mediapoint.am

mediapoint.am

Share

«Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը 04/06/2026

🗣️ «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» քննարկում

📍 «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն ներկայացրել է Սյունիքի շուրջ քաղաքական նարատիվների մեդիա մշտադիտարկման միջանկյալ զեկույցը։

📊 Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել այն հարցին, թե ինչպես են տարբեր քաղաքական ուժեր և գործիչներ Սյունիքի թեման օգտագործում սեփական օրակարգերը առաջ մղելու համար։

💬 Ներկայացվել են նման մոտեցումների հնարավոր ազդեցությունները հանրային քննարկումների որակի, քաղաքացիների տեղեկացված ընտրության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության վրա։

🤝 Մասնակիցները կարևորել են փաստահեն քննարկումների և պատասխանատու հանրային հաղորդակցության դերը ժողովրդավարական գործընթացների ամրապնդման գործում։

«Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն 2026թ փետրվարից իրականացնում է Սյունիքի շուրջ շրջանառվող քաղաքական նարատիվների մեդիա մշտադի�

01/06/2026

🟦Որքան ծնունդ է գրանցվել Սյունիքում մայիս ամսին

🔹Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2026թ․ մայիս ամսին ծնվել է 76 երեխա՝ 38 տղա, 38 աղջիկ: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

🔹Ծնունդների բաշխումն ըստ բուժհաստատությունների`
▫️Կապանի ԲԿ-ում՝ 28,
▫️Գորիսի ԲԿ-ում՝ 36,
▫️Սիսիանի ԲԿ-ում՝ 10,
▫️Մեղրու ՏԲԿ-ում՝ 2 երեխա։

🔹Հիշեցնենք` ապրիլին մարզում ծնվել էր 68 երեխա։

Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությու� 01/06/2026

🇱🇹✨ Վիլնյուսյան բանաձև. ապագայի քաղաք և եվրոպական փորձ

🏙️ Վիլնյուսի հաջողությունը հիմնված է երեք կարևոր սկզբունքի վրա՝
✅ ժամանակակից ենթակառուցվածքներ,
✅ խոսքի պատասխանատու ազատություն,
✅ երկարաժամկետ զարգացման ռազմավարություն։

💻 Քաղաքը զարգացնում է ՏՏ-ն, ֆինանսական տեխնոլոգիաները և մշակութային խոշոր նախագծերը, իսկ 🇪🇺 ԵՄ աջակցությունը նպաստում է մարզերի, կրթության և տնտեսության զարգացմանը։

📰 Լիտվայում մեծ ուշադրություն է դարձվում անկախ մեդիային, լրագրողական էթիկային և տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարին։

🇦🇲 Հայաստանի համար լիտվական փորձը ցույց է տալիս, որ եվրաինտեգրումը կարող է ստեղծել նոր հնարավորություններ, եթե ուղեկցվի հստակ ռազմավարությամբ և ազգային շահերի պաշտպանությամբ:

Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությու� Վիլնյուսում շրջայցն ու հանդիպումները ցույց տվեցին, որ ժամանակակից եվրոպական մայրաքաղաքի հաջողությունը հենված է երեք հիմնասյուների՝ հզոր

29/05/2026

Մեղրին հիմա․ սա պարզապես շինարարություն չէ, այլ Հայաստանի հարավային երակը։ ✨
Հյուսիս-Հարավ ճանապարհի` Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները հենց հիմա վերափոխում են Սյունիքը։
📍 Հետևեք մեր էջին. առաջիկայում կպատմենք Մեղրիի ու նրա շուրջ տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունների մասին։
🗺️ 🗣️ Ձեզ ենք ներկայացնելու՝ Թրիփփի ուղին, բնակիչների կարծիքները, Մեղրիի անցուդարձն ու ճանապարհների շինարարության ընթացքը։
Բաց չթողնե՛ք, ամենաքննարկվող թեմաները www.mediapoint.am -ում

Want your business to be the top-listed Media Company in Goris?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Mashtots 3
Goris
3201