲
Собираемся утром и запускаем день вместе! На армянском!👍
Расписание:
Вторник 11:00-12:10
Пятница 11:00-12:10
🧁Записаться и узнать подробности можно у нас в личке✨️
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |