G&G Project Architectural Studio
24/03/2026
🏠 Մինչև 16 մլն դրամ աջակցություն՝ տուն կառուցելու համար
Հարգելի՛ հայրենակիցներ,
Կառավարության կողմից կրկին մեկնարկել է բնակարանաշինության աջակցության ծրագիրը, որի շրջանակում հնարավոր է ստանալ մինչև 16,000,000 դրամ՝ սահմանամերձ և գյուղական բնակավայրերում տուն կառուցելու համար։
📍 Ծրագիրը հասանելի է Սյունիքի մարզի հետևյալ բնակավայրերում՝
Բարձրավան, Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Բարգուշատ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղվարդ, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Վարդավանք, Ուժանիս, Խոտ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Տեղ, Քարաշեն։
💼 G&G Project Architectural Studio-ն իրականացնում է ծրագրի ամբողջ գործընթացը՝ նախագծումից մինչև շինարարության վերահսկողություն։
Մեր ծառայությունները՝
✔️ էսքիզային նախագիծ, ճարտարապետական նախագծում
✔️ կոնստրուկցիա, ինժեներական մաս
✔️ շինթույլտվության ստացում
✔️ նախահաշվի կազմում
✔️ հեղինակային և տեխնիկական հսկողություն
✔️ դիմումների ներկայացում համայնքապետարաններ ձեր փոխարեն։
🤝 Ինչու՞ ընտրել մեզ
✅ Փորձառու մասնագետներ
✅ Աշխատանք ՀՀ ողջ տարածքում
✅ Պատասխանատու և ժամանակին իրականացում
✅ Անհատական մոտեցում յուրաքանչյուր պատվիրատուին
📞 Հարցերի համար՝ 094 06 16 76
📍 Ք. Գորիս, Գուսան Աշոտի 18/1
👉 Դիմեք հիմա և կառուցեք ձեր տունը պետական աջակցությամբ։
#ճարտարապետություն #տունկառուցել #Սյունիք #16մլն
31/12/2025
ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁ
Սիրելի՛ գորիսեցիներ, հարգելի՛ գործընկերներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Անցնող տարին Գորիսի համար եղավ կարևոր փորձի ամփոփման և զարգացման նոր ուղղությունների ձևակերպման շրջան։ Քաղաքաշինական ոլորտում այն առանձնացավ մասնագիտական քննարկումների ակտիվացմամբ, քաղաքային միջավայրի նկատմամբ ավելի պատասխանատու մոտեցմամբ և այն համոզման ամրապնդմամբ, որ Գորիսի զարգացումը պետք է հիմնված լինի ոչ միայն կառուցապատման, այլև քաղաքի հոգևոր, պատմամշակութային ու բնական միջավայրի պահպանման վրա։
Որպես ճարտարապետ` կարևոր եմ համարում ընդգծել, որ յուրաքանչյուր նախագիծ, յուրաքանչյուր միջամտություն քաղաքային տարածքում պետք է ծառայի մարդուն, համայնքին և քաղաքի ինքնությանը։ Գորիսը պարզապես շենքերի համախումբ չէ․ այն կենսակերպ է, հիշողություն, ժառանգություն և ապագայի պատասխանատվություն։
2026 թվականը թող դառնա համագործակցության, փոխադարձ վստահության և համատեղ նախաձեռնությունների տարի։ Թող մեր քաղաքը զարգանա հավասարակշռված, ճաշակով և կայուն տեսլականի հիման վրա՝ պահպանելով իր բացառիկ դիմագիծը։
Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, ստեղծագործ միտք, նոր հնարավորություններ և ամուր հավատ վաղվա հանդեպ։
🌲Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։
ԳՐԻԳՈՐ ԽԱՉՅԱՆ
Գորիսի քաղաքաշինության խորհրդի նախագահ
«Ջի ընդ Ջի Փրոջեքտ» ճարտարապետական ստուդիայի տնօրեն
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Goris
Opening Hours
| Monday | 09:00 - 20:00 |
| Tuesday | 09:00 - 20:00 |
| Wednesday | 09:00 - 20:00 |
| Thursday | 09:00 - 20:00 |
| Friday | 09:00 - 20:00 |
| Saturday | 09:00 - 20:00 |
| Sunday | 09:00 - 20:00 |