Qubit

Qubit

Share

Photos from Qubit's post 21/08/2023

Հենրի Ֆորդն ասում էր, որ նա, ով դադարում է սովորել, ծեր է՝ քսան թե ութսուն տարեկանում, իսկ նա, ով շարունակում է սովորել, մնում է երիտասարդ։

Երիտասարդ մնալու գաղտնիքներից մեկն է սովորելը և այն կենսակերպ դարձնելը։ Կիսվում ենք Ձեզ հետ մի քանի խորհուրդներով, որոնք կօգնեն Ձեզ սովորելը դարձնել առօրյա կենսակերպի մի մաս։

🔗 Սկսե՛ք մտադրությունից։ Յուրաքանչյուր օր որոշեք նոր բան սովորել։ Դա կարող է լինել նոր հմտություն, փաստ, գաղափար, Ձեր միտքը բաց պահեք զարգացման համար։

⏰ Հատկացրե՛ք ժամանակ։ Օրվա մեջ որոշակի ժամանակ հատկացրեք սովորելուն. առավոտյան, ընդմիջման ժամին կամ քնելուց առաջ։ Հետևողականությունը կարևոր է։

📖 Փնտրե՛ք նյութեր։ Առանձնացրեք Ձեզ հետաքրքրող թեմաները և փնտրեք դրանց մասին նյութեր. գրքեր, հոդվածներ, փոդքասթներ, առցանց դասընթացներ և այլն։ Երբ թեման հետաքրքիր է, սովորելը դառնում է հաճույք։

⏳«Միկրո-սովորել»։ Ճնշված մի զգացեք ժամեր հատկացնելու սովորելուն, օրական անգամ 15-30 րոպե հատկացնելով՝ ժամանակի ընթացքում բավականին արժեքավոր գիտելիքներ կարող եք կուտակել։

📝 Կատարե՛ք գրառումներ։ Գրի առեք կարևոր կետերը կամ Ձեր մտքերը դրանց շուրջ։ Սա նպաստում է սովորելուն և օգնում է մտապահել ինֆորմացիան։

💡 Կիսվե՛ք պատկերացումներով և մտքերով։ Ձեր ընկերների, ընտանիքի անդամների հետ քննարկեք՝ ինչ սովորել եք։ Այլ մարդկանց սովորեցնելը օգնում է Ձեզ ավելի լավ հասկանալ թեման։

🎧 Բազմաֆունկցիոնալ ուսուցում։ Լսեք աուդիոգրքեր, փոդքասթեր, երբ որևէ տեղ եք գնում, տնային գործերով եք զբաղված կամ մարզվում եք։

📆 Շաբաթական թեմաներ որոշե՛ք։ Յուրաքանչյուր շաբաթը նվիրեք Ձեզ հետաքրքող որևէ թեմայի և փորձեք այդ թեման ուսումնասիրել տարբեր աղբյուներով։

📐Փորձե՛ք սովորածը կիրառել։ Նոր բան սովորելուց հետո, մտածեք, թե ինչպես այն կարող եք կիրառել Ձեր կյանքում կամ աշխատանքում։

🏆 Պարգևատրե՛ք ինքներդ Ձեզ։ Սովորելու ճանապարհին՝ տոնեք Ձեր ձեռքբերումները և հպարտացեք Ձեզանով՝ նվիրվածության համար։

💡 Մնացե՛ք հետաքրքրասեր։ Մի՛ վախեցեք հարցեր տալ ու լինել հետաքրքրասեր. Որքան շատ հարցեր ունեք, այնքան շատ բացահայտումներ կարող եք անել։

Սովորելը միայն ֆորմալ կրթությունը չէ, այն Ձեզ շրջապատող աշխարհը հասկանալն է։ Սովորելը առօրյա կենսակերպ դարձնելով՝ ներդրում եք կատարում անձնական և մասնագիտական աճի մեջ։

ENG: ⬇️

As Henry Ford was saying “Anyone who stops learning is old, at twenty or eighty. Anyone who keeps learning stays young”. One of the secrets to staying young is learning and making it a lifestyle. We are sharing with you several tips that will help you turn learning into a lifestyle.

🔗 Set Intentions: Start each day with the intention to learn something new. Whether it's a skill, a fact, or a concept, keeping an open mind contributes to growth.

⏰ Allocate Time: Dedicate a specific time each day for learning. It could be during your morning routine, lunch break, or before bedtime. Consistency is key.

📖 Organize Content: Choose materials that genuinely interest you. This could be books, podcasts, articles, or online courses. When you're engaged, learning becomes enjoyable.

⏳ Microlearning: Don't feel pressured to spend hours. Even dedicating 15-30 minutes a day can accumulate valuable knowledge over time.

📝 Take Notes: Write down key points or reflections. This reinforces your learning and helps you memorize information.

💡 Share Insights: Discuss what you've learned with friends, family, or online communities. Teaching others enhances your understanding.

🎧 Multitasking Learning: Listen to educational podcasts or audiobooks while commuting, doing household chores, or exercising.

📅 Weekly Themes: Dedicate each week to a specific topic of interest. Go through that subject through various sources.

📐 Reflect and Apply: After learning something new, take a moment to reflect on how you can apply it to your life or work.

🏆 Reward Yourself: Celebrate milestones and achievements in your learning journey. Be Proud of yourself for your dedication.

💡 Stay Curious: Keep a curious mindset and ask questions. The more you inquire, the more you discover.

Remember, learning isn't just about formal education; it's about enriching your understanding of the world around you. By making learning a part of your daily routine, you're investing in your personal and professional growth.

18/07/2023

Մեր ամառային արձակուրդներն ավարտվեցին, և մենք վերադարձել ենք թարմ ուժերով, նոր մտքերով ու ծրագրերով լի։ Իսկ ինչպե՞ս է անցնում Ձեր ամառը։ ⛱

Հ.Գ. Շնորհակալ ենք Ձեր նամակների համար 🧡, մենք սիրով կպատասխանենք բոլորին։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00