Sport Is Life
18/07/2015
Հունվար
Ամսվա իրադարձությունը. Հենրիխ Մխիթարյանը` արժանանում է Спорт-Экспресс-ի սահմանած Звезда մրցանակին, որը տրվում էր ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստին:
Ամսվա հերոսը` Տիգրան Լ. Պետրոսյան. Տիգրանը դարձավ Հայաստանի չեմպիոն և իրավունք ստացավ հանդես գալու Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների ժամանակ:
Ամսվա մեջբերումը - Յուրա Մովսիսյանը «Սպարտակ» տեղափոխվելու մասին. «Յուրաքանչյուր հայ երազում է խաղալ Նիկիտա Սիմոնյանի թիմում»:
Փետրվար
Ամսվա իրադարձությունը - Հայաստանի հավաքականը անցկացրեց տարվա առաջին հանդիպումը: Ֆրանսիական Վալանս քաղաքում մեր թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի ընտրանուն` 1-1:
Ամսվա հերոսը` Յուրա Մովսիսյան. Մովսիսյանը իր առաջին հանդիպումներն անցկացրեց «Սպարտակի» կազմում: Ուսումնամարզական հավաքների ժամանակ Յուրան մի քանի գոլեր խփեց` այդ թվում նաև առաջին խաղում:
Ամսվա մեջբերում - Միխայիլ Մարկոսովը` այն բանից հետո, երբ չկարողացավ միանալ Հայաստանի հավաքականին անձնագրի խնդիրների պատճառով. «Միգուցե մտածում էին ահաբեկիչ եմ ու անձնագիրս չէին տալիս»:
Մարտ
Ամսվա իրադարձությունները - Հայաստանի հավաքականը պարտվեց Չեխիային (0-3) աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում: Մովսիսյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Սպարտակի» կազմում առաջին պաշտոնական խաղում: Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձավ երկու ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալներով:
Ամսվա հերոսը` Արթուր Ալեքսանյան. Հունահռոմեական ոճի գյումրեցի ըմբիշը հիանալի անցկացրեց մրցաշարը ու դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Ամսվա մեջբերումը - Ռուբեն Հայրապետյանը ընկերական հանդիպումների վերաբերյալ. «Իսկ ո՞վ է ասել, որ Լյուքսեմբուրգը Չեխիայից թույլ է»:
Ապրիլ
Ամսվա իրադարձությունները - Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանը գրավեց 3-րդ տեղը` չնայած հաջող էր սկսել մրցաշարը: Արդյունքում Անանդի հետ խաղալու իրավունք ստացավ Կառլսենը: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում:
Ամսվա հերոսը` Էդգար Մանուչարյան. Մանուչարյանը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 5 խաղում 6 գոլի հեղինակ դարձավ` մեծապես նպաստելով «Ուրալի»` առաջին հորիզոնականում ամրապդնվելուն: Ընդ որում խաղերից մեկում Մանուչարյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
Ամսվա մեջբերումը - Դմիտրի Սելյուկ. «Եթե Ռայոլան Մխիթարյանին «Շախտյորից» տեղափոխի 20 մլն-ով, ապա խոստանում եմ մեկ միլիոն նվիրել նրան»:
Մայիս
Ամսվա իրադարձությունները - Լևոն Արոնյանը Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող, «Շիրակը»` Հայաստանի չեմպիոն, «Փյունիկը»` գավաթակիր:
Ամսվա հերոսը` Հենրիխ Մխիթարյան. Հենրիխը «Շախտյորի» կազմում դարձավ Ուկրաինայի չեմպիոն ու գավաթակիր, ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու, առաջնության լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև առաջնության արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց:
Ամսվա մեջբերումը - Լևոն Արոնյանը` Ալյոխինի հուշամրցաշարում հաղթելու մասին. «Երջանիկ եմ, որ կարողացա հաղթանակ տանել նաև ապրիլի 24-ին»:
Հունիս
Ամսվա իրադարձությունը - Հայաստանի հավաքականը անցկացրեց իր պատմության մեջ ամենահակասական հատվածը: Մեր թիմը նախ սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց համեստ Մալթային, իսկ ընդամենը 4 օր անց փառահեղ արտագնա հաղթանակ տարավ Դանիայի հավաքականի նկատմամբ` 4-0:
