TLP - Technology Learning Planet

TLP - Technology Learning Planet

Share

30/12/2022

Ողջու՜յն 💛

🏬 Մենք շարունակում ենք ներկայացնել մեծ հաջողության հասած ընկերությունների։ Այսօր կխոսենք աշխարհի ամենահայտնի օնլայն խանութներից մեկի՝ «Ամազոն»-ի մասին։

Amazon-ը հիմնադրվել է 1994 թ հուլիսի 5-ին ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսի կողմից։ Բեզոսն ընկերության անվանումը որոշել է իր կնոջ հետ։ Կնոջ հետ երկար քննարկումներից հետո Բեզոսն ընտրում է «Ամազոն» անվանումը։ Նրա կարծիքով Ամազոն գետը իր բազում վտակներով կարող է դառնալ յուրահատուկ խորհրդանշան իր նոր բիզնեսի համար 🏞️

📈 Սկզբում Ամազոնը եղել է օնլայն գրախանութ, որտեղ իրերը վաճառում էին դրանց ինքնարժեքից ցածր գներով։
Այդ մարքեթինգային քայլի շնորհիվ Ամազոնը ասպարեզից դուրս թողեց մի շարք մրցակիցների և դարձավ ոլորտի առաջատարը։ Որոշ ժամանակ անց Ամազոնում հնարավոր էր գնել նաև այլ ապրանքներ՝ սկավառակներ, խաղալիքներ, էլեկտրոնային սարքեր, սպորտային ապրանքներ։

Ամազոնը նաև ունի սեփական արտադրության բազմաթիվ ապրանքներ։ Դրանցից են ամենահայտնի էլեկտրոնային գիրքը` kindle-ը, պլանշետային համակարգիչ Kindle Fire-ը և այլն։ Բացի այդ Ամազոնը առաքում է ապրանքներ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի շատ այլ երկրներում ♻️

💛 Շնորհակալություն։

16/12/2022

Ողջո՜ւյն 🙋🏻‍♀️

🤗 Ինչպես նկատեցիք, մենք կարճատև դադարից հետո վերադարձել ենք։

Այսօր կհասկանանք, թե ի՞նչ է «Ստարտափ»֊ը ♻️

🔰 Ստարտափը բիզնես մոդուլ է, որից մինչ նրա ստեղծումը չի եղել, և դա հանդիսանում է նորույթ ՏՏ ոլորտում։ Հենց այս հատկանիշով էլ տարբերվում է սովորական բիզնեսից։

Ստարտափ տերմինը վերաբերում է ընկերության գործունեության առաջնային փուլերին։ Ստարտափները հիմնադրվում են մեկ կամ մի քանի ձեռնարկատերերի կողմից, որոնք ցանկանում են մշակել այնպիսի ապրանք կամ ծառայություն, որի համար կա պահանջարկ 🧑‍💻
Կան զարգացման մի քանի փուլեր, որոնց միջով անցնում է ստարտափը`

✔️ Problem/Solution Fit - խնդրի հաստատում,
✔️ Կենսունակ արտադրանք (MVP) - խնդիր լուծելու համար, նվազագույն ֆունկցիոնալությամբ աշխատանքային նախատիպի մշակում,
✔️ Ապրանքի շուկա (Market Fit) - հաստատում, որ ապրանքն ունի վաճառքի շուկա,
✔️ Scale - բիզնես մոդելի մասշտաբավորում (բաց բետա և արտադրանքի սպառողական տարբերակի թողարկում)։

Սիրով TLP թիմ 💛

Photos from TLP - Technology Learning Planet's post 16/11/2022

Ողջու՜յն 😊

🔰 TLP team֊ը սույն թվականի նոյեմբերի 12֊ին կազմակերպեց մեծ event-միջոցառում, որի շնորհիվ Վարդենիսը կրկին սկսեց ապրել։ Ներկա գտնվեցին տարբեր երիտասարդական կենտրոններ ամբողջ Հայաստանի տարածքից, ինչպիսիք են` Ստեփանավանի, Տաշիրի, Մարտունու, Վերին և Ներքին Գետաշենի, Կուտականի, Վայքի և մի քանի այլ մարզերի երիտասարդական կենտրոնները։

Իվենթի ընթացքում խոսվեց մեդիագրագիտությունից, ՈՄԱ֊ից, IT ոլորտից, HR֊ի գաղտնիքներից, Ուսանողի տան և այլ թեմաներից 🧠
🖼 Ընդմիջման ընթացքում անցկացվեց ցուցահանդես, Networking, որի ընթացքում մասնակիցների համար հնարավորություն ստեղծվեց մոտենալ խոսնակներին, հարցեր ուղղել նրանց, և գտնել իրենց համար մենթորներ։

Շնորհակալություն 💛

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Vardenis?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Vardenis
1601

Opening Hours

Monday 10:30 - 18:00
Tuesday 10:30 - 18:00
Wednesday 10:30 - 18:00
Thursday 10:30 - 14:15
Friday 10:30 - 14:15