Tashir Plus LAG

Tashir Plus LAG

Share

26/05/2026

🌱 «Կայուն էներգիայի օրեր» Տաշիրում ☀️

​«Տաշիր Պլյու» ՏԱԽ-ի նախաձեռնությամբ համայնքի երիտասարդները բացահայտեցին ապագայի կանաչ գյուղատնտեսությունը 🧑‍🌾։ Միասին այցելեցինք ժամանակակից ջերմոցային տնտեսություն, որտեղ ներդրվել է կաթիլային ոռոգման համակարգը’ ՏԱԽ-ի աջակցությամբ💧✨։
​Այս էներգախնայող տեխնոլոգիան ջուրը հասցնում է ուղիղ բույսի արմատին՝ կրճատելով ջրի ծախսը կիսով չափ։ Իսկ քիչ ջուրը նշանակում է, որ ջրային պոմպերն ավելի քիչ են աշխատում՝ խնայելով մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա 🔋💡։ Ահա թե ինչպես է խնայող ջուրը դառնում կայուն ու կանաչ էներգիա:
​Այս խելացի համակարգի շնորհիվ ջերմոցում հաջողությամբ աճում է անդադար բերք տվող ռեմոնտանտ ելակ 🍓 և շաքարին փոխարինող ու դիաբետիկների համար անփոխարինելի ստևիա բույսը 🌿։
​Ոգեշնչում ենք երիտասարդներին՝ տեսնելու ՏԱԽ-ի աջակցությամբ ստեղծված հաջողված օրինակները և մտածելու հանուն էկոլոգիապես մաքուր համայնքի 💚🌍։
​ #ՏաշիրՊլյուՏԱԽ #ԿայունԷներգիայիՕրեր #ԿանաչՏեխնոլոգիաներ #Երիտասարդություն #Էներգախնայողություն #ԿաթիլայինՈռոգում

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Tashir?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Tashir