SPEECH BOX

SPEECH BOX

Share

Photos from SPEECH BOX's post 22/12/2025

Ամանորին պետք է ոգևորել առաջին քայլեր անող հայկական բրենդներին😍 որպեսզի 2026 թվականը նրանց մեծ հաջողություններ բերի 🎅 Ծանոթացեք և դարձե՜ք հետևորդ նորաբաց Loon's handmade jewelry-ի էջին, որի հիմնադիրն է` Lusine Aznauryanը 😍
Մեր հարցերին պատասխանել է Լուսինեն 👩🏻‍🦰
🎅️Ե՞րբ է հիմնադրվել բրենդը և ի՞նչ է առաջարկում բրենդը։

👩🏼‍🎨-Բրենդը հիմնադրվել է 2025 թ-ի Դեկտեմբերին։ Պատմությունը սկսվել է դեռ 2024-ին, երբ ինձ համար հայտնաբերեցի պապյե-մաշե տեխնիկան և սկսեցի փորձարկել, հասկանալ, թե ինչի հետ գործ ունեմ և սկսեցի տարբեր իրեր պատրաստել տան հարդարանքի համար։ Բայց զարդերի հանդեպ իմ սերը և այն հաճույքը, որ ստանում եմ զարդեր մտածելուց և ստեղծելուց, ինձ բերեց նոր բրենդ ստեղծելու մտքին։ Զարդերը պատրաստվում են պապյե-մաշե տեխնիկայով, որը թղթի թափոնի վերամշակումն է։ Այսինքն, բացի գեղեցիկ զարդ ունենալուց, կրողը մի քիչ ավելի է մոտենում բնության պահպանությանը։ Հնարավոր է նույն զարդին որոշ չափով մոտ երկրորդը ստանալ, բայց ամբողջությամբ կրկնօրինակը հնարավոր չէ, ինչը ավելի խորհրդավոր է դարձնում այս զարդի կրելը։ Այս պահին դեռևս սոց. էջերում ներկայացված են քիչ գործեր և միայն վզնոցներ, բայց լինելու են նաև ականջօղեր և թևնոցներ։

🎅Ամանորյա ո՞ր ֆիլմն ու գիրքն եք սիրում:

👩🏼‍🎨-Սիրածս ամանորյա ֆիլմը, որը անթիվ անգամներ եմ դիտել' «Բաղնիքդ անուշ»-ն է, որից չեմ հոգնում ու դիտում եմ տասնամյակներ շարունակ ամեն Նոր Տարի😊 Ամանորյա սիրված գիրք, որպես այդպիսին չունեմ։ Ընդհանրապես, հիմա մտածում եմ, իսկ երբևէ ամանորյա գիրք կարդացե՞լ եմ 😂

🎅Մանկության տարիներին Ամանորյա ի՞նչ ջերմ հիշողություններ կան։

👩🏼‍🎨-Մանկության ամանորյա ջերմ հուշերը շատ են։ Հիշում եմ, երբ հայրիկիս հետ զարդարում էինք տոնածառը (մաման միշտ խոհանոցում էր, ինչպես բոլոր հայ մայրիկները😂) անմիջապես նստում էի ու սկսում էի Ձմեռ պապի համար նկար նկարել, որպեսզի դնեմ տոնածառի տակ, որը պիտի գնահատեր😊 Հետո անցնում էի մոտ բաներկամներին բացիկներ պատրաստելուն, որոնք պարտադիր փոստով ուղարկում էի։ Բացիկները երբեք հասարկ չէին, երկար աշխատանք էի տանում։ Քանի որ ոչինչ չկար ձեռքի տակ, իսկ տոնածառի խաղալիքները կոտրվող էին ու պարտադիր տուփի մեջ լինում էր կոտրված գոնե մեկ խաղալիք, ես դա դնում էի թերթի արանքը, որևէ իրով փշրում ու փշրանքն օգտագործում բացիկները զարդարելու համար 😊
Մեզ չէին թողնում, որպեսզի գիշերը արթուն դիմավորնեք։ Քնում էի չուզելով, բայց հնազանդ😂 ու անհամբեր սպասելով, թե երբ եմ արթնանալու, որպեսզի նվերները բացեմ(նամակով նվեր չէինք պատվիրում 😊 նման բան ընդունված չէր ու նվերը միշտ անակնկալ էր) ու տեսնեմ, թե նկարիս համար ինչ գնահատական եմ ստացել😊 Եղբորս հետ միշտ որոշում էինք, որ չենք քնելու, ձև ենք անելու, բայց մնանք արթուն, որ Ձմեռ պապին տեսնենք, այն էլ... 😂

🎅Ունե՞ք Ամանորյա թեմատիկ նվեր բոքսեր կամ տեսականի (առաջարկներ)։

👩🏼‍🎨-Ամանորյա հատուկ թեմատիկ զարդեր չունեմ, բայց զարդերն իրենք իրենցով արդեն շատ տոնական են, հարմար են թե' ինքդ քեզ համար գնելու, թե' նվիրելու համար։

🎅Ինչպե՞ս կարող են տեսականու հետ ծանոթանալ:

👩🏼‍🎨-Ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում եմ ներկայացնում աշխատանքներս։ Հուսամ' շուտով նաև խանութներում կլինեմ ներկայացված։ Դեռ առաջին քայլերն եմ անում😊

🎅Ունե՞ք Ամանորյա բարեմաղթանք։

👩🏼‍🎨-Երբ փոքր էի, անշուշտ չէի հասկանում, երբ մեծերը մաղթում էին առողջություն։ Հիմա, երբ ինքս մեծ եմ ու հասկանում եմ առողջության կարևորությունը, մաղթում եմ, որպեսզի նախ' իմ հայրենիքում ու ամբողջ աշխարհում լինի խաղաղություն ու սիրելի մարդիկ լինեն առողջ, որ բոլոր բալիկները հնարավորություն ունենան տեսնել ու զգալ ամանորյա հրաշքներ, որոնք հետո իրենց համար կդառնան քաղցր հուշեր։ Իսկ Ձեզ, իմ սիրելի *Հերմինե, մաղթում եմ, որ գալիք տարում իրագործվեն բոլոր նվիրական երազանքները❤️
🎅* (ով չգիտի իմացեք 😉 Հերմինեն SPEECH BOXի տնօրենն է)
#Ամանորյահարցազրույց

Want your school to be the top-listed School/college in Erevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Yerevan
Erevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 18:30
Tuesday 09:00 - 18:30
Wednesday 09:00 - 18:30
Thursday 09:00 - 18:30
Friday 09:00 - 18:30
Saturday 08:00 - 16:00