National Network Foundation

National Network Foundation

Share

Photos from National Network Foundation's post 21/06/2025

Այսօր ամառային արեւադարձն է եւ երաժշտության համաշխարհային օրը։ Այս երկուսի համադրությունը պատահական չէ։ Երաժշտության տոնը (Fête de la Musique) Ֆրանսիայում առաջին անգամ նշվել է 1982 թվականին՝ նպատակ ունենալով երաժշտությունը հանել համերգասրահներից եւ բերել քաղաքների փողոցներ։ Տարվա ամենաերկար օրն այդ տոնախմբության համար լավագույն ընտրությունն էր։

Այդ տարվանից ի վեր փառատոնը նշվում է ամեն տարի՝ երաժշտությամբ լցնելով հանրային տարածքները՝ տարվա մեջ արեգակի ամենաերկար ուղեկցությամբ։

Այս առիթով մեր աշխատակիցները ներկայացնում են իրենց սիրելի հայկական երգերը, որոնցում, ինչպես հայկական երաժշտության պատմության ընթացքում, արեւը հաճախ է հիշատակվում։

Երգացանկը, որ աշխատակազմի չափ բազմազան է՝ կգտնեք նաեւ «Ազգային ցանց» հիմնադրամի Spotify էջում` https://open.spotify.com/playlist/1VREjqU3PELoGGCFZ2j2Jl?si=R3SSDQuaQC6-VUFGszdphw

Tigran Hamasyan
Dan Gharibian Trio
Lav Eli
THE DEENJES

KATIL
Voices of Artsakh
Reincarnation Orchestra
Ethno Colors
Elvina Makarian
Hayko Hakobyan

Photos from National Network Foundation's post 15/06/2025

Այն խորհրդանիշները, որոնցով ամեն օր ներկայանում ենք աշխարհին եւ ինքներս մեզ՝ ծնվել են ոչ թե մեկ մարդու ջանքով կամ մեկ օրում, այլ գաղափարների, մարդկանց ու տաղանդների միասնական ցանցի շնորհիվ։ Այդ ցանցը հյուսված էր մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ կերտել մեր պետականության ինքնության պատկերը եւ նպաստել դրա հարատեւմանը։

«Ազգային ցանց» հիմնադրամն այսօր, առաջնորդվելով նույն տեսլականով, ժամանակակից գործիքակազմով շարունակում է այդ գործը՝ ռազմավարական հաղորդակցության միջոցով նպաստելով Հայաստանի պետականության հարատեւմանը։

Այսօր Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների օրն է։ Արժեւորենք դրանց հեղինակներին։

Ձեր ձայնը լսելի է. առաջին ակնկալիքները ReOpen Media-ի բացմանը | ReOpen Media 13/06/2025

ReOpen-ից ակնկալիքները մեծ են, իսկ դրանք գերազանցելու մեր ձգտումն՝ անսահման։ Շնորհակալ ենք մեր ստանձնած պատասխանատվությունը գնահատելու եւ յուրաքանչյուր պարտավորեցնող խոսքի համար։

https://youtu.be/Ia-a2HAn9X8?si=ZknfsPTI-AnyMKie

ReOpen Media

Ձեր ձայնը լսելի է. առաջին ակնկալիքները ReOpen Media-ի բացմանը | ReOpen Media 📌 Ձեր ձայնը լսելի է. առաջին ակնկալիքները ReOpen Media-ի բացմանը | ReOpen MediaReOpen Media - Փաստահեն, բարձրորակ բովանդակություն, որ արտացոլում է Հայաստանի ...

11/06/2025

Բաժանորդագրվիր reopen.media կայքում՝ «Բանամարտի» առաջին թողարկումը բաց չթողնելու համար։

Photos from National Network Foundation's post 10/06/2025

Մայիսի 28-ից 30-ը, ընկերներով շրջապատված, ծիծաղի, լավ երաժշտության և մեդիա դաշտը փոխելու վճռականության մթնոլորտում, մենք մեկնարկեցինք Regional Open Media (ReOpen) հեռարձակող ընկերությունը։

ReOpen Media-ը նվիրված է Հայաստանի Հանրապետությանը, հայկական օրակարգի սպասարկմանը, աշխարհասփյուռ հայության միավորմանը և մեր ազգային ինքնության պահպանմանը։ ReOpen-ում ստեղծվող բովանդակությունը կոչված է վերականգնելու Հայաստանի տեսանելիությունը համաշխարհային տեղեկատվական դաշտում։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կիսեցին մեզ հետ մեկնարկի օրերը, և բոլոր նրանց, ովքեր ամեն օր միանում են մեր ճանապարհին։

