Kalavan 7/8 Guesthouse
24/07/2025
Շատ հարցերին ի պատասխան` վերհիշենք Կալավան 7/8 հյուրատան ամրագրման պայմանները
Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք Կալավան 7/8 հյուրատան ամրագրման պայմանները😊
✅Հյուրատունը տրվում է վարձակալության որպես ամբողջական առանձնատուն (❗️առանձին սենյակներ չենք տրամադրում)
✅Ավելի հարմար է վարձակալել մեծ խմբով. հյուրատունը նախատեսված է մինչև 12 հոգու համար: Մեկ գիշերվա արժեքը կազմում է 60.000 դրամ
✅Հյուրատունն ունի անհրաժեշտ սարքավորումներով հագեցած խոհանոց, սառնարաններ, առանձին սառցարան, որպեսզի դուք կարողանաք ողջ մթերքը բերել ձեզ հետ ու հոգալ սննդի հարցերը: Մանղալ, այո, նույնպես կա 🙂
✅կարող եք վարձակելել ինչպես մեկ կամ մի քանի օրով, այնպես էլ ամսական կտրվածքով (իհարկե գնային այլ քաղաքականությամբ😉)
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել 041 45 13 20 հեռախոսահամարին🤗
31/05/2025
Վերհիշենք մի քանի օգտակար տեղեկություն` մինչև Կալավան 7/8 այցելելը 🙂
1. Կալավան գալիս պետք չէ օգտվել google map navigation-ից, այն կտանի սխալ ու անանցանելի ճանապարհով: Փոխարենն օգտվեք ճանապարհային ցուցանակներից կամ զանգեք մեզ:
2. Տան ներսում ծխելն արգելված է (անգամ լուսամուտի մոտ 🙂)
3. Ձեզ հետ ունեցեք տաք հագուստ (անգամ օգոստոսին). երեկոյան զով է լինում:
4. Կալավանում խանութներ չկան, անհրաժեշտ գնումները նախապես կատարեք: Մենք ունենք 2 սառնարան, 1 սառցարան (ամեն ինչ կտեղավորվի😉)
5. Խորովածի փայտ վերցնել պետք չէ, տեղում կա: Երեկոյան կարող եք նաև խարույկ վառել:
30/05/2024
Սիրելի՜ հյուրեր, Կալավան 7/8-ն ամրագրումների համար բաց կլինի հունիսի 8-ից: Սիրով կսպասենք բոլորիդ 😊
📩 Ամրագրումների համար գրեք անձնական նամակ կամ կատարեք ամրագրումն Airbnb-ի միջոցով:
04/08/2023
Անձրևից հետո 🌳🏔
26/07/2023
Պատրա՞ստ եք անհավանական շոգին😆😋
Հ.Գ. Կալավանին դա չի սպառնում🌳
Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հուլիսի 26-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 26-ի եւ 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում…
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Address
7th Street, House 8
Kalavan
1313