ADR Partners LLC
ԿԱՅԱՑԱՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԽԱՂ ՄՐՑՈՒՅԹԸ
Ուրախ ենք հայտնել, որ մարտի 18-ին և 19–ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) իրավագիտության մագիստրատուրայի (LLM.) ծրագրի Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկայի և ԷյԴիԱր Փարթներս ընկերության կողմից համատեղ կազմակերպվող ամենամյա հինգերորդ խաղ-մրցույթը նվիրված առևտրային արբիտրաժին:
Այս տարի մրցույթին մասնակցում էին տասներկու թիմեր Հայաստանի իննը տարբեր բուհերից, այդ թվում` Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայ- Ռուսական Սլավոնական համալսարանից, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրից, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնից, Երևանի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, «Մարտիգ» Արտաքին տնտեսական կապերի համալսարանից և Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտից:
Եզրափակիչ փուլ դուրս եկան Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմերը, իսկ հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի թիմը: Լավագույն գրավոր աշխատանքը Երևանի պետական համալսարանի թիմինն էր, իսկ խաղ-մրցույթի լավագույն բանախոս ճանաչվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնակից Անի Ալավերդյանը: Շնորհավորում ենք բոլոր մասնակից թիմերին, առավելապես` Երևանի պետական համալսարանի թիմին հաղթանակի համար:
Նկարները կլինեն շուտով:
31/01/2017
Ցանկանում ենք տեղեկացնել, որ 2017թ. Արբիտրաժ Խաղ-Մրցույթի թիմերի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 3–ը ժամը՝ 18:00
2017թ. Արբիտրաժ Խաղ-Մրցույթի մասնակցության կանոնները, գրանցվելու կարգը, ներկայացվող գործի փաստերը, խաղ-մրցույթի ժամանակացույցը և այլ մանրամասներ կարող եք գտնել ԷյԴիԱր Փարթներս ընկերության կայքից` www.adr.am` Նյութեր բաժնից:
12/01/2017
Ցանկանում ենք հիշեցնել, որ 2017թ. Արբիտրաժ Խաղ-Մրցույթի թիմերի մասնկացության հայտերի ներկայացման վերջնաժամկետը Հունվարի 31–ն է:
2017թ. Արբիտրաժ Խաղ-Մրցույթի մասնակցության կանոնները, գրանցվելու կարգը, ներկայացվող գործի փաստերը, խաղ-մրցույթի ժամանակացույցը և այլ մանրամասներ կարող եք գտնել ԷյԴիԱր Փարթներս ընկերության կայքից` www.adr.am` Նյութեր բաժնից:
28/12/2016
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
0019