Armenian Periodontists Association

Armenian Periodontists Association

Share

07/05/2026

🦷 Առողջ և կայուն արդյունքի հիմքում միայն հարթ ատամնաշարը չէ ✨

Սա առավել առանցքային է պերիօդնտալ և օրթոդոնտիկ համատեղ բուժումն իրականացնելիս։
Այս գործընթացում ինչն են կարևորում մասնագետները, նշում է մեր փոդքաստի հարգարժան հյուր`
🎙 Հրանտ Յուրիի Տեր֊Պողոսյանը։

05/05/2026

🦷✨ Մայիսի 12 — Լնդի Առողջության միջազգային օր

Լնդերի առողջությունը առողջ ժպիտի հիմքն է 💚
Այն միայն էսթետիկայի մասին չէ, այլ ամբողջ բերանի խոռոչի և նույնիսկ ընդհանուր առողջության կարևոր բաղադրիչ է։

Այս օրը ևս մեկ հնարավորություն է հիշեցնելու՝
կանխարգելումը, ճիշտ խնամքը և ժամանակին դիմելը մասնագետին
կարող են կանխել լուրջ խնդիրներ ✨

💡 Խնամեք ձեր լնդերը,
քանի որ առողջ ժպիտը սկսվում է հենց այստեղից

Photos from Armenian Periodontists Association's post 05/05/2026

🙏Ուխտագնացություն դեպի Սպիտակավոր. մտադրություն պահեցինք, միասին հաղթահարեցինք խոչընդոտները, վայելեցինք բնապատկերները` ծաղկած սարերից մինչև ձնածածկ կատարներ, զգացինք Սպիտակավոր վանքի խորհուրդը` Նժդեհի գերեզմանի մոտ ու "հարստացած" վերադարձանք💛☀️

25/04/2026

✨ Հաջողությամբ կայացավ մեր կրեդիտավորված ուսուցման
Մոդուլ 2-ը 🦷🎓

Այս մոդուլը համադրեց թե՛ տեսական գիտելիքը, թե՛ գործնական հմտությունները՝
կենտրոնանալով գինգիվիտների ժամանակակից բուժման մոտեցումների և նախնական պերիօդոնտալ բուժման կարևոր փուլերի վրա ✨

Գործնական հատվածում մասնակիցները կատարելագործեցին իրենց հմտությունները՝
իրականացնելով ստորլնդային մաքրում ֆանտոմների վրա 🦷

Շնորհակալություն ՀՊԱ նախագահ Լուսինե Հարությունյանին արժեքավոր և բովանդակալից դասընթացի համար 💙

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address

112 Muratsan Street
Yerevan
0025