Help House
24/04/2026
111 տարի առաջ այս օրը հայոց պատմության ժամանակագրությունը կանգ առավ աննախադեպ արհավիրքի առաջ, սակայն հայի ոգին մնաց աննկուն և անսասան։
Մենք կանք, մենք հիշում ենք և պահանջում։ Մեր հավաքական հիշողությունը անանց է, իսկ արդարության հասնելու կամքը՝ անսասան։ Անմար կրակի շուրջ խոնարհված յուրաքանչյուր ծաղիկ մեր վերածննդի, տոկունության և հարատևման լուռ, բայց հզոր վկայությունն է։
Հիշում ենք և պահանջում… 🕯️🇦🇲
20/04/2026
«Զինվորի Տուն» ԲՀԿ-ի շահառու Վիլի Կազարյանը իր կյանքում բացում է նոր էջ՝ ընտրելով զարգանալու և առաջ շարժվելու ուղին։
🎨 Այսօր նա սովորում է գրաֆիկ դիզայն՝ ITM Training Centre-ում, օնլայն ձևաչափով՝ «Հելփ Հաուս» ՀԿ-ի աջակցությամբ։ Նրա համար սա պարզապես դասընթաց չէ, այլ հնարավորություն՝ ձեռք բերելու մասնագիտություն, վերագտնելու ինքնավստահությունը և կառուցելու կայուն ապագա։
🚀 Ամեն նոր գիտելիք դառնում է ամուր հիմք՝ նոր հնարավորությունների, ինքնուրույն կյանքի և վստահ քայլերի համար։
Այս պատմությունը հիշեցնում է, որ նույնիսկ ամենածանր փորձություններից հետո հնարավոր է նորից սկսել և կառուցել սեփական ապագան։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan
0045