NOX Home Textile
27/05/2026
Կայուն արտադրությունը սկսվում է ռեսուրսների պատասխանատու օգտագործումից և թափոնների նվազեցումից 🌱♻️
Վերամշակման ոլորտի հանդիպման ընթացքում Քրիստինա Հովակիմյանը՝ NOX Home Textile-ի տնօրենը, ներկայացրեց տեքստիլի վերամշակման և արտադրական թափոնների կրճատմանն ուղղված մոտեցումները։
Ներկայացվեց, թե ինչպես են տեքստիլի մնացորդներից ստացվում երկրորդային արտադրանքներ, որոնք կրկին օգտագործվում են նոր պրոդուկտների ստեղծման գործընթացում՝ նպաստելով ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու սեփական արտադրության թափոնների նվազեցմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև շրջանաձև տնտեսության սկզբունքների կիրառման և կայուն արտադրական մոդելների կարևորությունը 🤝
Click here to claim your Sponsored Listing.