M.H.Zadayan Consulting Group
06/04/2026
📢 Թափուր հաստիքներ՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ում (Էկոնոմիկայի նախարարություն)
Հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ում առկա են 2 թափուր հաստիքներ։
🔹 Մանրամասները և պահանջները՝
👉 https://www.facebook.com/share/p/1JXMGTTFzQ/
👉 https://www.facebook.com/share/p/1BEPkr3rky/
📩 Դիմելու համար՝
Email: [email protected]
060 500677
095 500677
Հրավիրվում են համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող անձինք՝ միանալու թիմին և ներգրավվելու ոլորտի կարևոր աշխատանքներում։
📌 Խնդրում ենք տարածել տեղեկատվությունը՝ հնարավոր շահագրգիռ մասնակիցներին հասանելի դարձնելու նպատակով։
📌ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍ-ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՂ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀԱՍՏԻՔ՝ գյուղատնտես-սորտափորձարկող
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ՝ լրիվ
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` երկարաժամկետ
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 12.04.2026թ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է գյուղատնտես-սորտափորձարկող թափուր աշխատատեղի մասին։ Գյուղատնտես-սորտափորձարկողը մասնակցելու է գյուղատնտեսական մշակաբույսերի պետական սորտափորձարկմանը, սելեկցիոն նկարագրությունների կազմանն և պետական գրանցամատյանների վարմանը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
• իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի պետական սորտափորձարկումներ տարբեր հողակլիմայական պայմաններում, բազմակողմանի ուսումնասիրել և մասնակցել առավել արժեքավոր սորտերի արտադրական շրջանցման աշխատանքներին ու սորտաին բազմազանության գնահատումանը,
• իրականացնել ստուգիչ ցանքեր և դաշտային հետազոտություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց դաշտերում,
• համեմատել փորձարկվող նոր սորտերը ստուգիչ և էտալոն հանդիսացող լավագույն սորտերի հետ,
• փաստաթղթավորել ամփոփված տվյալները, ներկայացնել փորձագիտական խորհրդին, պատրաստել եզրափակիչ հաշվետվություն,
• ընդունել բույսերի նոր սորտերի հայտեր՝ արտոնագրերի խնդրարկման և օգտագործման թույլտվության համար, ձևակերպել դրանց պաշտոնական հրապարակմանը,
• կազմակերպել սելեկցիոն նվաճումների տարբերիչ առանձնահատկության, միատարրության, կայունության և տնտեսական օգտակարության պետական փորձարկումներ, կազմել սելեկցիոն նկարագրություններ,
• վարել սելեկցիոն նվաճումների վերաբերյալ պաշտոնական տեղեկագիրը և պետական գրանցամատյանը,
• կազմակերպել սելեկցիոն նվաճման արտոնագրի և հեղինակային վկայականների տրամադրման գործընթացը,
• օժանդակել Հայաստանի Հանրապետության պետական չափորոշիչներով սահմանված կարգով բարձր վերարտադրության սերմերի հավաստագրման գործընթացին,
• մասնակցել Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտողի կատարողի (ապրոբատորի) հավատարմագրման դասընթացի կազմակերպման աշխատանքներին,
• վարել հետևյալ գրանցամատյանները, այդ թվում «Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր արտադրողների, ներկողների և արտահանողների», «Սելեկցիոն նվաճումների արտոնագրի խնդրարկման և օգտագործման թույլտվության հայտերի գրանցման», «Օգտագործման թույլտվություն ստացած նոր սորտերի գրանցամատյանը», «Բույսերի նոր սորտերի պետական գրանցամատյանը» ։
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝
• բարձրագույն կրթությունը ագրոէկոլոգիա, անտառային տնտեսություն, բույսերի պաշտպանություն, սելեկցիա-գենետիկա կամ կենսաբանություն մասնագիտությամբ,
• առնվազն երկու տարուց և ավել մասնագիտական աշխատանքային փորձ,
• համակարգչային ծրագրերի (Word, Excel,) հմուտ կիրառման գիտելիքներ,
• հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացություն ցանկալի է,
• էլեկտրոնային սարքավորումներից օգտվելու մշակում (սկան)
• բազմաբնույթ գործառույթների պատշաճ իրականացման և ժամկետների վերահսկման կարողության:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
175,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները)
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը հայերեն լեզվով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին` թեմայի դաշտում նշելով «Գյուղատնտես-սորտափորձարկող» հաստիքի անվանումը։ Հարցազրույցի վերաբերյալ կտեղեկացվեն միայն ցուցակագրված դիմորդները: Հարցերի համար կարող եք կապ հաստատել՝ 060 50 06 77 կամ 095 50 06 77 հեռախոսահամարին:
18/02/2026
Ուրախ լուր R2D Սյունիք ծրագրից
Սյունիքում ստորագրվել են համագործակցության նոր պայմանագրեր 18 բիզնեսների հետ, որոնց զարգացմանն աջակցություն կտրամադրվի ծրագրի շրջանակում։
