Eleonora Saghatelyan

Eleonora Saghatelyan

Share

25/08/2021

#ավելորդքաշ

Ավելորդ քաշի երեք պատճառները♻️

❇️Կենսաբանական:
Սրանք օրգանիզմում ընթացող ֆիզիոլոգիական և պաթոլոգիկ գործընթացներ են: Սա իհարկե տարիքային առանձնահատկություններն են, շարժողական ակտիվությունը, հղիության ընքացքում նյութափոխանակության խանգարումները, նյարդահորմոնալ խանգարումները, գենետիկ նախատրամադրվածությունը:

❇️ Սոցիալական պատճառները:
Մեզ ստիպում են ուտել ավելին, քան մենք ուզում ենք: Սննդի հասանելիությունը, գովազդը, ընտանեկան և ընկերական հավաքույթերը, հեռուստացույցի առջև սնվելը և այլն:

❇️ Հոգեբանական պատճառները: Ավելորդ քաշը ՄԻՇՏ ունի հոգեբանական պատճառներ: Մարմինը մարդու հոգեբանական կյանքի ցուցիչն է: Հաճախ կարող ենք լսել « 15 կգ ինքնուրույն կորցրել եմ, բայց երկու ամսից այն վերադարձել է»: Հնարավոր է, որ դուք ճնշում եք Ձեր զգացուքները, ցանկությունները և հույզերը: Էսպես կարող է դրսևորվել նաև քնքշանքի և հոգատարության կարոտը: Ինչպես նաև սիրո և գիտելիքի ծարավը:
Հենց հեգեբաննը կարող է օգնել հաղթահարելու ավելորդ քաշի ներքին պատճառները:

ԱՆՀՆԱՐ Է ՓՈԽՎԵԼ ԱՐՏԱՔՆԱՊԵՍ ՝ ՉՓՈԽԵԼՈՎ ՆԵՐՔԻՆԸ: 🧘🏻‍♀️💫

Հարցերի դեպքում զանգահարել👇
_______________________

091 21 85 84

Սաղաթելյան Էլեոնորա
.
#ավելորդքաշ
#հոգեբան
#եսգերեմ
#նիհարումենքմիասին
#եղիրգեղեցիկ

22/09/2020

🌍 Ինչքա՞ն հաճախ եք հայտնում Ձեր շնորհակալությունը տիեզերքին:

Իրականում շնորհակալ լինելու առիթները անսահման են: 🙌

Երբ մենք գնահատում ենք ամեն փոքր (իրականում շատ մեծ) բան, կյանքը նույն վայրկյանին փոխում է գույներն ու ներկվում ծիածանի բոլոր վառ գույներով 🌈🌈🌈

🍀Ես այսօր շնրհակալ եմ, որ հնարավորություն ունեմ կյանքում զբաղվել նրանով ինչ շատ եմ սիրում:
🍀շնորհակալ եմ, որ կարող եմ աչքերս բացել ու տեսնել լույսը՝ խավարի փոխարեն:
🍀շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեմ զգալու շնորհակալ լինելու զգացումը:
🍀շնորհակալ եմ, որ իմ կյանքը միապաղաղ ու հարթ չի, փոխարենը հադիպում եմ դժվարությունների, որոնք հաղթահարելով ամեն անգամ և մեկ աստիճան բարձրանում եմ ինքս իմ աչքերում:
🍀շնորհակալ եմ որ երբ ծարավում եմ, նույն րոպեին կարող եմ վերցնել բաժակն ու ջուր խմել, ոչ թե սպասել օգնության (իսկ տենց դեպքեր շատ կան)
🍀շնորհակալ եմ, որ իմ այցելուները վստահում են ինձ իրենց ամենամտերմիկ գաղտնիքները նույնիսկ առաջին հադիպումից:
🍀շնորհակալ եմ,որ կարող եմ այսօր վայելել իմ սիրած սուրճը շատ հետաքրքիր գրքով: 😄😍

🍀հաաա մեկել շնորհակալ եմ, որ արևը դուրս եկավ☀️հենց հիմա, երբ գրում էի այս գրառումը(առանց արև կյանք չկա):

Էսպես կարող եմ շարունակել շնորհակալ լինելու բազմաթիվ պատճառների ցանկը, և ուրախ եմ, որ դրանք շատ են ❤️

Իսկ դուք ինչի՞ համար եք շնորհակալ տիեզերքին 🌍

#շնորհակալություն eleonora_saghatelyan

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00