Ecomotive

Ecomotive

Share

Photos from Ecomotive's post 16/03/2026

Շարունակելով կայուն կանաչապատման թեման` եկեք միասին պարզենք. կայուն կանաչապատումը թրենդ է, թե՞ անհրաժեշտություն 🤔

Ինչ խնդիրներ է այն իրականում լուծում 👇

Photos from Ecomotive's post 05/08/2025

Մեր աչքերով քաղաքային այգեգործությունը պարզապես կանաչապատում չէ։
Այն վերաբերմունք է 💚
Խնամքի, վստահության ու սիրո մշակույթ՝ քաղաքի ու նրա բնակիչների հանդեպ։
Ի՞նչ է քաղաքային այգեգործությունը ձեր աչքերում:

#ՔաղաքայինԱյգեգործություն #ՔաղաքումԲնություն #Էկոմոտիվ

15/06/2024

Սիրելի հաճախորդներ,
Քանի որ հաճախ ենք նամակ ստանում ուտելի կանաչիների վաճառքի վերաբերյալ, սիրով տեղեկացնում ենք, որ սննդային մշակաբույսեր ձեռք բերելու համար կարող եք հետևել և գրել մեր մյուս բիզնես էջին։
Հիշեցնենք, որ առանց քիմիկատների սննդային և սպա դեղաբույսերի մեր պարտեզը՝ Ecomotive_gardenը գտնվում է Լոռու մարզի Մարգահավիտ գյուղում, որտեղ կարող եք նաև շուտով անձամբ գնալ և բերքահավաք անել՝ նախապես պայամանավորվելով։
Շնորհակալ ենք մեզ այսքան վստահելու համար 🥰

Սիրելի հաճախորդներ, ովքեր որ հետաքրքրված են ձեռք բերել ամբողջովին բնական աճեցված (առանց որևէ քիմիական սնուցիչի կամ դեղամիջոցի) կանաչ իտալական ռեհան և հազրեվարդ (rosemary) իմաց տվեք քոմենթներում կամ նամակով գրեք մեզ, և մենք մեր առաջարկը առաջինը ձեզ կուղարկենք շատ շուտով։
Կանաչիները հասանելի են լինելու և' ծաղկամանով, և' կտրված վիճակում։
Սիրով՝ Լոռիներից )

#բնականգյուղատնտեսություն #օրգանիկ

17/05/2024

Գաղտնիք չէ, որ միջինում մենք մեր օրվա ⅓-ը անցկացնում ենք մեր աշխատատավայրերում։
Դա նշանակում է, որ աշխատավայրը մեր արթուն ժամանակի ամենակարևոր միջավարերից է, որը պարզապես տարածք լինելուց բացի պետք է․
🟠կենտրոնանալու
🟠արդյունավետ աշխատելու
🟠հանգստանալու
🟠ստեղծագործելու մթնոլորտ ստեղծի։
Աշխատավայրում մարդկանց մտային, ֆիզիկական, հոգեկան կենսունակությունը ապահովելու և բարելավելու համար շատ լավ և տարածված մեթոդ է դարձել կանաչ, բուսառատ զոնաներ ունենալը։
Հայտնի և առաջատար կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Google, Amazon, Airbnb, Microsoft վաղուց են իրենց աշխատատարածքներում չոր, հնացած ֆորմալությունը կոտրելու համար ինտերիերին, էքստերիերին ինտեգրել կանաչ օազիսներ, որոշ աշխատատեղեր անգամ վերածվել են քաղաքային ջունգլիների։
Բույսեր ունենալու կարևորությունից անվերջ կարելի է խոսել, մենք դեռ կշարունակենք այս շարքը, իսկ դուք հիշեք, որ արժանի եք էսթետիկ և առողջ միջավայրում աշխատելու։

#էկոմոտիվ #կանաչիֆիս #բույսեր #բույսերնաշխատատարածքում #բույսերնինտերիերդիզայնում

Want your business to be the top-listed Home Improvement Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

Yerevan, Baghramyan 45
Yerevan