Աջակցություն ստացող ընկերությունները գործում են գյուղմթերքի վերամշակման, արտադրության, ինչպես նաև զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում՝ հանդիսանալով Սյունիքի տնտեսության կարևոր շարժիչ ուժը։
Այսպիսի նպատակային միջամտությունները հատկապես արդյունավետ են, երբ ձևավորում են տեղական արժեքային շղթաներ, խթանում աշխատատեղերի ստեղծումը և բարձրացնում տարածաշրջանի տնտեսական դիմակայունությունը։
Կարևոր է, որ ֆինանսական կամ նյութական աջակցությանը զուգահեռ ապահովվի նաև կառավարման, բիզնես պլանավորման, շուկայի ընդլայնման և ներդրումային պատրաստվածության մասնագիտական ուղեկցում՝ ծրագրի երկարաժամկետ և կայուն արդյունքների ապահովման համար։
📎 Մանրամասները՝ այստեղ
https://www.facebook.com/share/p/1AxS4YXkca/
🔹 Մ.Հ. Զադայան խորհրդատվական խումբը պատրաստ է, ըստ անհրաժեշտության, տրամադրել մասնագիտական խորհրդատվություն և աջակցել բիզնես նախագծերի մշակման, ներդրումային առաջարկների պատրաստման և զարգացման ռազմավարությունների ձևավորման գործընթացում։
#թիմԵվրոպա #ԴիմակայունՍյունիք #ՏարածքայինԶարգացում #ԲիզնեսԽորհրդատվություն
17/02/2026
Շատ կարևոր փուլ է Հայաստանի համար՝ ոչ միայն որպես հյուրընկալող երկիր, այլ նաև որպես գործընթաց առաջնորդող կողմ։ COP17-ի նախապատրաստական այս փուլում ճիշտ է շեշտադրվում արդյունքահեն մոտեցումը․ 2030 թ․ նպատակների առաջին համապարփակ գնահատումը կարող է դառնալ շրջադարձային պահ՝ քաղաքական հայտարարություններից անցում կատարելու գործնական և չափելի գործողությունների։ Հատկապես կարևոր է ֆինանսավորման կանխատեսելիության, ազգային հաշվետվողականության և բնիկ ու տեղական համայնքների իրական մասնակցության ապահովումը։ Եթե այս երեք բաղադրիչները համադրվեն, Երևանում կայանալիք COP17-ը կարող է դառնալ ոչ միայն խորհրդանշական, այլև համակարգային փոփոխությունների հարթակ։
2026 թվականի փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը ողջ ծավալով։
Ապահովագրական ընկերությունները կայցելեն մարզեր և տեղում կկնքեն պայմանագրեր։
Կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40%-ից 60%-ը։
25/01/2026
📢 Միջազգային գիտաժողով Երևանում՝ FFC37
Functional Foods & Bioactive Compounds
Functional Food Center (FFC, ԱՄՆ) կազմակերպությունը, համագործակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ, հայտարարում է
37-րդ Միջազգային գիտաժողովը ֆունկցիոնալ սննդի վերաբերյալ (FFC37), որը կանցկացվի`
📅 22–24 հոկտեմբերի, 2026 թ.
📍 Երևան, Հայաստան
🔹 Առկա (in-person) և առցանց մասնակցությամբ
🔹 Հոկտեմբերի 24-ը՝ միայն առցանց ներկայացումներ
🔬 Գիտաժողովի թեման
«Կենսաակտիվ միացություններն ու ֆունկցիոնալ սնունդը՝ հիվանդությունների կանխարգելման և կլինիկական սնուցման մեջ»
Գիտաժողովը միավորում է գիտնականների, բժիշկների, սնուցման և հանրային առողջության մասնագետների՝ քննարկելու ֆունկցիոնալ սննդի և կենսաակտիվ միացությունների դերը՝
-հիվանդությունների կանխարգելման,
-կլինիկական սնուցման,
-հանրային առողջության ռազմավարությունների մեջ։
📝 Սեղմագրերի ներկայացում
📌 Վերջնաժամկետ՝ 30 ապրիլի, 2026 թ.
Մինչև 750 բառ
Times New Roman, 12 pt
Ուղարկել՝ [email protected]
Ընդունված սեղմագրերը կտպագրվեն գիտաժողովի պաշտոնական ժողովածուում
🎤 Ներկայացման ձևաչափեր՝ կարճ, կանոնավոր, հատուկ / keynote
📄 Լիարժեք գիտական հոդվածներ
Բանավոր ներկայացում ունեցողների համար լիարժեք հոդվածի ներկայացումը պարտադիր է։
Ընդունված հոդվածները կքննարկվեն Scopus ինդեքսավորված ամսագրերում՝
-Functional Foods in Health and Disease
-Bioactive Compounds in Health and Disease
-Functional Food Science
📅 Լիարժեք հոդվածների վերջնաժամկետ՝ 30 հունիսի, 2026 թ.
📉 Ընդունված հոդվածների համար՝ 70% զեղչ տպագրական վճարի վրա
📌 Խորհրդատվություն գիտական հոդվածների մշակման հարցերով
🔹 Կազմակերպչական, մասնակցության, գրանցման և կրթաթոշակների հարցերով խնդրում ենք կապ հաստատել ուղիղ Functional Food Center-ի հետ։
🔹 Գիտական սեղմագրերի, լիարժեք հոդվածների մշակման, կառուցվածքի, խմբագրման, միջազգային պահանջներին համապատասխանեցման և հրապարակման ռազմավարության հարցերով կարող եք դիմել նաև մեզ՝
M.H. ZADAYAN CONSULTING GROUP (Մ.Հ. Զադայան խորհրդատվական խումբ)։
Մենք աջակցում ենք՝
-գիտական հոդվածների ձևաչափմանը,
-համահեղինակների աշխատանքի համակարգմանը,
-FFC և այլ միջազգային հրատարակչությունների պահանջներին համապատասխանեցմանը։
📬 Մանրամասների համար՝ գրեք կամ զանգահարեք մեզ։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
0097
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |