Ecoparsec
11/06/2026
♻️ Լավ լուր․ Հայաստանում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրման գործընթացը մտել է կարևոր փուլ։
ԱԸՊ օրենսդրական փաթեթի լրամշակված նախագիծն արդեն հրապարակվել է e-draft հարթակում՝ հանրային քննարկման համար։
Նախագծի նպատակն է ձևավորել ավելի արդյունավետ և կայուն թափոնների կառավարման համակարգ՝ հստակեցնելով արտադրողների և ներմուծողների պատասխանատվությունն ապրանքների կյանքի ամբողջ ցիկլի ընթացքում՝ դրանց օգտագործումից հետո գոյացող թափոնների հավաքման և վերամշակման մասով։
📣 Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք՝
🔹 ծանոթանալ օրինագծին e-draft հարթակում (https://www.e-draft.am/projects/10266/about)
🔹 ներկայացնել առաջարկներ և դիտարկումներ
🔹 մասնակցել հանրային քննարկման գործընթացին
🗓 Հունիսի 19-ին ժամը 10։00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան սրահում կկայանա շահառուների հանդիպում, որտեղ կներկայացվի նախագիծը և կքննարկվեն դրա հիմնական դրույթները։
🔗 Գրանցում հանդիպմանը՝
https://ace.aua.am/waste/workshop_registration/
Ակտիվ մասնակցությունը կարևոր է՝ ձևավորելու արդյունավետ, արդար և գործնական համակարգ, որը կծառայի թե՛ շրջակա միջավայրի պահպանությանը, թե՛ տնտեսության զարգացմանը։
18/05/2026
Բնության հանդեպ հոգատարությունը սկսվում է անտարբեր չմնացող քաղաքացիների և կազմակերպությունների ուժերի միավորմամբ:
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2026 թվականի մայիսի 14-ին համագործակցության հուշագիր է ստորագրվել «Ecoparsec» ՀԿ-ի, «Hrant's Ark» և «Green Rock» հիմնադրամների միջև:
Մեր համաձայնագիրը միավորում է բնապահպանական տեխնոլոգիաներն ու կենդանիների հանդեպ հոգատարությունը: Դիլիջանում իրականացվող կարճաժամկետ ծրագրի շրջանակներում մենք կզբաղվենք տեղանքի մասշտաբային քարտեզագրմամբ՝ ecomap.am հարթակի համար, ինչպես նաև կապահովենք թափառող կենդանիների թվաքանակի մարդասիրական կարգավորումը. Դիլիջանի շները կպատվաստվեն, կստերիլիզացվեն և կստանան հատուկ տարբերանշանային ականջապիտակներ (բիրկաներ):
13/05/2026
Մենք մեկնարկում ենք Հայաստանի գետերի մաքրման նախագիծ։ Իմացեք ավելին մեր նոր տեսանյութում։
Հղումը՝ մեկնաբանություններում
16/04/2026
Այս նոր տեսանյութում մենք կուսումնասիրենք, թե արդյոք կենդանիների բարեկեցության մասին նոր օրենքը որևէ խնդիր է առաջացնում։
Հարկ է նշել, որ տեսանյութի ձայնագրությունից ի վեր շատ բան է փոխվել, ուստի այն ամբողջովին ճշգրիտ չէ։
Տեսանյութի հղումը մեկնաբանություններում։
27/02/2026
Click here to claim your Sponsored Listing.
Contact the organization
Telephone
Address
0060