mas_ev_ser

mas_ev_ser

Share

10/12/2025

Արժեքավոր և օգտակար նվեր` ինքներդ ձեզ և ձեր սիրելի մարդկանց համար

«Թթխմորի պատրաստման և հացաթխման» բազային պրակտիկ դասընթացը կարելի է ձեռք բերել հատուկ արժեքով` 50,000դր-ի փոխարեն վճարելով ընդամենը 28,000դր։

Կարող եք դասընթացը ձեռք բերել հիմա, բայց գրանցվել ավելի ուշ կազմվող խմբերին։

Դասընթացին կարող եք գրանցվել աշխարհի ցանկացած քաղաքից։

Բաց մի թողեք սեփական ձեռքերով բնական, ֆերմենտացված հաց թխել սովորելու հրաշալի հնարավորությունը։

Դասընթացի վերաբերյալ այլ մանրամասների համար գրեք մեկնաբանություն կամ 💌

Շնորհակալ եմ

#հացիբույրովաղջիկը
#ձերբաժիննշխարը
🤍

21/08/2025

Սիրելիներ, ողջույն

Օգոստոսի 24-ի համար հացերի հետևյալ ցանկն եմ կազմել` ըստ նախապես գրանցված ձեր պատվերների`

✔️թթխմոր
✔️պիցցայի խմոր
✔️մասնեհաց
✔️banana bread
✔️չրերով տարեկանի հաց
✔️100% ցորենի ամբողջահատ լոշիկ
✔️100% ցորենի ամբողջահատ հաց
✔️100% տարեկանի հաց
✔️սերմերով տարեկանի հաց
✔️դասական չաբատտա
✔️չաբատտա` չորալոլիկ/զեյթունով
✔️տարտին` չորալոլիկ/զեյթունով
✔️տարտին` դդմով և դդմի բոված սերմերով
✔️տարտին` կտավատով
✔️դասական բատոն
✔️ձողիկ հաց

Հացերը կառաքվեն Երևան, ինչպես նաև Մեղրի/Ագարակ քաղաքներ։

Քանի որ դասընթացների վերաբերյալ նամակներ եմ ստանում, տեղեկացնեմ, որ իմ դասընթացը նախատեսում եմ սեպտեմբերի երկրորդ կեսին, կարող եք արդեն պատրաստվել 🫠

Անչափ շնորհակալ եմ վստահության համար, սիրելիներ։

20/07/2025

Սիրելիներ, բարի կիրակի

Հուլիսի 23-ին հացաթխման օր է, բայց նախապես գրանցված պատվերները շատ են, այդ պատճառով քիչ տեսականի կարող ենք առաջարկել պատվեր գրանցելու համար։

Արդեն իսկ գրանցված պատկերներից եթե լինեն առկա հացեր, կներկայացվեն սթորիներով, խնդրում ենք ուշադիր լինել։

Հացերը կառաքվեն նաև Երևան։
Պատվեր դեռ կարելի է գրանցել այս տեսականուց`

✔️100% տարեկանի հաց
✔️կտավատով տարտին
✔️չրերով տարեկանի հաց
✔️պիցցայի խմոր
✔️ձողիկ հաց
✔️դիետիկ բատոն
✔️մարինացված չորալոլիկ
✔️banana bread

Ամենամեծ շնորհակալությունս իմ հավատարիմ հաճախորդներին, ովքեր համբերատար սպասել են այս հացաթխմանը։


#հացիբույրովաղջիկը
🤍

Want your business to be the top-listed Bakery in Erevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Erevan