Ամսվա հերոսը` Յուրա Մովսիսյան. Յուրան հիանալի խաղաց Դանիայի հավաքականի դեմ` դառնալով դուբլի հեղինակ ու նպաստելով մեր թիմի հաղթանակին:
Ամսվա մեջբերումները - Ռաֆայել Նազարյանը Իսլանդիայի երիտասարդական հավաքականից կրած պարտությունից հետո (1-2). «Շատ գոհ եմ թիմի ցուցադրած խաղից»:
Ռուբեն Հայրապետյանը` հավաքականում Վարդան Մինասյանի հեռանկարների մասին. «Մինասյանը դեռ առնվազն 5 տարի պետք է շարունակի մարզել Հայաստանի հավաքականը»:
Հուլիս
Ամսվա իրադարձությունները - Եվրագավաթների խաղարկությունում հայկական թիմերից երկուսը կարողացան հաղթահարել առաջին փուլի արգելքը: Ընդ որում, «Շիրակի» ֆուտբոլիստները առաջին փուլի խաղերից մեկում ոչ-ոքի խաղացին Սան-Մարինոյի չեմպիոնի հետ, իսկ երկրորդ փուլում, չպարտվելով «Պարտիզանին» խաղերից ոչ մեկում, այնուամենայնիվ, դուրս մնացին մրցաշարից: Հենրիխ Մխիթարյանը ամսվա ընթացքում տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսսիա», իսկ Արաս Օզբիլիզը` Մոսկվայի «Սպարտակ»:
Ամսվա հերոսը` Հենրիխ Մխիթարյան. Մխիթարյանի տրանսֆերային ոդիսականը մեկ ամսից ավել տևեց, այդ ընթացքում նրան ուղարկում էին տարբեր թիմեր, ահդ թվում` «Լիվերպուլ», սակայն արդյունքում Հենրիխը տեղափոխվեց Գերմանիա, և «Բորուսսիայի» կազմում առաջին ընկերական խաղերում իրեն հիանալի դրսևորեց` դառնալով գոլերի ու գոլային փոխանցումների հեղինակ:
Ամսվա մեջբերումը - Դմիտրի Սելյուկը` Արաս Օզբիլիզի տեղափոխության մասին. «Կուզենայի Օլեգ Մկրտչյանին վերադարձնել այն բոլոր խաղալիքները, որոնք նա նվիրել էր երեխաներիս»:
Օգոստոս
Ամսվա իրադարձությունը - Ընկերական խաղում Հայաստանի հավաքականը 0-2 հաշվով պարտվեց Ալբանիայի ընտրանուն:
Ամսվա հերոսը` Ռոման Բերեզովսկի. «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն անհաջող մեկնարկից հետո Ռոման Բերեզովսկուն վստահեց դարպասի պաշտպանությունը օգոստոսյան երեք խաղերում, և մեր ֆուտբոլիստը իրեն հիանալի դրսևորեց այդ խաղերում:
Ամսվա մեջբերումը - Յուրգեն Կլոպպ. «Եթե բոլոր հայերը Մխիթարյանի պես են, ապա կարելի է գնալ Հայաստան ընկերություն անել նրանց հետ»:
Աեպտեմբեր
Ամսվա իրադարձությունները - Հայաստանի հավաքականը Պրահայում հաղթեց Չեխիայի ընտրանուն 2-1 հաշվով` հաղթանակ կորզելով Գևորգ Ղազարյանի` վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ: 4 օր անց մեր թիմը, առանց վնասվածք ստացած Բերեզովսկու, ինչպես նաև որակազրկված Մովսիսյանի ու Արզումանյանի, Երևանում 0-1 հաշվով պարտվեց Դաիայի ընտրանուն: Հենրիխ Մխիթարյանն իր առաջին գոլերը խփեց Բունդեսլիգայում և Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: Ըմբշամարտի աշխարհի առաջնությունից մեր մարզիկները վերադարձան մեկ ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալներով:
Ամսվա հերոսը` Դավիթ Սաֆարյան. միակ մարզիկը, ով 2013թ.-ին օլիմպիական մարզաձևերում կարողացավ չեմպիոն հռչակվել: Սաֆարյանը հաղթեց բոլոր մենամարտերում ու Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաև աշխարհի չեմպիոնի կոչումը:
Ամսվա մեջբերումը - Հենրիխ Մխիթարյանը` Չեխիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո. «Այս հաղթանակով բոլորի բերանը փակեցինք»:
Հոկտեմբեր
Ամսվա իրադարձությունները - Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Մեր թիմը նախ դժվարին հաղթանակ տարավ Բուլղարիայի հավաքականի դեմ լարված խաղում, իսկ 4 օր հետո Իտալիայում ոչ-ոքի խաղաց աշխարհի քառակի չեմպիոնների հետ: Լևոն Արոնյանը ճանաչվեց «Մեծ Սաղավարտի» հաղթող:
