Stepanavan Youth Center

Stepanavan Youth Center

Share

Photos from Ստեփանավանի համայնքապետարան/Stepanavan municipality's post 05/07/2026

ՀՀ Սահմանադրության օրվան նվիրած Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց սիրողական սեղանի թենիսի համայնքային մրցաշարը։

Այն կազմակերպել էր «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» կենտրոնի «Առողջ ապրելակերպի ակումբը»՝ Ստեփանավանի համայնքապետարանի և Մանկապատանեկան մարզադպրոցի հետ համագործակցությամբ։

Շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության բաժնի պետ Գայանե Ղալաչյանը մասնակիցներին մաղթեց հետաքրքիր, արդար և հաջող մրցապայքար։

🏆 Տղաների մրցապայքարի հաղթողներ
🥇 Էդիկ Այվազյան
🥈 Գոռ Հովսեփյան
🥉 Արտյոմ Հովսեփյան։

🏆 Աղջիկների մրցապայքարի հաղթողներ
🥇 Կարինե Նազարյան
🥈 Մանե Ասատրյան
🥉 Սաթե Ավետիսյան։

Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և նվերներով, իսկ մասնակիցները՝ շնորհակալագրերով։

Photos from ԿրթաԲԱՑ Ստեփանավան's post 01/07/2026

🧁 Ուրախ ենք տեղեկացնել. Մեկնարկում է «Հրուշակագործություն» դասընթացը
Այսօր տեղի ունեցավ «ԿրթաԲԱՑ» Ստեփանավանի մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնի կողմից հայտարարված հրուշակագործության դասընթացի մասնակիցների ընտրության փուլը։

Մեծաքանակ հայտերի միջից լավագույններին ընտրելու պատասխանատու գործն իրականացրեց մեր պրոֆեսիոնալ ու անկողմնակալ հանձնաժողովը, որի կազմում էին՝
Տիկին Հասմիկ Մովսիսյանը՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը,
Սաելիտա Ջաղինյանը՝ «Դանիելյան Սվիթս» (Danielyan Sweets) Ստեփանավանի մասնաճյուղի ղեկավարը
🤝 Խորին շնորհակալություն ենք հայտնում հանձնաժողովի հարգարժան անդամներին՝ այս կարևոր ու նշանակալի գործընթացին մասնակցելու, իրենց ժամանակն ու մասնագիտական հայացքը ներդնելու համար:
«Կրթաբաց Ստեփանավան» մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնը ստեղծվել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի ֆինանսավորմամբ, «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «ԻնՍտեփանավան զարգացման հիմնադրամի» հետ համագործակցությամբ և Ստեփանավանի համայնքապետարանի աջակցությամբ:
Դասընթացը ֆինանսավորվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության միջոցներով:

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Step'anavan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Step'anavan