Nuri Vagharshapat

Nuri Vagharshapat

Share

09/01/2025

👏ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական խոսքը՝ Նիկոլայ Ծատուրյանի 80-ամյակի կապակցությամբ

🎗Այսօր հոբելյանական 80-րդ տարեդարձն է նշում հայ թատերարվեստի անվանի ներկայացուցիչ, թատերական գործիչ, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը։

Հոբելյանի կապակցությամբ Նիկոլայ Ծատուրյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

💬«Սիրելի՛ վարպետ, անուրանալի է Ձեր ավանդը հայ թատերարվեստի պահպանման, զարգացման ու տարածման գործում։

Ստեղծագործական ու մանկավարժական գործունեության ընթացքում Ձեր բեմադրություններով հարստացրել եք հայ թատերարվեստի տարեգրությունը։

Դուք՝ որպես ուսուցիչ, բազում տաղանդաշատ մասնագետների եք կրթել, որոնք համալրել են տարբեր թատրոնների ստեղծագործական կազմերը և հանդես եկել մեծ բեմերում: Նրանք, վստահաբար, այսօր էլ շարունակում են տարածել Ձեր ստեղծագործական, գեղագիտական արժեքները, թատերական ոճը, ուրույն ձեռագիրը, որը հարազատ ու սիրելի է հանդիսատեսին:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ քաջառողջություն, ամենայն բարիք և ստեղծագործական նորանոր վերելքներ՝ ի նպաստ հայ թատերարվեստի և Հայաստանի Հանրապետության»,- ասված է նախարարի շնորհավորական խոսքում։

Photos from Nuri Vagharshapat's post 14/11/2024

ՈՒԶՈՒՆ ԴԱՐԱ

Want your establishment to be the top-listed Arts & Entertainment in Vagharshapat?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Իսի-լե-Մուլինո 8
Vagharshapat
1102