CheapStay
25/12/2021
Դիզափայտ լեռ 🏔
Ծովի մակարդակից բարձր է 2478 մետր։
Դիզափայտի գագաթին հիմնված է եղել Կատարո վանքը (հիմնվել է 4-րդ դարում):
Շինության կառուցումն ավարտվել է 17-րդ դարում։
🇦🇲❤️
07/10/2021
Հետաքրքիր տեղեկություն Ծաղկաձորի մասին 🤩
Համաձայն լեգենդի Պահլավունի տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ` մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է:
Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորը կոչվում Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը:
Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառով մեկ:
Ճանաչենք մեր Հայրենիքը 🇦🇲 💚
#հայաստան #ծաղկաձոր #հայրենիք
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Erevan
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |
| Saturday | 10:00 - 18:00 |