Project Inter-Invest

Project Inter-Invest

Share

05/01/2026

✨ Լույսի և հույսի տոն՝ շնորհավոր Սուրբ Ծնունդ 🙏

🌟 Քրիստոսի ծնունդով աշխարհը լցվեց սիրով ու փրկության հույսով։

Թող այդ նույն սերը բնակվի ձեր սրտերում՝
բերելով հոգու խաղաղություն, 🕊️
մտքի պայծառություն ✨
և անսասան հավատ դեպի բարին ու կատարելությունը ։🤍

Թող այս սուրբ օրը
ձեր տուն բերի լույս,
ձեր կյանք՝ օրհնություն,
իսկ ձեր օրեր՝ ջերմություն ու ներդաշնակություն։🌿

31/12/2025

Հարգելի՛ գործընկերներ և թիմակիցներ,

✨️​«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության անունից սրտանց շնորհավորում ենք ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

​Անցնող տարին մեզ համար եղել է ձեռքբերումների, արդյունավետ համագործակցության և հաստատուն քայլերի շրջան։

Մենք բարձր ենք գնահատում այն վստահությունը, որը ձևավորվել է մեր գործընկերների հետ հարաբերություններում, և այն նվիրումը, որով մեր թիմակիցներն իրականություն են դարձրել ընկերության առջև դրված նպատակները։

​Թող 2026 թվականը լինի նոր հորիզոնների բացահայտման, մասնագիտական հաջողությունների և կայուն զարգացման տարի։

Մաղթում ենք ձեզ և ձեր ընտանիքներին բարօրություն, անսպառ էներգիա և խաղաղություն։

​Վստահ ենք, որ գալիք տարում մեր համատեղ ջանքերն ու փոխշահավետ գործակցությունը կբերեն էլ ավելի նշանակալի արդյունքների։

​Լավագույն բարեմաղթանքներով՝
«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերություն

23/11/2025

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է «Պրոյեկտ Ինտեր֊Ինվեստ» (Project Inter-Invest) ընկերությունների խմբի հիմնադիր-տնօրենի՝ Նարեկ Նալբանդյանի սիրելի մայրը։

Ներկայացնում ենք մեր անկեղծ ցավակցությունը Նալբանդյան ընտանիքին՝ ցանկանում համբերություն, ուժ և հարազատ մայրիկի լուսավոր հիշատակի հանդեպ հավերժ խոնարհում։

Հոգեհանգստի արարողությունը կկայանա՝
📍Գյուղ Արգել (Լուսակերտ), 10 փ. 14 տ.
📆24/11/2025
🕐18։00

Թաղման արարողությունը կանցկացվի`
📆25/11/2025, 🕐13։00֊ին,նույն հասցեից։

Հարգանքով՝ «Պրոյեկտ Ինտեր֊Ինվեստ» (Project Inter֊Invest) ընկերությունների ողջ անձնակազմ։

Want your business to be the top-listed Engineering Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Halabyan 9/4
Yerevan
0038