Ամսվա հերոսը` Հենրիխ Մխիթարյան. գրավելով Իտալիայի հավաքականի դարպասը` Հենրիխը գերազանցեց Արթուր Պետրոսյանի` հավաքականում արդյունավետության ռեկորդը:
Ամսվա մեջբերումը - Յուրա Մովսիսյանը` Բուլղարիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո. «Մնացած թիմերին խորհուրդ կտամ, մեր դեմ խաղերից առաջ քիչ խոսել»:
Նոյեմբեր
Ամսվա իրադարձությունները - Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացավ իր համար ռեկորդային` 34-րդ հորիզոնական: Երևանի «Արարատը» Հայաստանի առաջնության առաջին երկու շրջաններից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի շախմատի տղամարդկան և կանանց հավաքականներին կեսական միավոր չբավականացրեց Եվրոպայի առաջնությունում մրցանակակիր դառնալու համար:
Ամսվա հերոսը` Յուրա Մովսիսյան. Մովսիսյանը դարձավ Մոսկվայի «Սպարտակի» առաջատարը: Նոյեմբերին նա 4 գոլի հեղինակ դարձավ 3 խաղերում, ընդ որում «Զենիթի» դեմ խաղում հեթ-տրիկ ձևակերպեց:
Ամսվա մեջբերումը - «Միկայի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը թիմի նախկին մարզիչ Ժոլտ Հոռնյակի մասին. «Հոռնյակի համար «Միկային» հաղթելը կյանքի նպատակ էր»:
Դեկտեմբեր
Ամսվա իրադարձությունները - Դավիթ Սաֆարյանը ճանաչվեց Հայաստանի լավագույն մարզիկ, Հենրիխ Մխիթարյանը` լավագույն ֆուտբոլիստ: Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում մեր թիմն այնքան էլ հաջող հանդես չեկավ, արդյունքում նորից կես միավոր չբավականացրեց մրցանակային տեղ զբաղեցնելու համար:
Ամսվա հերոսը` Լևոն Արոնյան. չնայած մեր հավաքականի ոչ այնքան լավ արդյունքներին` Արոնյանը հիանալի խաղաց աշխարհի թիմային առաջնությունում` ոսկե մեդալ նվաճելով առաջին խաղատախտակի վրա:
Ամսվա մեջբերումը. Արազ Օզբիլիզը` ԲԿՄԱ-ի պաշտպան. Վասիլի Բերեզուցկու` «Սպարտակի» հասցեին ասված խոսքերից հետո. «Իսկ ո՞վ է Բերեզուցկին»:
18/07/2015
Շանհայում ընթացքի մեջ էգեղասահքի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի միակ ներկայացուցիչը` մենասահորդուհի Անաստասիա Գալստյանը իր հնարավորություններից ցածր է հանդես եկել: 15-ամյա մարզուհին կարճ ծրագրի համար նա ստացել է 41, 84 գնահատական և 35 մարզուհիների պայքարում զբաղեցրել է 29-րդ տեղը` չկարողանալով հաղթահարել որակավորման արգելքը:
18/07/2015
Հունգարիայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությանը Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը հերթական հանդիպումն է անցկացրել:
Մեր ընտրանին 9-18 տեղերի համար պայքարում մրցեց Սլովակիայի թիմի հետ եհ պարտվեց 85:105 հաշվով:
Հաջորդ հանդիպումը Վիկտոր Ուսկովի թիմը կանցկացնի այսօր եւ կմրցի Ալբանիայի հավաքականի հետ:
18/07/2015
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», շարունակելով փոխչեմպիոն «Ուլիսի» սկսած գործը, հերթական տխուր էջը գրեց հայկական ակումբային ֆուտբոլի տարեգրությունում: Եթե «Ուլիսը» դեռեւս դիմակայությունից առաջ էր հաշտվել պարտության հետ, ապա «Փյունիկը» հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարելու գրեթե բոլոր հնարավարությունները կորցրեց առաջին խաղից հետո:
Առջեւում Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումներն են, որտեղ մենք եւս երկու ներկայացուցիչ ունենք՝ ի դեմս Գյումրիի «Շիրակի» եւ Երեւանի «Ալաշկերտի»: Հիշեցնենք, որ Վարդան Բիչախչյանի սաները որակավորման առաջին փուլում կարողացան հաղթահարել բոսնիական «Զրինսկիի» արգելքը եւ հինգշաբթի օրը, արդեն որակավորման երկրորդ փուլի շրջանակներում, մրցելու են Շվեդիայի ԱԻԿ-ի հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունենալու մրցակցի հարկի տակ:
