GeekMan

GeekMan

Share

02/06/2020

Էն վերևի աջում 3 տառերը, որոնցից արդեն պետք ա հեռու մնալ, մի կողմ, նորքևում «առանՁ» կարդալուց, պետք ա որ պարզ լինի. մի տեղ ուզում են քցած ըլնեն:
Ընդհանրապես նկատել եմ` էս ԿՈՎԻԴԻ ու կարանտինի ժամանակ ակտիվացել են հատկապես ֆինանսական բուրգերը (ու չփորձեք համոզել, որ MLM, Onixum* ու նման այլ «միջազգային ընկերությունները» Մավրոդիի ժառանգությունը չեն պարզապես հասարակ մահկանացուներիս թիրախավորող ու ավելի պարզ-ժամանակակից սխեմաներով) մեկ էլ աղանդները: Մտահոգիչ ա չէ՞:

*անվան գրությանը վստահ չեմ, բայց արտասանությունը հաստատ սենց ա

26/05/2020

«Ձեռք են առնվու՞մ» 🧐 գուցե ավելի պարզ «ձեռնարկվու՞մ են», թե չէ մի տեսակ «ձեռ առնելու» նման ա հնչում: Էս ել քիչմ հայերենից: Պետք չի ավելորդ բարդացնել լեզուն, դրանից այն ավելի սիրուն չի դառնում:

Հ.Գ. Ու հա ես հիմա խոսակցական եմ գրում, այլապես միտքս կշարադրեի նման կերպ և այլ բառաոճով: 🤪

Want your public figure to be the top-listed Public Figure in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address

Yerevan