Drs Evn
BMW - Mercedes - Audi 👀
BMW-ի կապույտ-սպիտակ նշանը կապվում է Բավարիայի գույների հետ, իսկ շատերը այն նաև ընկալում են որպես պտտվող պրոպելլեր։
Mercedes-ի երեքթևանի աստղը խորհրդանշում է բրենդի գաղափարը՝ շարժիչներ ցամաքի, ջրի և օդի համար։
Audi-ի չորս օղակները ցույց են տալիս չորս ընկերությունների միավորումը, որոնցից հետո ծնվեց այն Audi-ն, որը գիտենք այսօր։
Այսինքն՝ ամեն լոգո պարզապես նշան չէ․ դա բրենդի պատմությունն է մեկ սիմվոլի մեջ։
Իսկ դու ո՞ր լոգոյի պատմությունն ես ուզում տեսնել հաջորդը։
Գրիր մեկնաբանություններում մեքենայի բրենդը 👇
Ինչպես է մեքենան հասկանում, որ անձրև է գալիս 🤔
Առջևի ապակու վերևի հատվածում, սովորաբար հայելու մոտ, կա փոքր սենսոր։ Այն ապակու մեջ ուղարկում է լույսի ճառագայթ։
Երբ ապակին չոր է, լույսը հետ է անդրադառնում նորմալ ձևով։ Իսկ երբ ապակու վրա ջրի կաթիլներ են հայտնվում, լույսի անդրադարձը փոխվում է։ Սենսորը դա հասկանում է ու համակարգին ասում է․ «ապակին թրջվել է, մաքրիչները միացրու» 😉
Եթե անձրևը քիչ է, մաքրիչները աշխատում են դանդաղ։
Եթե ուժեղ է, մեքենան արագացնում է ապակեմաքրիչների աշխատանքը։
Բայց եթե ապակին կեղտոտ է, սենսորի հատվածը փակված է կամ ապակին փոխելուց սենսորը ճիշտ չի տեղադրվել, համակարգը կարող է սխալ աշխատել։
Renault Clio RS 🚗🔥
Փոքր չափսեր, մեծ բնավորություն։
Clio RS-ը այն մեքենաներից է, որը առաջին հայացքից կարող է թվալ սովորական հեչբեք, բայց իրականում ունի սպորտային բնավորություն, արագ արձագանքող շարժիչ ու վարելու շատ հաճելի զգացողություն։
Թեթև, կտրուկ, արագաշարժ 🔥
Գրեք մեկնաբանություններում ձեր մեքենայի մոդելը, և մենք կխոսենք նաև դրա մասին։
Անվադողի վրայի տառերը ու թվերը պարզապես դիզայն չեն:
Դրանք պատմում են անվադողի չափի, արագության, ծանրաբեռնվածության ու նույնիսկ արտադրության տարվա մասին 👀
Օրինակ՝
🔹 225/45 R18
225 — անվադողի լայնությունը
45 — պրոֆիլի բարձրությունը
R — ռադիալ կառուցվածք
18 — սկավառակի չափը
Իսկ ամենակարևորներից մեկը՝
արագության ինդեքսը (H, V, W, Y...)
որը ցույց է տալիս, թե անվադողը մինչև ինչ արագության համար է նախատեսված 🏎️
Հաջորդ անգամ անվադող ընտրելիս միայն տեսքին նայելով մի անցեք 😉
26/05/2026
Գուշակիր մեքենայի մոդելը լուսարձակից և ստացիր քո ուզած շապիկը նվեր 🏁🏁🏁🏁
Առաջին ճիշտ պատասխանողը կհաղթի 🎉🎉🎉
Ինչո՞ւ է BMW-ը մարտկոցը դնում բեռնախցիկում:
Ձեզ հետաքրքրող թեմաները կարող եք գրել մեկնաբանություննում, կնկարենք նաև դրանց մասին:
Տուրբո՞, թե՞ կոմպրեսոր 🤔
Երկուսն էլ օգնում են շարժիչին ավելի շատ օդ ստանալ, իսկ ավելի շատ օդը նշանակում է ավելի հզոր այրում և ավելի շատ ուժ։ 💪
Տուրբոն աշխատում է արտանետվող գազերի էներգիայով։ Այսինքն՝ այն օգտագործում է շարժիչից դուրս եկող գազերը, պտտեցնում է տուրբինը և սեղմված օդ է ուղարկում դեպի շարժիչ։ Դրա առավելությունն այն է, որ տուրբոն ավելի արդյունավետ է և կարող է լավ հզորություն տալ փորք շարժիչներին։ Բայց հաճախ ունի փոքր ուշացում՝ այսպես կոչված turbo lag։
Կոմպրեսորը կամ supercharger-ը աշխատում է անմիջապես շարժիչից՝ րեմենով(՞հայերեն 😅) կամ մեխանիկական կապով։ Դրա համար ուժը գալիս է գրեթե անմիջապես, առանց սպասելու։ Մեքենան ավելի արագ է արձագանքում գազին, բայց դրա փոխարեն կոմպրեսորը շարժիչից էներգիա է վերցնում, այսինքն՝ կարող է ավելի շատ վառելիք ծախսել։
Պարզ ասած՝
Տուրբո՝ ավելի արդյունավետ, բայց կարող է ուշ արձագանքել։
Կոմպրեսոր՝ արագ արձագանք, բայց ավելի շատ բեռ շարժիչի վրա։
Իսկ դու ո՞րն ես նախընտրում՝ տուրբո՞, թե՞ կոմպրեսոր։
23/04/2026
Ամենաորակյալ շապիկները արտադրված Հայաստանում🫰
+37441341044 or DM
21/04/2026
Քո ընտրությունը 🫰
+37441341044 or DM to order
Click here to claim your Sponsored Listing.