Zartnir
«Զարթնիր»-ի կողմից Ալաշկերտի միջնակարգ դպրոց ուղարկված նվեր գրքերը հասան գրադարանին: 📚
Թող այս գրքերը դառնան նոր գիտելիքների, հետաքրքիր բացահայտումների և գեղեցիկ մտքերի աղբյուր մեր աշակերտների համար։ Թող յուրաքանչյուր էջ բացի նոր աշխարհ, ոգեշնչի կարդալ, մտածել ու երազել։ 🌟
📚✨ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի 5ա դասարանի սովորողները հաջողությամբ ավարտեցին իրենց հերթական գրքային արկածը՝ ընթերցելով «Փադինգթոն անունով արջուկը» գիրքը։ 🧸📖
Փադինգթոնը երեխաներին տարավ հետաքրքիր ու ջերմ պատմությունների աշխարհ՝ պարգևելով ժպիտներ, հույզեր և հիշարժան ակնթարթներ։
Զարթնիրցիներն անհամբեր սպասում են նոր գրքերի և նոր արկածների։ 💛
🤝 Մեզ կարող եք աջակցել այստեղ․ https://rearmenia.com/en/fundraisers/fd347c8b-6e8f-4c79-903e-ea2045d6fae1?tab=story
#Զարթնիր #Կրթություն #ԸնթերցողՀայաստան
19/02/2026
📚 Այսօր նշում ենք գրքի տոնը, որը հիշեցնում է՝ յուրաքանչյուր մեծ փոփոխություն սկսվում է մի փոքրիկ էջից։
Յուրաքանչյուր գիրք հնարավորություն է՝
📖 սովորելու նոր բան,
💡 մտածելու ավելի լայն,
❤️ զգալու ավելի խորը,
🚀 դառնալու ավելի գիտակից ու ուժեղ։
Զարթնիրում մենք հավատում ենք, որ ընթերցանությունը կարող է փոխել սերունդներ։ Այդ իսկ պատճառով գրքեր ենք ուղարկում դպրոցներ, որտեղ ձևավորվում են ընթերցանության խմբակներ, քննարկումներ ու նոր գաղափարներ։ 🌱
Թող յուրաքանչյուր երեխա գտնի իր գիրքը,
իսկ յուրաքանչյուր գիրք՝ իր ընթերցողին 🤍
Շնորհավոր Գրքի տոնը 📚🎉
💛 Իսկ նկարներում Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի սիրելի զարթնիրցիներն են։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Telephone
Website
Address
Yerevan
0015