Arm Sticker BOOM

Arm Sticker BOOM

Share

28/03/2024

Ուզում էի անպայման հասցնել...
Վերջին շրջանում ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում նոր տեսականի ստեղծել: Մի քիչ նեղվում եմ դրա համար: 🤭

Շատ չէ, բայց մի քիչ ժամանակ դեռ կա: Կարող եք հասցնել պատվիրել իմ սիրելի տոնի` Սուրբ Զատկի օրվան նվիրված նոր մինի հավաքածուն:

🐣 էջի չափսը` A6
🪺 տպերի չափսը` 1x1,5սմից մինչև 3x3,5սմ
🐰 արժեքը` 500Դ

12/06/2023

Բլոգեռ շնիկ կլինի, շնիկին նվիրված տպերի հավաքածու չի լինի՞

Ծանոթացեք` Ֆոքսիկն է 🐾

Սա Ֆոքսիկին նվիրված երկրորդ տպերի հավաքածուն է, իսկ գաղափարի հեղինակը` Ֆոքսիկի նոր ընտանիքն է 🤎

Անօգնական վիճակում էս խելոքին փողոցում թողնողներն երևի ոչինչ չգիտեն սիրելու ու պատասխանատվության մասին, բայց փոխարենը բախտը ժպտացել է շունիկին, ու հիմա նա ունի իսկական ընտանիք ու իր նկարով sticker pack 🤗

Ձեռքով այսքանը նկարելու համար օրեր կպահանջվեին, ու ըստ իս արդարացված չէին լինի ջանքերը, դրա համար մեզ օգնության հասավ AI-ն ու մի քանի ժամ փորձելուց հետո ունեցանք այն, ինչ տեսնում եք նկարում👩🏻‍💻

Դուք էլ կարող եք ունենալ ձեր ընտանի կենդանու նկարով հավաքածու, ուղղակի գրե՜ք ինձ, միասին կստեղծենք ✨

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

Yerevan