Liberty LLC - Law Firm
08/10/2025
Խմբի կազմում սպանության փորձ կատարելու (մեղադրանքն արհեստականորեն ուռճացված էր) մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնված և արգելանքի վերցված մեր պաշտպանյալի նկատմամբ ներկայացվել էր երկամսյա ժամկետով կիրառված կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդություն։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (նախագահությամբ դատավոր՝ Էդուարդ Մկրտչյան) որոշմամբ մեր պաշտպանյալի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք, և նա անհապաղ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճում։
...🖊🚪🔓
ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԻՑ
Իմ նկատմամբ իրականացվող այս քաղաքական դրդապատճառով կալանավորումը ոչ թե իրավական, այլ բացահայտ հաշվեհարդար է՝ ուղղված իմ՝ որպես Արցախի Հանրապետության ժողովրդի օրինական ներկայացուցչի ձայնը լռեցնելու նպատակով։ Այս իշխանությունը ժողովրդավարություն է քարոզում, բայց վարվում է բռնապետի պես։ Երբ ձերբակալվում են ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև Հայ Առաքելական Եկեղեցու երկու սրբազաններ՝ դառնում է պարզ. սա ընդհանրական հարձակում է մեր ինքնության, հավատքի և արժանապատվության դեմ։ Սա միայն իմ դեմ չէ։ Սա հարված է մեր պետությանը, մեր եկեղեցուն, մեր հոգևոր և ազգային հիմքերին։
Բանտով դուք կարող եք սահմանափակել մարմինը, բայց ոչ միտքը, ոչ կամքը։ Ես տեսել եմ պատերազմ։ Ապրել եմ շրջափակման մեջ։ Բռնի տեղահանվել եմ իմ հայրենիքից։
Եվ դուք կարծում եք՝ բանտով ինձ կլռեցնե՞ք։ Չեք կարող։ Մեր պայքարը չի կարող ավարտվել բանտային պատերով։ Ավելին՝ այստեղ, փակ տարածքում, առավել պարզ են երևում մեր իրականության աղաղակող հակասությունները։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր դեռ պայքարում են, ովքեր դեռ հիշում են արժանապատվության և ազգային արժեքների իմաստը՝ չլռել։ Այսօր լռությունը հանցակցություն է։ Ես ազատ եմ՝ նույնիսկ անազատության մեջ։ Քանի դեռ կան մտածող մարդիկ, կանգուն ժողովուրդ և արդարություն պահանջող սերունդներ՝ մենք պարտվելու իրավունք չունենք։
Դավիթ Գալստյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խբակցության ղեկավար
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
59/9 Komitas Avenue, 2nd Floor
Erevan
0014
Opening Hours
| Monday | 09:00 - 22:00 |
| Tuesday | 09:00 - 22:00 |
| Wednesday | 09:00 - 22:00 |
| Thursday | 09:00 - 22:00 |
| Friday | 09:00 - 22:00 |
| Saturday | 09:00 - 22:00 |
| Sunday | 09:00 - 22:00 |