Zleenk

Zleenk

Share

18/07/2023

📢 Քեզ համար ամենակրեատիվ մրցույթն ենք բերել 🚀

🤖 Գիտեի՞ր, որ հուլիսի 16-ը բացի Վարդավառից նաև Արհեստական բանականության միջազգային օրն էր։ Այդ կապակցությամբ Զլինկն ու FAST - Foundation for Armenian Science and Technology -ը իր Generation AI by FAST «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի շրջանակում, կազմակերպում ենք ստեղծարար մտքերի AI մրցույթ 13-18 տարեկան դպրոցականների համար։

💡 Ինչպե՞ս մասնակցել մրցույթին

✔ Ստեղծիր 1-3 պատկեր «Իմ ապագան AI-ի աչքերով» կամ «AI-ը հասարակության համար» թեմաներից մեկով՝ կիրառելով AI գործիքներ (օր․՝ Midjourney, DALL-E 2, Picsart կամ այլ հարթակներ)։
✔ Ստացված պատկերները և նկարագիրը կիսվիր Public քո Facebook-ի կամ Instagram-ի էջերում` պարտադիր նշելով Generation AI by FAST էջը, որպեսզի մենք տեսնենք քո գրառումը։
✔ Դիտիր Zleenk հավելվածում Արհեստական բանականության գրագիտությանը վերաբերող թեմաների բոլոր տեսանյութերը (հղումը տես մեկնաբանություններում)։
✔ Հավանիր և հետևիր Zleenk և Generation AI by FAST սոցցանցերի էջերը (Facebook և Instagram)։
✔ Եվ ամենակարևորը, չմոռանաս նկարագրել ընթացքը՝ լրացնելով հետևյալ հայտը՝ https://bit.ly/AIcontestforstudents

📅 Վերջնաժամկետ՝ Հուլիսի 24, 23:59
📅 Հաղթողների հայտարարում ՝ Օգոստոսի 1

Նշում՝ Midjourney հարթակը վճարովի է, եթե որոշես օգտագործել այն նկարների գեներացման համար, կարող ես գրել մեր էջին և ստանալ մուտքի տվյալներ։

👨‍💻 Մեր փորձագետների թիմը մանրամասն կուսումնասիրի բոլոր աշխատանքները և որպես հաղթող կընտրի լավագույն երեքը։ Հաղթողները կհրավիրվեն FAST-ի գրասենյակ, իսկ լավագույն տաս աշխատանքները կստանան խրախուսական մրցանակներ 🏅

Իսկ մրցույթի հաղթողները կընտրվեն հետևյալ չափանիշներով՝

- Ստեղծարարություն և յուրօրինակություն
- Արհեստական բանականության գործիքների արդյունավետ օգտագործում
- Հստակություն․ ստացած վիզուալները և ուղեկցող նկարագրությունը լավագույնս փոխանցում են գաղափարը

🌟 Մենք անհամբեր սպասում ենք քո նորարարական գաղափարներին և բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։

06/01/2023

#մրցույթ

Մեդիագրագիտության երկար սպասված շարքն արդեն տեղադրված է app-ում👌

Առաջին անգամ նաև որոշել ենք մրցույթ կազմակերպել, որի պատահական ընտրված երկու մասնակիցները ստանալու են

անակնկալ gift box Զլինկից 🎁

1 ամիս մեզ մոտ մենթորությամբ պրակտիկա անցնելու ու թիմին միանալու հնարավորություն՝ ցանկության դեպքում🧉

Մրցույթին մասնակցելու համար

🥁 նայիր ամբողջական շարքը հավելվածում (ԹՈՓ բաժնում), որից հետո կստանաս Unicef-ից հատուկ բեյջ քո պրոֆիլի վրա

🥁 սթորի արա դասընթացի քո սիրելի հատվածը նկարով կամ վիդեոյով՝ նշելով ու էջերը։ Խնդրում ենք համոզվիր, որ տեսել ենք քո սթորին 💛

🥁 Ինստագրամի այս նույն հրապարակման մեկնաբանություններում նշիր քո երկու ընկերներին, որ իրենք էլ իմանան այս կարևոր թեմայի մասին

‼️Վերջնաժամկետը՝ ՀՈՒՆՎԱՐԻ 25

‼️Մրցույթին կարող են մասնակցել միայն 13-18 տարեկանները
#զլինկ

19/10/2022

Բարձրացրու ձեռքդ, փակիր բոլոր մատներրդ և բացիր սկզբում բութ մատը:

1️⃣ Պահիր բութը բարձրացված ու պատասխանիր այս հարցին՝ «Ինչի՞ց եմ ես ուժեղ»:

2️⃣ Փակիր բութը, բացիր ցուցամատը, ցուցամատի հարցն է՝ «Դեպի ու՞ր եմ գնում»:

3️⃣ Հասանք միջնամատին, «Ի՞նչն է ինձ հունից հանում»:

4️⃣ Դե, փակիր միջնամատը, բացիր մատնեմատը ու ասա՝ «Ինչի՞ն եմ ես հավատարիմ»:

5️⃣ Հիմա ճկույթը, ճկույթի հարցն է՝ «Որո՞նք են իմ խոցելի կողմերը»:

Վերջ, իրականում հենց այս պարզ հարցերին պատասխանելով կարող ենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչել:

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan
0014