AM Accounting center

AM Accounting center

Share

13/12/2024

Հարգելի գործընկերներ տեցեկացնում ենք, որ
✓ 2025 թ. հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափերը կկրկնապատկվեն որոշ գործունեության տեսակների համար: Մասնավորապես, առևտրական (առք ու վաճառքի) ոլորտում գործունեություն իրականացնողները կվճարեն 10 տոկոս` նախկին 5-ի փոխարեն, արտադրական գործունեության համար` 7 տոկոս` նախկին 3.5-ի փոխարեն, հանրային սննդի ոլորտում գործունեության համար` 12 տոկոս` նախկին 6-ի փոխարեն, իսկ ծառայությունների մատուցումից, այլ գործունեությունից և այլ ակտիվների օտարումից` 10 տոկոս` նախկին 5-ի փոխարեն:
✓ Միևնույն ժամանակ, 2025 թ. հունվարի 1-ից վերանայվելու է իրականացված ծախսերի գծով շրջանառության հարկի գումարների նվազեցման համակարգը, որի արդյունքում շրջանառության հարկի վճարման ենթակա գումարները կարող են նվազել՝ դառնալով նվազագույնը 1 տոկոս առևտրական գործունեության համար, 3 տոկոս արտադրական գործունեության համար, 3.5 տոկոս հանրային սննդի ոլորտի համար և 4.5 տոկոս ծառայությունների մատուցման և այլ գործունեության համար:
✓ Շրջանառության հարկ վճարողների կողմից «շուկայից» կատարված ձեռքբերումները, բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի և երկրորդային հումքի, փաստաթղթերով հիմնավորված չլինելու դեպքում հարկվելու են եկամտային հարկով՝ 20% դրույքաչափով` նախկինում տվյալ հոդվածը չէր տարածվում շրջանառության հարկ վճարողների վրա:
✓ Շրջանառության հարկ վճարողների մոտ չափագրման և համալիր հարկային ստուգման արդյունքում հայտնաբերված պակասորդի մասով արդեն կիրառվելու է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով (առկա են չափանիշներ, որոնց բացակայության պարագայում տուգանք չի կիրառվելու):
✓ Փաստաբանները և նոտարներն այլևս իրավունք չեն ունենալու աշխատելու շրջանառության հարկի համակարգում:

📲 098–50-65-50
📍 Արարատ,Ավշար

#հաշվապահություն #հաշվապահականԳրասենյակ #հաշվապահականծառայություններ #փաստաթղթշրջանառություն

09/02/2024

‼️ Ուշադրություն
✅Ընդհանուր հարկման համակարգում աշխատող ԱՁ-ների համար շահութահարկի դրույքաչափը 2024 և հետագա հաշվետու տարիների համար կազմելու է 23% նախկին 18% փոխարեն։

✅Այս փոփոխությունը ուժի մեջ է մտել 01.01.2024 թ.-ից ՀՕ-595-Ն որոշմամբ առ 29.12.2022 թ.:

📲 +(374) 091 525528
📍 Արարատ, Ավշար Խորենացու13

30/01/2024

«Հաշվապահություն 0»-ից
🎯Սովորի՛ր հաշվապահություն ընդամենը 4 ամսում AM Accounting center-ի հետ համատեղ
⏳ Նոր խմբի մեկնարկը 2024թ-ի ՄԱՐՏԻ 1-ից։Մեկնարկվող խմբերի դասընթացները անցկացվում են հատուկ ծրագրով` հիմնված գործնական նյութերի հիման վրա, արդյունքում
✅երաշխավորում ենք որակյալ և արդյունավետ ուսուցում և մասնագիտության յուրացում։
✔️ Սովորելով հաշվապահություն` ձեռք կբերեք՝
➡️ Հաշվապահական գործնական գիտելիքներ` հատուկ մշակված պրակտիկ նյութերի հիման վրա,
➡️ Օրենսդրական ակտերը պրակտիկ կիրառելու փորձառություն,
➡️ «ՀԾ հաշվապահ» և «1Ց»հաշվապահական ծրագրերը պրակտիկ կիրառելու փորձառություն,
➡️ taxservice. am և e-Invoicing ծրագրերի պրակտիկ կիրառելու փորձառություն։
✔️ Դասընթացներն անցկացվում են 2 տարբերակով՝
️️ 1️⃣ Խմբային՝
• տևողությունը 4 ամիս
• շաբաթական 2 օր
• յուրաքանչյուր դասընթացը 2-ական ժամով
⏳ 1 ամսվա արժեքը ՝ 26000Դ
️ 2️⃣ Անհատական՝
• տևողությունը 4 ամիս
• շաբաթական 2 օր
• յուրաքանչյուր դասընթացը 1.5-ական ժամով
⏳ 1 ամսվա արժեքը ՝ 36000Դ
Դասընթացին գրանցվելու համար կարող եք զանգահարել
📳 098506550
📳094688116 կամ ✍️գրեք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին
Հասցե՝ Մ․ Արարատ, Գ․ Ավշար, Խորենացու 13

#հաշվապահականդասընթացներ #հաշվապահությանուսուցում #ՀԾ #Հաշվապահ #դասընթաց #հաշվապահություն #հաշվապահությանուսուցում, #հաշվապահականծրագրեր, #ծրագրեր,

Photos from ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia's post 18/12/2023
18/12/2023

📢 Ո՞ր ֆիզիկական անձինք են օրենսգրքով սահմանված եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելու եվ ե՞րբ:

🔎2023 թվականի հաշվետու տարվա համար՝

✔️2023.- ի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները

✔️որոնք 2023թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022թ.-ի արդյունքներով 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ)

✔️որոնք 2023թ.- ի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն

✔️որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրական շահառու են համարվում

✔️Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին պետք է ներկայացնեն Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։

Want your business to be the top-listed Accountant in Avshar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Արարատի մարզ Գ. Ավշար
Avshar
0605

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 13:00