Students' Voice

Students' Voice

Share

04/06/2026

🔔 Article 26 Backpack ծրագրի ներկայացում «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակում։

📚 ՈԱԱԿ-ում հանդիպմանը մասնակցել են
🏛 Երևանի պետական համալսարանի,
🏛 Հայկական բժշկական ինստիտուտի,
🏛 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի,
🏛 Հայկական պետական մանկավարժական համալսարանի,
🏛 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի,
🏛 Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի
ուսանողները🎓🎓։

#ՈԱԱԿ #ՈւսանողությանՁայն #ԲՈՒՀ

Photos from ANQA (National center for professional education quality assurance)'s post 15/05/2026

🔔 ՈԱԱԿ-ում ուսանողների հետ քննարկվել են հավատարմագրման գործընթացում հարցադրման և արդյունահենք վերլուծության սկզբունքները

🎯 Հանդիպման առանցքում էր այն հարցը, թե ինչպես կարող է ուսանող-փորձագետը հավատարմագրման գործընթացում հարցադրումների միջոցով բացահայտել բուհի կրթական գործունեության իրական արդյունքը․
🔹արդյոք կրթական ծրագիրը ձևավորում է այն կարողությունները, որոնք նախատեսված են ծրագրի վերջնարդյունքներով,
🔹արդյոք բուհն ունի այդ արդյունքները գնահատելու, վերլուծելու և բարելավելու մեխանիզմներ։

📊 Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ բուհի պատասխանատվությունը սկսվում է դիմորդին տրվող պարզ, բայց առանցքային հարցի պատասխանից՝
✔ի՞նչ կարողություններ կունենա ուսանողը կրթական ծրագիրն ավարտելիս։

🎓🔎 Ուսանող-փորձագետը հարց ձևակերպելուց առաջ պետք է հստակ հասկանա՝ ինչ է ցանկանում բացահայտել, ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ ստանալ և ինչպես է այդ տեղեկատվությունն օգտագործվելու վերլուծության մեջ։

📚 Փորձագիտական այցերի ընթացքում կարևոր է ընտրել կոնկրետ թեմատիկ ուղղություն և նույն տրամաբանությամբ շարունակել հարցադրումները տարբեր շահակից խմբերի հետ հանդիպումների ժամանակ։

📌 Անդրադարձ կատարվեց նաև որակի ապահովմանը՝ որպես բազմազանության կառավարման գործիքակազմ։
🔹Որակը դրսևորվում է այն ժամանակ, երբ բուհը կարողանում է արձագանքել ուսանողների, կրթական ծրագրերի, աշխատաշուկայի և միջավայրի տարբեր պահանջներին, հավաքագրել ու վերլուծել տվյալներ և դրանց հիման վրա շարունակաբար բարելավել իր գործընթացները։

✅ Աշխատաժողովի արդյունքում ուսանողները խորացրին պատկերացումները հավատարմագրման գործընթացում հարցադրումների, փաստերի ձևակերպման և արդյունահենք վերլուծության վերաբերյալ։

Մանրամասները՝ ՈԱԱԿ-ի կայքում https://tinyurl.com/yzavczyd

Photos from ANQA (National center for professional education quality assurance)'s post 05/11/2025
Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

22 Orbeli Street
Yerevan
0028

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00