Goris NEWS
20/03/2022
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․❗️ մարտի 20-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավան-Զանգեր, Գորայք-Սիսիան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կապան-Տաթև ճանապարհահատվածը, անվտանգության նկատառումներից ելնելով, փակվել է ճանապարհաշինարարների ու ճանապարհային ոստիկանության կողմից։
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածերը սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
03/12/2021
Շատ ճիշտ դիտարկում Susanna Shahnazaryan-ի ֆեյսբուկյան էջում👇
Առավոտ շուտ "ստուգողական" հյուրընկալող մի քանի վայրերի էջեր եմ նայում, նաև ստից հաղորդագրություն գրում, թե իբր հետաքրքրված եմ ամանորն այնտեղ անցկացնելով (արդարացված սուտ😊)։ Պարզվում է, որ ոչ միայն աստղաբաշխական գներ են, այլև համարյա լրիվ արդեն ամրագրված․ ու էստեղ արդեն տեղս տեղ չի տալիս․ կլինե՞ր, որ Սյունիքի մասին էդքան իբր մտահոգվողները, Սյունիքով կայացողները, Սյունիքի ցավը շահարկողներն էս անգամ որոշեին Ամանորը Սյունիքում անցկացնեին․խնդիրը Ամանորի տրամադրությանը չի վերաբերում․ պարզից էլ պարզ է, որ դեռ երկար տարիներ մարդիկ սիրտ չեն ունենալու տոնական տրամադրության, բայց գոնե մարդիկ կիմանային, որ իրենց հարազատները, ընկերները իրենց հետ են։ Եվ, որ ավելի կարևոր է, հյուրանոցային ընկերությունները, հյուրատները, որոնք պատերազմի օրերին տեղահանված ընտանիքների, զինվորների էին ապաստան տվել, մի քիչ տնտեսական տեղաշարժ կունենային։ Էդ ի՞նչ եք կորցրել ծաղկաձորներում, աղվերաններում, վերջերս էլ՝ դիլիջաններում (թող ներեն էնտեղի տնտեսավարողները), որ Սյունիքում չեք գտնի։ Եթե սկսեմ բոլոր ընկերությունների 5+ լուսանկարներ, ծառայությունների հնարավորություններ ներկայացնել, տոները կանցնեն․
Սա կլիներ Սյունիքի համար մտահոգվողների իսկական ապացույց, թե չէ մեր թեման բերնեբերան փոխանցողների(բոլոր կողմերի) դոշ տալն ու սրտաճմլիկ զանգերը կոպեկ չարժեն։
Գորիսի լուսանկարն էլ ձեզ նվեր։ Էլի ուշ չի՝ օրացույցին նայեք ու նշեք՝ Հայաստան, Սյունիք։
08/11/2021
Շնորհակալ ենք բոլոր բժիշկներին🙏👨⚕️
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Goris
3201