ReOpen Media. փաստահեն և բարձրորակ․ ինչու ստեղծեցինք նոր մեդիահարթակ 02/06/2025

«Ազգային ցանց» հիմնադրամի առաջնային նպատակն է ռազմավարական հաղորդակցության միջոցով բարձրացնել Հայաստանի դիմակայունության մակարդակը։ Երկարատեւ աշխատանքի, անքուն գիշերների, հաջողությունների եւ դաս քաղած սխալների արդյունքում, ավելի քան 70 հոգանոց, փորձառու ու ստեղծարար թիմով, նոր՝ ընդարձակ գործունեության տարածքում, պաշտոնապես մեկնարկեց Regional Open Media (ReOpen Media) հանրային, միջազգային, վերլուծական-լրատվական գործակալությունը։

ReOpen-ը ստեղծվել է Հայաստանի իրականությունը ներկայացնելու ոչ միայն հայաստանցիներին, այլեւ Սփյուռքին ու աշխարհին։ ReOpen-ի շնորհիվ Հայաստանի ձայնը կդառնա առավել լսելի, իսկ երկրի մասին պատմող բովանդակությունը կլինի անկողմնակալ, փաստահեն, թափանցիկ եւ զերծ ավելորդ աղմուկից։

Մեր անցած ճանապարհի, դրա կարեւոր կանգառների եւ հետագա ուղու մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել YouTube-ում։

Մայիսի 28-ից ReOpen-ը հասանելի է մի շարք սոցիալական հարթակներում եւ գլխավորապես՝ https://reopen.media/ կայքում։

ReOpen Media. փաստահեն և բարձրորակ․ ինչու ստեղծեցինք նոր մեդիահարթակ 📌 ReOpen Media. փաստահեն և բարձրորակ․ ինչու ստեղծեցինք նոր մեդիահարթակReOpen Media֊ն հեռարձակման հարթակ է, որի նպատակն է՝ ստեղծել յուրահատուկ, բարձրորակ բով...

01/06/2025

«Ազգային ցանց» հիմնադրամի կարգախոսը պատասխանատվություն է` լինել այն կենարար արմատները, որ կսնեն դիմակայուն սերունդներ: Մեր գործունեության հիմքում հավատն է, որ նոր սերունդներն են լուսավոր իրականության առաջնորդները:

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Աշխարհում այն նշվում է արդեն 75 տարի։ Հայաստանը 1990 թվականին վավերացրեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան` հանձն առնելով պաշտպանել մի շարք իրավունքներ:

Այս օրը հիշեցում է` ամեն օր պաշտպանելու նրանց, ովքեր կյանքն առաջ են մղում:

08/05/2025

Հարթակ առանց կիսաճշմարտությունների։

Արմեն Ամիրխանյանն «Ազգային ցանց»-ի հեռարձակման հարթակի գլխավոր խմբագիրն է։ Նրա շնորհիվ հեռարձակվող բովանդակությունը կլինի համահունչ մեր որդեգրած սկզբունքներին։

06/05/2025

Գորիսի, Սեւանի եւ Դիլիջանի պատանիներին՝

«ReOpen սերունդներ» նախագծի առաջին հանդիպման օրն այժմ հունիսի 7-ն է, իսկ դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 30-ը։

Նախագիծը հիանալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են մեդիայով, ուզում են դրական ազդեցություն ունենալ աշխարհի վրա, սովորել բարձրաձայնել խնդիրներն այնպես, որ լսելի լինեն, ընդլայնել սեփական մտահորիզոնը։

Ավելին իմանալու եւ մասնակցության հայտ ներկայացնելու համար այցելեք մեր կայքը` https://natnetwork.org/reopen-generations

Մեծ ոգեւորությամբ կսպասենք մեր առաջին հանդիպմանը:

02/05/2025

«Ազգային ցանց»-ը՝ երեխա, ով երբեք չպետք է դադարի սովորել։

Հայկը հիմնադրամի ռեժիսորներից է, ով համոզված է, որ մենք լինելու ենք լավագույնը։

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address

Sebastia Street 108/3
Yerevan
0032