EUA Management

EUA Management

Share

Photos from European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան's post 23/04/2026

🌍 Ապրիլի 22-ին՝ Երկրի օրը, Հայաստանի եվրոպական համալսարանում տեղի ունեցավ Կառավարման ֆակուլտետի կողմից կազմակերպված «Կայուն բիզնես մոդելների զարգացումը համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում» խորագրով գիտաժողովը։
Գիտաժողովը նվիրված էր Հայաստանի եվրոպական համալսարանի հիմնադրման 25-ամյակին և համախմբեց ակադեմիական, հետազոտական և բիզնես համայնքների ներկայացուցիչներին։
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, ով կարևորեց նման գիտական հարթակների դերը ժամանակակից մարտահրավերների պայմաններում՝ հատկապես գիտության, կրթության և բիզնեսի համագործակցության ամրապնդման, նորարարական գաղափարների զարգացման և կայուն բիզնես միջավայրի ձևավորման տեսանկյունից։
👥 Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ, դասախոսներ և ասպիրանտներ, ովքեր հանդես եկան համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում կայուն բիզնես մոդելների զարգացման մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ գիտական և կիրառական թիրախային հետազոտություններ պարունակող զեկույցներով:
Միջոցառումն անցավ ակտիվ քննարկումների, փորձի փոխանակման և համագործակցության մթնոլորտում՝ ընդգծելով գիտության և բիզնեսի կապի կարևորությունը ժամանակակից պայմաններում։
Գիտաժողովը դարձավ արդյունավետ հարթակ նոր գաղափարների և կայուն բիզնես լուծումների ձևավորման, ինչպես նաև նոր ձևաչափով համագործակցությունների հաստատման համար:

- - - -

🌍 On April 22 — Earth Day, the European University of Armenia hosted the conference entitled
“Developing Sustainable Business Models in the Context of Global Economic Uncertainty,” organised by the Faculty of Management.
The conference was dedicated to the 25th anniversary of the European University of Armenia and brought together representatives of the academic, research, and business communities.
The Rector of the university, Heghine Bisharyan, delivered a welcome speech, emphasising the importance of such academic platforms in the context of modern challenges, particularly in strengthening collaboration between science, education, and business, fostering innovation, and promoting the development of a sustainable business environment.
👥 The conference was attended by scholars, business professionals, experts, lecturers, and PhD students, who delivered reports presenting both scientific and applied research on the challenges and opportunities of developing sustainable business models in the context of global economic uncertainty.
The event took place in an atmosphere of active discussion, knowledge exchange, and collaboration, highlighting the importance of the connection between science and business in today’s conditions.
The conference became an effective platform for the development of new ideas and sustainable business solutions, as well as for the establishment of new formats of cooperation.

Want your university to be the top-listed University in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

10 Davit Anhaght Str
Yerevan
0069

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00