Engineering City - Implemented by EIF
22/05/2026
🚀 Ինժեներական քաղաքի էկոհամակարգը շարունակում է ընդլայնվել․ ևս մեկ ռեզիդենտ ընկերություն՝ «Ինտտեգրալ Սոլյուշնս»-ը մեկնարկում է Ինժեներական քաղաքում իր նոր շինության կառուցման աշխատանքները։
Մայիսի 20-ին կայացավ հիմնարկեքի պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ընկերության համահիմնադիրներ Արմեն Բալդրյանը և Էդուարդ Մուսայելյանը շինության հիմքում տեղադրեցին խորհրդանշական հուշապարկուճ։
🚀 «Ինտտեգրալ Սոլյուշնս»-ը գործունեություն է ծավալում կիսահաղորդչային տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի և արհեստական բանականության ոլորտներում՝ զարգացնելով բարձր տեխնոլոգիական լուծումներ և արտադրանք։
Ընկերությունն Ինժեներական քաղաքի իր նոր կենտրոնում կտեղակայի Siemens-ից ձեռք բերված գերհամակարգիչը՝ էմուլյատորը, որը կարևոր նշանակություն ունի կիսահաղորդչային ոլորտի զարգացման համար։ ✨
Սա ևս մեկ կարևոր քայլ է Ինժեներական քաղաքը՝ որպես բարձր տեխնոլոգիական և ինժեներական լուծումների առաջատար կենտրոն ձևավորելու ճանապարհին։
🙌 Եթե ձեր կազմակերպությունը ևս ցանկանում է դառնալ այս զարգացող էկոհամակարգի մի մասը և համապատասխանում է սահմանված չափանիշներին, կարող եք դառնալ Ինժեներական քաղաքի ռեզիդենտ՝ նվիրաբերության միջոցով ստանալով հողատարածք և կառուցելով ձեր սեփական գրասենյակը https://www.eif.am/arm/news/engineering-city/
21/05/2026
Ձեր ընկերությունը գործում է բարձր տեխնոլոգիական կամ ինժեներական ոլորտո՞ւմ։ Ժամանակն է լինել այն միջավայրում, որտեղ գաղափարները դառնում են լուծումներ։
🚀 Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորում Ձեր թիմը կարող է աշխատել, նորարարել, փորձարկել և ընդլայնվել՝ լինելով ինժեներական էկոհամակարգի սրտում։
Այստեղ Ձեզ սպասում են՝
✅ 24/7 հասանելի ժամանակակից գրասենյակներ
✅ Հանդիպումների սրահներ և կոնֆերանս դահլիճ
✅ Co-working տարածքներ
✅ Ինժեներական և արտադրական լաբորատորիաներ
✅ Վերապատրաստման և համայնքային միջոցառումների հնարավորություններ
✅ Անվտանգ, կանաչապատ և հարմարավետ միջավայր
📍 Դարձե՛ք բարձր տեխնոլոգիական համայնքի մի մասը։
📞 +374 11 21 97 97
📩 [email protected]
🔗 Մանրամասներ՝ https://www.eif.am/arm/news/ht-accelerator
07/05/2026
🚀Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորն առաջարկում է ժամանակակից գրասենյակային և co-working տարածքներ այն ընկերությունների, ստարտափների և մասնագետների համար, ովքեր ցանկանում են լինել ինժեներական և տեխնոլոգիական էկոհամակարգի սրտում։
✨ Մեզ մոտ Ձեզ սպասում են՝
✔️ 24/7 հասանելիությամբ լուսավոր և հարմարավետ տարածքներ
✔️ Co-working կամ անհատական գրասենյակներ
✔️ Հանդիպումների սրահներ և կոնֆերանս դահլիճ
✔️ Ինժեներական լաբորատորիաներ և արտադրական հնարավորություններ
✔️ Թրեյնինգներ, միջոցառումներ և համայնքային ակտիվ կյանք
✔️ Անվտանգ և կանաչապատ միջավայր
🤝 Միացե՛ք համայնքին, որտեղ գաղափարները վերածվում են բարձր տեխնոլոգիական լուծումների։
🔗 Մանրամասներ՝ https://ht-accelerator.eif.am/
📞 +374 11 21 97 97
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
0062