UEICT
🚀 Օր 4․ «Արհեստական բանականության (AI) գործիքակազմ՝ ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողների համար» վերապատրաստման ծրագիր
Այսօր մասնակիցները բացահայտեցին AI-ի և Python-ի համատեղ կիրառման հնարավորությունները՝ կրթական խնդիրների լուծման և նորարարական լուծումների ստեղծման համատեքստում։
Անդրադարձանք նաև՝
🔹 Python/Colab միջավայրում գործնական նախագծերի մշակմանը
🔹 Ինքնուրույն աշխատանքների իրականացման և նախագծերի զարգացման փուլերին
🔹 AI-based feedback համակարգերի մշակման սկզբունքներին
🔹 AI լուծումների կիրառմանը՝ ուսումնական գործընթացների արդյունավետությունն ու անհատականացումը բարձրացնելու նպատակով։
Մասնակիցները գործնական աշխատանքի միջոցով զարգացրին իրենց նախագծերը, փորձարկեցին նոր գործիքներ և ձևավորեցին կիրառական լուծումներ՝ կրթական միջավայրում AI տեխնոլոգիաների արդյունավետ ներդրման համար։
Դասընթացն իրականացվում է ՄԱԶԾ «Հայաստանի մարզերում երիտասարդության համար զբաղվածության և եկամուտ ստեղծող հնարավորությունների բացահայտում» ծրագրի շրջանակում:
UNDP in Armeniaa
🚀 Օր 3․ «Արհեստական բանականության (AI) գործիքակազմ՝ ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողների համար» թեմայով վերապատրաստման ծրագիրը։
Այսօր մասնակիցները ծանոթացան AI գործիքների կիրառման գործնական հնարավորություններին՝ բացահայտելով, թե ինչպես կարելի է արհեստական բանականությունն արդյունավետ օգտագործել կրթական գործընթացում ✅
Օրվա ընթացքում անդրադարձ կատարվեց՝
🔹 Գեներատիվ AI գործիքներին
🔹 Ուսումնական նյութերի ստեղծմանը և կատարելագործմանը
🔹 AI-based feedback գործիքներին
🔹 Prompt Engineering-ի հիմունքներին
🔹 AI լուծումների կիրառմանը դասավանդման գործընթացում
Մասնակիցները փորձարկեցին նոր գործիքներ, փոխանակեցին փորձը և քննարկեցին AI-ի դերը կրթության ապագայի ձևավորման գործում։
Դասընթացն իրականացվում է ՄԱԶԾ «Հայաստանի մարզերում երիտասարդության համար զբաղվածության և եկամուտ ստեղծող հնարավորությունների բացահայտում» ծրագրի շրջանակում:
UNDP in Armenia
11/06/2026
Click here to claim your Sponsored Listing.
Contact the organization
Telephone
Website
Address
Yerevan
0009