Եթե որակավորման առաջին փուլում «Շիրակի» եւ «Զրինսկիի» հնարավորությունները գրեթե հավասար էին, ապա արդեն երկրորդ փուլում ֆուտբոլային մասնագետները նախապատվությունը տալիս են շվեդներին շիրակցիների հետ դիմակայությունում: Ասել է, թե Գյումրիի թիմը գրեթե հնարավորություն չունի հաղթահարելու հերթական փուլի արգելքը: Միանշանակ այս հանգամանքը կարող է դրական ազդեցություն ունենալ «Շիրակի» ելույթների վրա, քանի որ լրացուցիչ ճնշում թիմի խաղացողների վրա չի լինի: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ շիրակցիները «Զրինսկիի» հետ խաղերում ցուցադրեցին բավականին վստահ ֆուտբոլ, կարելի է սպասել հաջող ելույթ Ստոքհոլմում: Բիչախչյանի թիմի գործողություններում ամենակարեւորը չկար խուճապ եւ գրեթե երկու հանդիպում «Շիրակն» անթերի խաղաց: Միանշանակ տհաճ միջադեպերից ոչ ոք եւ ոչ մի ակումբ ապահովագրված չէ եւ Մոստարում բաց թողած գոլերը ամենեւին կոպիտ սխալների արդյունք չէին: Ստանդարտներն այսօր շատ թիմերի համար գլխավոր հաղթաթուղ են դարձել եւ միշտ դժվար է դրանց դեմ ինչ-որ բան ձեռնարկել եւ բացառել գոլ բաց թողնելու հնարավորությունը: Պարզապես հարկավոր է մի փոքր զգոն եւ ուշադիր լինել:
Թերեւս միակ մտավախությունը, որը կա վաղվա հանդիպման հետ կապված, «Շիրակի» լեգեոներների հարցն է, որոնք «Զրինսկիի» հետ պատասխան խաղից հետո թեթեւ վնասվածքներ ունեին: Եւ՛ Դրիսա Դիարասուբան, եւ՛ Ժան-Ժակ Բուգուին թիմի հետ մեկնել են Ստոքհոլմ եւ կարելի է ենթադրել, որ պատրաստ են հանդիպմանը: Չի բացառվում նաեւ, որ Բիչախչյանը որոշի խորամանկ քայլի գնալ՝ Բուգուհիին թողնելով երկրորդ խաղակեսի համար, առավել եւս, որ նրա մասնակցությունը առաջիկա խաղին հարցականի տակ է: Ամեն դեպքում դժվար է կարծել, որ ԱԻԿ-ի ներկայացուցիչները չեն վերլուծել «Շիրակի» խաղը եւ համապատասխան քայլեր չեն ձեռնարկի, առաջին հերթին, հենց Բուգուհիին տարածությունից զրկելու եւ նրան չեզոքացնելու համար: Ընդհանուր առմամբ «Շիրակը» Շվեդիա է մեկնել մարտական կազմով եւ բարձր տրամադրությամբ: Խաղից առաջ գրեթե բոլորը թիմում նշում էին, որ շատ դժվար հանդիպում է սպասվում, բայց միեւնույն ժամանակ հույս հայտնում, որ իրենց կհաջողվի պատվով հանդես գալ եւ տուն վերադառնալ դրական արդյունքով:
Հուսով ենք՝ գյումրեցիներին կհաջողվի դրական արդյունքի հասնել Շվեդիայում եւ պատասխան խաղից առաջ լավ նախադրյալներ կստեղծի պայքարը մրցաշարում շարունակելու համար՝ ցուցադրելով վստահ եւ թասիբով խաղ:
Հիշեցնենք, որ ԱԻԿ - «Շիրակ» հանդիպումը տեղի է ունենալու վաղը հուլիսի 16-ին «Tele2 Arena»-ում եւ սկսվելու է Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին: Հանդիպումն ուղիղ եթերում ցուցադրելու է «Արմենիա» հեռուստաընկերությունը:
17/07/2015
Տուր դե Ֆրանս. ընթացիկ տարվա ուշագրավ դրվագները (տեսանյութ)
«GoPro»-ն «Տուր դե Ֆրանսի» ընթացիկ տարում կայացած մրցումներից ուշագրավ դրվագների տեսանյութ է պատրաստել:
Նշենք, որ մինչ այժմ «Տուր դե Ֆրանսի» 7 էտապ է կայացել:
17/07/2015
89 տարեկանում մահացել է ուրուգվայցի լեգենդար ֆուտբոլիստ Ալսիդես Գիջան,- հայտնում է «El Pais»-ը:
Նա առաջին հերթին հիշվում է այն բանով, որ 1950 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում դարձել է Բրազիլիայի դեմ հանդիպման հաղթական գոլի հեղինակը:
Հատկանշական է, որ երեկ՝ հուլիսի 16-ին նշվել է այդ հաղթանակի 65 ամյակը. նույն օրն էլ Գիջան մահացել է:
Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Պենյարոլում», «Դանուբիոյում», «Ռոմայում» և «Միլանում»:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Gagik. Abrahamyan. 2012@mail. Ru
Erevan
SPORT0147