Mer Doon
13/05/2026
14.05.26թ., ժամը 15:30-ին սիրով հրավիրում ենք «Մեր տունը» ՀԿ մասնակցելու Համբարձման տոնին։
Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «վիճակ կամ ջանգյուլում անուններով»։
Համբարձումը նաև գարնան տոն է, ծաղկի տոն է, վիճակ հանելու՝ գուշակության ծես է:
Տոնի օրը ջրով լի կուժի մեջ գցում են ծաղիկներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: ե
Եվ այս ամենը զուգորդվում է երգերով:
Ք. Էջմիածին
Զորավար Անդրանիկի 13
Հեռ: +374 91003312
31/03/2026
2026 թվականի մարտի 28-ին Մեգերյան Կարպետում, տոնական և հուզիչ մթնոլորտում, կայացավ Արմենիկոս մրցանակաբաշխությունը, որը այս տարի նշում էր իր 5 ամյակը:
Այս խորհրդանշական առիթով ջերմորեն շնորհավորում ենք հիմնադիր Անժելա Ստեփանյանին՝ նրա նվիրվածության, հայ կնոջ դերի բարձր գնահատմանն ուղղված այս արժեքավոր նախաձեռնության համար Angela Stepanyan Anzhela Albertovna Stepanyan🥰🌸💐
Արմենիկոսը ավելին է, քան պարզապես մրցանակաբաշխությունը։ Այն մշակութային և ազգային արժեքների պահպանման ու փոխանցման հարթակ է, որտեղ մեծարվում են հայ կանայք՝ իրենց ուժով, նվիրումով և ստեղծարարությամբ, իրենց նշանակալի ներդրմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։
Առանձնակի հպարտությամբ նշենք, որ Տիկին Կարապետյանը, որպես «Արմենիկոս 2024» մրցանակակիր, այս տարվա Արմենիկոս մրցանակաբաշխության շրջանակում պատիվ ունեցավ հանձնելու մրցանակ՝ շարունակելով արժևորման և ճանաչման այս գեղեցիկ ավանդույթը։
22/03/2026
Երեկ «Մեր տունը» ՀԿ-ում կայացավ «Դու մայր, դու կին, դու արարող » խորագրով գեղեցիկ ու հուզիչ միջոցառումը՝ նվիրված կանանց մեկամսյակին 💐
Մեծարեցինք մեր տարվա հերոսուհիներին՝ ուժեղ, ստեղծարար ու ոգեշնչող կանանց, որոնք իրենց օրինակով լուսավորում են մեր կյանքը։
Մթնոլորտը լի էր բարի, կամեցող, հոգատար ու մեծ սրտով մարդկանցով 🤍
Միջոցառումը իրենց կատարումներով ավելի գեղեցիկ դարձրեցին Երգիչների համաշխարհային ասոցիացիայի 55+ Ռետրո երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար-Նվարդ Հովակիմյան, Խմբավար- Գայանե Էլիզբարյան և քանոնահարուհի Անահիտ Սահակյանը 🎶
Շնորհակալություն մեր հյուրերին՝ իրենց գեղեցիկ ներկայության, ջերմության և անմոռանալի պահերի համար ✨
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Telephone
Website
Address
Zoravar Andraniki 13
Echmiatsin
ZORAVARANDRANIKI13
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |