Planet 221B
30/12/2018
Սիրով հայտարարում ենք, որ մեր կազմակերպությունում հունվար-փետրվար ամիսներին մեկնարկելու է JavaScript ծրագրավորման լեզվով դասընթաց՝ HTML5 խաղերի պատրաստման մասին, որը կրելու է հիմնականում պրակտիկ բնույթ։ Այն կվարի մեր կազմակերպության game team lead-ը, որն ունի բավականին մեծ փորձ այս բնագավառում։
Դասընթացը նախատեսված է արդեն իսկ ծրագրավորման լեզվի տիրապետող մարդկանց համար։
Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս, բացառապես շաբաթ և կիրակի օրերին, որպեսզի արդեն իսկ աշխատանք ունեցող անհատները նույնպես կարողանան մասնակցել։
Դասընթացի վայրը՝ ք․ Արմավիր, Հանրապետության փ․ 28՝ նախկին Տպարանի շենք
Դասընթացի ծրագիրն ըստ ամիսների՝
1. Առաջին ամիս
a. Ծանոթանալու ենք օբյեկտային կողմնորոշված ծրագրավորմանը՝ OOP-ին, անցում կատարելով ES8-ին, այնուհետև անցում ենք կատարելու TypeScript-ին և այս ամենը, բացառապես, կիրառական տարբերակով։
b. Ծանոթանալու ենք խաղային Phaser 3 framework-ին, սովորելու ենք հիմնական դրույթները և, իհարկե, կիրառելու ենք։
c. Ծանոթանալու ենք pure MVC design pattern-ին և դրանով կազմված Phaser 3 template-ին՝ TypeScript + pureMVC + Phaser 3 Template և կիրառելու ենք
2. Երկրորդ ամիս
a. Ծանոթանալու ենք robotlegs-ին և mobX-ին
b. Սկսելու ենք կիրառել TypeScript + Robotlegs + MobX + Phaser 3 template-ը
c. Ձեռք ենք բերելու արդեն հստակ փորձ զրոյից խաղեր պատրաստելու համար
3. Երրորդ ամիս
a. Ստանալու եք հանձնարարություն՝ նախագիծ, որը իրականացնելու դեպքում ստանալու եք 10 տոկոս բաժնեմաս այդ խաղի եկամուտից։
Մեկ դասի տևողությունը 2-4 ժամ։
Խմբերի քանակը՝ 2
Մեկ խմբում մասնակիցների քանակը՝ 4-6 հոգի։
Դասընթացի արժեքը՝ 15 000 դրամ
Հարկ ենք համարում նշել նաև, որ նմանատիպ դասընթաց հնարավոր է այլևս չկազմակերպենք։
Եվ, ի վերջո, բոլոր նրանք, ովքեր կկարողանան հանձնարարված նախագիծը գերազանցությամբ ավարտել կստանան մեր կազմակերպությունում աշխատելու հնարավորություն։
Բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել մեզ հետ, գրելով մեր ֆեյսբուքյան էջին։
21/09/2018
, #ԳործԿա
կամակերպությանը անհրաժեշտ են օպերատրության, գրաֆիկ դիզայնի և Web ծրագրավորման դասընթացավարներ։
Կազմակերպության հասցեն է՝ ք․ Արմավիր Հանրապետության 28
Դիմումները ներկայացնելու համար խնդրում ենք անցնել համապատասխանաբար հետևյալ հղումներով՝
1. Օպերատրության դասընթացավար՝ https://goo.gl/forms/k4qzZRRh5ATMrwLx1
2. Գրաֆիկ դիզայնի դասընթացավար՝ https://goo.gl/forms/4yLDGmmz4YcFR7r03
3. Web ծրագրավորման դասընթացավար՝ https://goo.gl/forms/r5yIvcyaYb1K7R5h1
Մանրամասն տեղեկություններ ամեն հայտի վերաբերյալ կստանաք նշված հղումներով։ Եթե լինեն այլ հարցեր, կարող եք
զանգահարել (098) 19-39-22 հեռախոսահամարով,
կամ գրել մեր [email protected] էլ․ հասցեին
18/07/2018
Ինտերնետի ծննդյան օրը
1969թ Հոկտեմբերի 29-ին ժամը 21։00-ին ARPANET ցանցի առաջին երկու հանգույցների միջև,որոնք գտնվում էին իրարից 640կմ հեռավորության վրա Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի և Ստենֆորդի հետազոտական ինստիտուտի միջև տեղի ունեցավ առաջին հաղորդակցության կապը։Չարլի Քլայնը փորձում էր հեռակա կապ հաստատել Լոս Անջելեսից Ստենֆորդում գտնվող համակարգչի հետ։Ստենֆորդի իր գործընկեր Բիլ Դուվալին ուղղարկված յուրաքանչյուր սիմվոլի հաջող փոխանցումը հաստատում էր հեռախոսով:
Առաջին փորձից հաջողվեց ուղղարկել միայն երկու սիմվոլ (մտադրված էր ուղղարկել բառը) որից հետո ցանցը դադարեց գործել:LOG-ը պետք է լիներ LOGIN բառը(համակարգ մուտք գործելու հրաման)։Աշխատանքային վիճակի համակարգը բերվեց 22:30-ին և հաջորդ փորձը հաջողվեց:Հենց այս ամսաթիվն էլ կարելի է համարել ինտերնետի ծննդյան օրը
07/07/2018
Օգուստա Ադա Քինգ
Ծնվել է 1815թ. դեկտեմբերի 10-ին
Հայտնի է որպես Չարլզ Բեբիջի մշակած հաշվիչ մեքենայի նկարագրության ստեղծող։
Ադան գրեց Չարլզ Բեբիջի անալիտիկ մեքենայի նկարագրությունը՝ իր մեկնաբանություններով։ Հենց այդ մեկնաբանությունները թույլ տվեցին սերունդներին Ադա Բայրոնին անվանել աշխարհի առաջին ծրագրավորողը։ Նկարագրություններում կիրառվում էին այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «ենթածրագիր», «ենթածրագրերի գրադարան», «ինդեքսային ռեգիստոր», որոնք սկսեցին օգտագործվել միայն 1950-ական թ թվականին։ Ադա Լավլեյսը առաջին անգամ կիրառության մեջ է մտցրել «ցիկլ» և «աշխատանքային բջիջ» տերմինները։
Ավելի մանրամասն հղումով https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%A4%D5%A1_%D4%BC%D5%A1%D5%BE%D5%AC%D5%A5%D5%B5%D5%BD
20/06/2018
Հուլիսի 7-ից սկսած երկու ամիս տևողությամբ անցկացվելու է խորացված JavaScript-ի և խաղային Phaser գրադարանի դասընթացներ Արմավիր քաղաքում։ Սկսելու ենք զրոյից, մինչև այն մակարդակը, որից հետո ինքներդ կկարողանաք առավել կատարելագործվել և զարգանալ։
Երկու ամսվա ընթացքում միասին գրելու ենք խաղ, որպեսզի պրակտիկապես զարգացնենք ձեր ունակությունները։
Ձեզանից պահանջվելու է մաքսիմալ ջանք ու եռանդ կուրսը յուրացնելու գործում, սովորելու ենք ծանրաբեռնված ռեժիմով։
Պարապմունքները լինելու են բացառապես շաբաթ և կիրակի օրերին, որպեսզի ոչ ոք աշխատանքի պատճառով չբացակայի։ Ամբողջ շաբաթվա կտրվածքով տրվելու են հանձնարարություններ։
Ի տարբերություն այլ ուսումնական պրոցեսների, մեր առաջարկը բացառապես անվճար է և տալիս է ոչ միայն տեսական գիտելիքներ այլ նաև կիրառման փորձ, որը շատ կարևոր է ծրագրավորման ասպարեզում։
Մասնակցել կարող է մինչև 30 տարեկան ցանկացած ոք, ով
1. Ունի արագ սովորելու ունակություն
2. Պատրաստ է 2 ամիս շարունակ ջանք ու եռանդ չխնայել նպատակին հասնելու համար
3. Ոնի սեփական նոթբուք կամ կարող է նոթբուքով ներկայանալ դասընթացներին իսկ տանը ստացիոնար համակարգչով կատարել տնային աշխատանքները
4. Մաթեմատիկական միջին ունակություններ
5. Ունի պատասխանատվություն ոչ մի օր չուշանալու և առավել ևս չբացակայելու պարապմունքներից
6. Անգլերենի գոնե միջին ունակություններ՝ կարդացածը հասկանալու մակարդակի
Բոլոր ցանկացողներից ընտրվելու են ընդամենը 5 հոգի, որոնք կանցնեն կուրսը։
Պահանջներ՝
1. Պարապմունքներին մասնակցել առաջին րոպեից մինչև վերջ, ոչ մի արտակարգ պատահար անգամ չպետք է խոչնդոտ հանդիսանա՝ մեկ անգամ բաց թողնելով պարապմունքը դուք կկորցնեք հնարավորություն մասնակցել պարապմունքներին
2. Պարապմունքների ընթացքում տրված հանձնարարությունները պետք է կատարված լինեն նվազագույնը 60%-ով
3. Թիմային աշխատանքը լինելու է պարապմունքի հիմնական մեթոդը, ուստի անգամ մյուսներին ընդունակություններով գերազանցելու պարագայում չհամագործակցելը կզրկի ձեզ պարապմունքներին մասնակցելու հնարավորությունից
4. Պարտադիր է ինտերնետային այն գործիքների կիրառումը, որոնք կնշվեն դասերի ընթացքում
Ինչ ձեռք կեբերեք մեզ մոտ՝
Պրոֆեսիոնալ ծրագրավորման հիմունքներ, որոնք ոչ միայն JavaScript-ի պարագայում կարող եք օգտագործել այլ նաև մնացած ցանկացած ծրագրավորման լեզվի։ Վեբ խաղեր գրելու ամենատարածված և ամենաարագ զարգացող գրադարաններից մեկի մասին գիտելիքներ, որոնք թույլ կտան հեշտությամբ ստեղծել խաղեր։
Կծանոթանաք խաղային բնագավառի վաճառքի ասպարեզներին խաղային դիզայնի մեթոդներին։
Թմային աշխատանքը հեշտացնող մեթոդների տիրապետում։
Պարապմունքների ընթացքում կգրենք նոր խաղ, որի մասին իրավունք կունենք գրել ձեր պորտֆոլիոյում։
Խնդրում ենք ևս մեկ անգամ ուշադիր կարդալ պահանջները և նոր դիմել։
Գրանցվելու համար լրացրեք հայտը https://goo.gl/forms/fXtRsJlg2UgtrTn72
Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 98 19 39 22
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Armavir
0901
Opening Hours
| Monday | 12:00 - 18:00 |
| Tuesday | 12:00 - 18:00 |
| Wednesday | 12:00 - 18:00 |
| Thursday | 12:00 - 18:00 |
| Friday | 12:00 - 18:00 |
| Saturday | 15:00 - 20:00 |
| Sunday | 17:00 - 20:00 |