Direct Democracy NGO
07/07/2026
Նախընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների հնարավոր ռիսկերի մշտադիտարկման արդյունքներ
✅«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն իրականացրել է Լոռու և Շիրակի մարզերի 17 համայնքների մշտադիտարկում՝ ուսումնասիրելով սոցիալական աջակցության ծրագրերը, հարկային արտոնությունները, շինարարական թույլտվությունները, համայնքային գնումներն ու ՀՈԱԿ-ների կառավարումը։
Մասնավորապես, արձանագրվել է հարկային արտոնությունների ծավալի աճ ավելի քան 6 անգամ , որոշ համայնքներում՝ շինարարական թույլտվությունների զգալի ավելացում, ինչպես նաև համայնքային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հետ կապված խնդիրներ։
✅Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ նախընտրական ժամանակահատվածում անհրաժեշտ է ապահովել հանրային միջոցների կառավարման առավել բարձր թափանցիկություն, որոշումների հիմնավորվածություն և շարունակական քաղաքացիական վերահսկողություն։
Ամբողջական ուսումնասիրությունը հրապարակել ենք առանձին ֆայլով մեր Substack հարթակի հոդվածում`
https://directdemocracyngo.substack.com?utm_source=navbar&utm_medium=web
📌 Մշտադիտարկումն իրականացվել է «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական
միության տեսակետները»
07/06/2026
📌 «Անկախ դիտորդ» դաշինքը դիմել է ԿԸՀ՝ երկու զանգվածային լրատվամիջոցների վերաբերյալ, որոնք խախտել են լռության օրվա կանոնները - հայտնում է Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։
📌 «Նաև պահանջել ենք զրկել մի դիտորդի հավատարմագրումից՝ սոցիալական ցանցերում տեղեկության տարածման հիման վրա»։
📝 «Արձանագրվել է հանրային ծառայողի կողմից մեքենայով քաղաքացիների տեղափոխման շարունակական դեպք, որին ոստիկանությունն արձագանքել է միայն մեր դիտորդների միջամտությունից հետո։ Գրանցվել է դիտորդի գործունեության խոչընդոտման մեկ դեպք և տեղամաս մտնելու արգելքի երկու դեպք, որոնք կարգավորվել են միայն ԿԸՀ միջնորդությամբ»։
📌 Ավելի վաղ Իոաննիսյանը հայտնել է, որ որոշ տելեգրամյան ալիքների մասով են նաև դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով․ «Առավել խնդրահարույց են իրենց տարածած տեղեկությունները. խոսքը News.am-ի (Telegram ալիքի) և «Պլոշադ ռեսպուբլիկի» (Площадь Республики) Telegram ալիքների մասին է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Երկու ԶԼՄ-ներ խախտել են լռության օրվա կանոնները․ Արթուր Սաքունց Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայաց...
07/06/2026
📍 «Անկախ դիտորդ» առաքելությունը շուրջ 700-հոգանոց ներկայացվածությամբ առավոտյան ժամը 7-ից իրականացնում է դիտորդություն ամբողջ հանրապետությունում՝ 300 շրջիկ խմբերի և 35 արագ արձագանքման խմբերի կազմով - հայտնում է առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
👥 «Այս պահի դրությամբ մեր դիտորդներն այցելել են շուրջ 1420 ընտրական տեղամաս կամ տեղամասերի ընդհանուր թվի մոտ 71%-ը: Մատչելիության մասով տեղամասերի 41%-ը գնահատվել է որպես ոչ մատչելի: Խախտումներ նկատվել են 387 տեղամասում կամ 27%-ում:
📝 Խախտումների պատկերը հետևյալն է. դիտարկված տեղամասերի մոտ 5.5%-ում խախտումները ընթացակարգային էին, այսինքն՝ ոչ այնքան էական: Մոտ 4.5%-ում խախտումները գաղտնիության հետ կապված էին: Մոտ 4%-ում՝ վերահսկողության դրսևորումներ, որոնք չէին հասնում գաղտնիության խախտմանը. սա ընտրողին հոգեբանորեն վերահսկողության տպավորություն ստեղծելու մասով է: Տեղամասերի մոտ 1.8%-ում եղել է բանավեճի նման մի բան:
📊 Այս տոկոսները ընդհանուր դիտարկված տեղամասերից են, այլ ոչ թե խախտումներից: Խախտումների մոտ 20%-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից էին արվում, մոտ 20%-ը՝ վստահված անձանց կողմից: Կուսակցությունների մասով բաշխումը մոտավորապես հետևյալն է. հիմնականում դրանք 41%՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ են, 26%՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
387 տեղամասում խախտումներ են նկատվել․ Դանիել Իոաննիսյան Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայաց...
🐕🦺🖊️📨 Միֆեր ընտրությունների ժամանակ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Telephone
Website
Address
Vanadzor
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |