DarwinLabs
11/07/2022
Տեստոստերոնն արտադրվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց օրգանիզմում, սակայն տղամարդկանց մոտ այս հորմոնի քանակներն անհամեմատ ավելի մեծ են, քան կանանց մոտ:
🙎♂️Տեստոստերոնը արական սեռական հորմոն է, որն օգնում է սերմնահեղուկի առաջացմանը և ազդում է տղամարդկանց սեռական ցանկությունների և հակման ձևավորման վրա: Տեստոստերոնն օգնում է նաև տղամարդկանց դեմքի և մարմնի արական տիպի մազածածկույթի առաջացմանը և կարևոր դեր խաղում նրանց կմախքային մկանների զարգացման մեջ:
🙍♀️Կանանց ձվարաններում, մակերիկամներում և այլ հյուսվածքներում արտադրվում է տեստոստերոնի շատ ավելի փոքր քանակներ: Նրանց մոտ տեստոստերոնի մի մասը տրոհվում է՝ առաջացնելով էստրադիոլ անվանումով էստրոգեն:
Տեստոստերոնի հետազոտություն կատարվում է, եթե՝
▫️կան երեխա ունենալու հետ կապված խնդիրներ,
▫️նկատվում է սեռական ցանկության անկում (տղամարդկանց մոտ),
▫️կան էրեկցիայի հասնելու հետ կապված խնդիրներ (տղամարդկանց մոտ),
▫️դուք կին եք և նշում եք արական բնույթի առանձնահատկություններ, օրինակ՝ ձայնի կոպտացում կամ մարմնի անսովոր մազակալում
▫️դուք դեռահաստ տղա եք և ձեր սեռահասունացումը սկսվել է շատ վաղ կամ շատ ուշ:
DarwinLabs-ում հնարավոր է կատարել տեստոստերոնի մակարդակի որոշման թեստավորում:
🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:
☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:
#թեստավորում #լաբորատորիա #արյուն
26/05/2022
👩⚕️Շաքարախտը (դիաբետ) մի շարք տարբեր հիվանդությունների հավաքական անունն է, որի ժամանակ օրգանիզմը չի կարողանում ապահովել արյան գլյուկոզի կայուն նորմալ մակարդակ։
Շաքարային դիաբետի հիմնական ախտանիշները ներառում են՝ մշտական ծարավի զգացում, հաճախամիզություն (մասնավորապես, գիշերային ժամերին), հոգնածության զգացում և քաշի կորուստ՝ գլխավորապես մկանների հաշվին։
🔬Սովորաբար իրականացվում են շաքարախտի մի շարք անալիզներ, որոնք անցկացնում են մի քանի անգամ տարբեր օրերին՝ արդյունքների բարձր ճշգրտության համար:
Շաքարախտ ունենալու դեպքում հավանական է, որ այլ առողջական խնդիրներ ևս առաջանան: Դրանց շարքում են ոտքերի, աչքերի, սրտի ու երիկամների հետ կապված խնդիրները:
Վերահսկելով արյան շաքարը և հետևելով սննդակարգին ու առողջ ապրելակերպին՝ դուք կարող եք օգնել կանխելու այս խնդիրները:
DarwinLabs-ը կազմակերպում է շաքարախտի ընդլայնված հետազոտություններ տնայցով: Պարզապես զանգահարեք ստորև նշված հեռախոսահամարներից մեկին, և սպասարկման բաժնի մեր մասնագետները այց կգրանցեն Ձեզ հարմար վայրում և ժամին:
🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:
☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին:
#թեստավորում #լաբորատորիա #արյուն
12/05/2022
👩⚕️Սոմատոտրոպ հորմոնը կամ աճի հորմոնը անմիջական ազդեցություն է թողնում տարբեր օրգանների և հյուսվածքների աճի ու բազմացման պրոցեսների վրա։
Սոմատոտրոպինի սեկրեցիան իր բնույթով պուլսացիոն է, արյան մեջ դրա մակարդակը փոխվում է օրվա ընթացքում։ Արտադրության գագաթնակետը տեղի է ունենում գիշերը, խորը քնի փուլի սկզբում։
Աճի հորմոնը սինթեզվում է ողջ կյանքի ընթացքում։ Նրա արտազատումը առավելագույնն է վաղ մանկության շրջանում. սեռական հասունացման ժամանակ արյան մեջ նկատվում է սոմատոտրոպինի ամենաբարձր պարունակությունը, տարիքի հետ արտադրությունն աստիճանաբար նվազում է։
Սոմատոտրոպինի ավելցուկը կամ անբավարարությունը առաջացնում է նյութափոխանակության գործընթացների խախտում և հանգեցնում է լուրջ պաթոլոգիաների զարգացմանը:
Աճի հորմոնը էական նշանակություն ունի երեխաների բնականոն աճի և զարգացման համար, քանի որ այն նպաստում է ոսկորների աճին երեխայի ծնունդից մինչև սեռական հասունության ավարտը:
Մեծահասակների մոտ սոմատոտրոպ հորմոնի մակարդակի նվազումը ուղեկցվում է նյութափոխանակության խանգարումներով, հիպոինսուլինեմիայով և վահանաձև գեղձի խանգարումներով։
DarwinLabs-ում հնարավոր է կատարել սոմատոտրոպ հորմոնի (hGh) և ինսուլինանման աճի գործոնի (IgF-I) թեստավորում:
🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:
☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:
#թեստավորում #լաբորատորիա #արյուն
Click here to claim your Sponsored Listing.
Contact the practice
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 01:00 |
| Tuesday | 09:00 - 01:00 |
| Wednesday | 09:00 - 01:00 |
| Thursday | 09:00 - 01:00 |
| Friday | 09:00 - 01:00 |
| Saturday | 09:00 - 01:00 |
| Sunday | 09:00 - 01:00 |