ArmDrone Community

ArmDrone Community

Share

23/05/2026

📺 AB News-ը անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից կազմակերպված FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - Armenia 2026 միջազգային մրցարշավին։

🏁 Լուսաբանման ընթացքում իրենց տպավորություններով կիսվել են մրցարշավի ամենափոքր մասնակից՝ 10-ամյա Վահե Մանասյանը, և ամենամեծ մասնակից՝ 45-ամյա Ram Aram Ayvazian՝ պատմելով մրցույթի մթնոլորտի, ստացած փորձի և իրենց գրանցած արդյունքների մասին։ MultiGP միջազգային ստանդարտներով անցկացվող այս տարածաշրջանային մրցարշավը առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում՝ համախմբելով տարբեր երկրների FPV օպերատորների։

🚀 Մասնակիցների խոսքով՝ նման մրցարշավերը մեծ փորձ և կարևոր հնարավորություն են ստեղծում յուրաքանչյուր օպերատորի համար՝ զարգանալու, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու և ապագայում միջազգային հարթակներում ավելի վստահ հանդես գալու գործում։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում AB News-ին՝ մրցարշավը և մեր համայնքի գործունեությունը լուսաբանելու համար։

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan