eclipse_armenia

eclipse_armenia

Share

25/06/2023

Սիրելի հաճախորդներ, մի բարկացրեք Ձեր մատնահարդարներին. Նրանց գրաֆիկը գերծանրաբեռնված է🤍

08/06/2023

Հաճախորդները սոցիալական ցանցերում թողնում են իրենց կարծիքը մատնահարդարման մասին: Այն կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական:
Բացասական կարծիքը անտեսել չի կարելի, նույնիսկ, եթե դրական կարծիքները մեծամասնություն են: Անտեսումը կհանգեցնի նոր հաճախորդների թվի նվազմանը❗️

Մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն լուծել կոնֆլիկտային իրավիճակը🙋🏻‍♀️

▫️Արագ արձագանքում:
«Հետո կպատասխանեմ» մտադրությունը ավելի կբարդեցնի իրավիճակը: Բացասական կարծիքը տեսնելուն պես պատասխանեք:
▫️Ոչ հուզական շփում:
Հաճախորդի հուզականությունն ամենևին չի նշանակում, որ նա ձգտում է վիրավորել մատնահարդարին։ Կարևոր է արձանագրել բոլոր պնդումները և ճշգրիտ պատասխանել կետ առ կետ՝ ոչինչ բաց չթողնելով: Շնորհակալություն հայտնեք հաճախորդին բացասական կարծիքի համար, քանի որ դա խթան է բարելավելու աշխատանքը:
Մի վիճեք հաճախորդի հետ, նույնիսկ, եթե նրա պնդումները լիովին անհիմն են թվում: Պատասխանները պետք է լինեն հիմնավորված և լիովին հանգիստ:
▫️Կարեկցանք:
Օգնելու, իրավիճակը շտկելու անկեղծ ցանկությունը հաջողության բանալին է: Հետաքրքրվեք՝ ինչ տարբերակով է հաճախորդը տեսնում խնդրի լուծումը: Սա թույլ կտա, որպեսզի կոնֆլիկտային իրավիճակը վերափոխվի համագործակցայինի:
▫️Նվեր:
Գերադասելի է, եթե թերացման ուղղումը ուղեկցվի փոքրիկ նվերի տրամադրմամբ՝ զեղչ որևէ ծառայության համար:
▫️Հետադարձ կապ:
Միշտ պահեք հետադարձ կապը հաճախորդների հետ: Մինչ հաջորդ այցելությունը տվեք խորհուրդներ՝ եղունգների ճիշտ պահպանմանը նպաստող: Մշտապես կապը հաճախորդի հետ կբացառի կոնֆլիկտների առաջացումը, իսկ բոլոր խնդիրները կլուծվեն ջերմ միջավայրում:

Ձեր՝ 🤍

15/04/2023

Բյուրեղյա թափանցիկ թոփ՝ “Crystal clear”💎

▫️առանց կպչուն շերտի
▫️միջին մածուցիկության
▫️չի դեղնում
▫️փայլը պահպանում է 4+ շաբաթ
▫️համատեղելի յուրաքանչյուր որակյալ գելլաքի հետ

15մլ-4000 դրամ
30մլ-7500 դրամ
Պատվիրելու համար📩

#մատնահարդարում #մատնահարդար

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address

Yerevan